Հովվաշուն

Հովվաշունը մեծ և համարձակ շուն է: Նա ունի ուժեղ մարմին և կարճ, հաստ բուրդ: Այն շատ տարածված է լեռներում, հովիվների մոտ: Հովվաշունը սիրում է բնության մեջ լինել և լավ հարմարվում է ցրտին: Նրա համար շատ անհարմար է ապրել տան մե`նեղվածքում:

Հովվաշունը սթափ և ուշադիր շուն է: Հաճախ ագրեսիվ է օտարների հանդեպ: Թե՛ ցերեկը, թե՛գիշերը նա հավատարմորեն պահ-պանում է հոտը և պաշտպանում ոչխար-ներին: Հաճախ հոտի վրա գայլերի ոհմակ է հարձակվում: Հովվաշունը խիզախորեն պայքարում է 10-12 գայլի դեմ միաժա-մանակ: Նա նույ-նիսկ կարող է գայլեր խեղդել: Գայլերից պաշտպանելու նպատակով հաճախ հովվաշան վզին երկաթյա սրածայր վզնոց են կապում:

Երեխանե՛ր, հավանաբար տեսել եք կամ լսել, որ տերերը հենց փոքր ժամանակ կտրում են հովվաշների ձագերի ականջները և պոչը: Գուցե նույնիսկ խղճացել եք փոքրիկ շնիկին և բարկացել նրա տիրոջ վրա: Ի դեպ, գիտե՞ք, թե իրականում ինչու են այդպես վարվում: Որպեսզի կռվի ժամանակ գայլն ատամները չխրի ականջի կամ պոչի մեջ և հեշտությամբ չհաղթի շանը:

Հովվաշունը հեշտությամբ վարժվող շուն չէ: Նրա վարժման համար առանձնահատուկ կանոններ են անհրաժեշտ: Գերադասելի է, որ հովվաշան ձագին հենց փոքրուց վարժի արհեստավարժ մարզիչ:

Հովվաշունը հիմնականում սնվում է մսով և ոսկորներով, իսկ ամռանը երբեմն ուտում է նաև մորեխներ:

Գիտնականները կարծում են, որ հովվաշունը հովիվների շների թվում լավագույն ցեղատեսակի շունն է: Վրացական հովվաշան ցեղատեսակից է առաջացել «կովկասյան հովվաշունը», որն այսօր շատ հայտնի է ամբողջ աշխարհում: Հատկապես արժեքավոր և հազվագյուտ է սպիտակ հովվաշունը: Այն հայտնի է աշխարհի բազմաթիվ երկրներում:

Իր հատկությունների շնորհիվ, հովիվները շատ են վստահում հովվաշներին: Իսկ նրանք զգում են տիրոջ ​​սերը և հավատարմորեն ծառայում նրան և նրա ընտանիքին: Հովվաշունը հատկապես սիրում է երեխաներին և երբեք չի վնասում նրանց: Ընդհակառակը, հաճախ խաղում է նրանց հետ և ուշադիր պահպանում նրանց: