READING.GE

Թոկոն և Թակոն դպրոցում (կենսագրություն, պատմություն)

Թոկոն և Թակոն ամեն օր դպրոց են հաճախում: Երեխաները և՛ ուսուցիչներին են շատ հավանում, և՛ աշակերտներին: Թոկոն հատկապես հավանում է «Մեր հայրենիքը» առարկայի դասերը: Ուսուցիչը բազմաթիվ հետաքրքիր պատմություններ է պատմում պատմությունից: Թակոն տանը ևս շատ է կարդում պատմական հերոսների մասին:

Թոկոյի և Թակոյի պապիկը նույնպես պատմաբան է: Նա ևս նախկինում դպրոցում պատմություն էր դասավանդում: Թոկոյի պապը փորձում է գնել բոլոր նոր և հետաքրքիր գրքերը պատմության մասին:

Այսօր էլ պապը երջանիկ եկավ տուն.

- Թոկո՛, գիտե՞ս, թե ինչ գիրք եմ բերել քեզ: Իլյա Ճավճավաձեի կենսագրությունը` բոլորովին նոր լույս տեսած: Հավանաբար շատ հետաքրքիր պատմություններ են պատմված գրողի մասին:

- Օ՜, պապիկ, ինչպես ուրախացրիր ինձ: Այսօր ևէթ կկարդամ: Միևնույն ժամանակ, տե՛ս, թե ինչպես համընկավ` ուսուցիչը հանձնարարել է Իլյայի մասին տեղեկատվություն հայթայթել: Վաղը պետք է ներկայացնեմ երեխաներին: Ստացվում է, և՛ հետաքրքիր գիրք կկարդամ, և՛ առաջադրանքը կկատարեմ:

Իլյա Ճավճավաձե

 «Ծննդյան 150-ամյակին Իլյա Ճավճավաձեին սրբերի շարքը դասեցին և նրան կոչեցին «Սուրբ Իլյա արդար»: Ո՞վ է Իլյա Ճավճավաձեն, - այսպես է սկսվում Իլյայի կենսագրությունը:

Իլյայի մանկությունն ու պատանեկությունը

Իլյա Ճավճավաձեն ծնվել է 1837 թվականին Ղվարելիում: Ղվարելին Կախեթիի մի մաս է: Իլյայի ընտանիքը աղքատ է եղել: Իլյան ընդամենը տասը տարեկան է եղել, երբ նրա մայրը մահացել է: Տասնչորս տարեկանում արդեն հայր էլ չի ունեցել: Որբերին մնացել են ծնողների պարտքերը, պարզվել է, որ նրանց կալվածքը գրավադրված է եղել:

Իլյային գրաճանաչություն է ուսուցանել գյուղի սարկավագը: Տասնմեկ տարեկան Իլյային հարազատները Թբիլիսի են բերել: Սկզբից նա սովորել է գիշերօթիկ դպրոցում, ապա տեղափոխվել է գիմնազիա: Քսանամյա Իլյան սովորելու է մեկնել Սանկտ-Պետերբուրգ` Ռուսաստանի մայրաքաղաք:

Լեզու, հայրենիք, դավանանք

Իլյային են պատկանում հետևյալ խոսքերը. «Երեք աստվածային գանձ է մնացել մեզ մեր նախնիներից` լեզու, հայրենիք, դավանանք: Եթե դրանց էլ տերություն չանենք, ի՞նչ պատասխան պետք է տանք մեր սերունդներին»: Իլյան ամբողջ կյանքն անց է կացրել լեզվի, հայրենիքի և դավանանքի ծառայության մեջ:

Մարդկանց համար շատ արժեքավոր է իրենց մայրենի լեզուն: Լեզուն մարդու մշակույթի, առօրյա կյանքի ու ինքնության մի մասն է: Այդ է պատճառը, որ Իլյան այդքան մեծ կարևորություն էր տալիս լեզվին:

Իլյան հասկանում էր, որ հայրենիքի պաշտպանությունը ևս շատ կարևոր է: Նա ցանկացել է, որ Վրաստանում հայրենիքի սեր և նրա կարևորությունը սովորեին նաև երեխաները: Այդ ժամանակ Վրաստանում ռուսներն էին գերիշխում: Իլյան փորձել է արթնացնել ճնշված ժողովրդին: Նա ուզում էր Վրաստանն ազատ տեսնել:

Դավանանքին Իլյա Ճավճավաձեն շատ նուրբ էր մոտենում: Իլյայի այդ նուրբ վերաբերմունքը մեզ համար նույնպես օրինակելի է: Մեր հայրերն ու պապերը մեզ համար պահպանել են մեր դավանանքը: Սա է մեր ավանդույթը: Իլյան հասկանում էր, որ դավանանքի պահպանումը հայրենիքի բարեկեցություն էր նշանակում:

Գրաճանաչության տարածում

Իլյայի ժամանակ ժողովրդի մեծ մասը չգիտեր գրել-կարդալ: Միայն մեծահարուստները կարող էին երեխաներին դպրոց և համալսարան ուղարկել: Այդ ժամանակ դպրոցներում և համալսարաններում ուսուցման լեզուն ռուսերենն էր: Վրացական դպրոցներ և համալսարաններ գոյություն չունեին: Իլյան և իր ընկերները որոշել են ժողովրդին սովորեցնել վրաց լեզուն: Նրանք հիմնադրել են Գրաճանաչության տարածման ընկերություն: Իլյան և ընկերության մյուս անդամները դպրոցներ էին հիմնում և դպրոցներում գրաճանաչություն ուսուցանում: Մարդիկ այդ դպրոցներում կրթություն էին ստանում: Իլյան 6 տարի այդ ընկերության փոխնախագահն է եղել, 22 տարի` նախագահը: Իլյան և իր ընկերները շատ մարդկանց են սովորեցրել վրացերեն գրել-կարդալ: Նրանք մեծ ներդրում ունեն վրաց ժողովրդի կրթության գործում:

Իլյայի արժեքները

Իլյայի գլխավոր արժեքներն էին հավասարությունը, մարդու իրավունքները և հանդուրժողականությունը: Իլյան իր հոդվածներում գրում էր հրեա ժողովրդի մշտական ​​ճնշման ու հալածանքների մասին: Իլյայի կարծիքով, հրեա ժողովուրդն ամենից շատ էր ճնշված: Նա ասում էր. «Հրեա ժողովրդին հետապնդում են ամենուր` Ասիայում և Եվրոպայում, Աֆրիկայում և Ամերիկայում»: Իլյան տեսնում էր, որ Ավստրիայում և Գերմանիայում հրեաներին վտանգ էր սպառնում: Իլյան դեմ էր հրեաների հալածանքին:

Ըստ Իլյայի, բոլոր մարդիկ հավասար են: Նա համարում էր, որ օրենքը հավասար է բոլորի համար: Նա ասում էր. «Պահանջվում է արդարացի, ճիշտ վերաբերմունք ամենուր և բոլորի հանդեպ: Մեծ կլինի դա, թե` փոքր»: Իլյայի համոզմամբ, օրենքի առջև բոլոր քաղաքացիները պետք է հավասար լինեն, հակառակ դեպքում` ուժեղը միշտ կճնշի թույլին:

Իլյայի մահը

1907 թվականի օգոստոսի 30-ին Իլյային սպանել են: Իլյայի մահը մեծ հարված էր Վրաստանի համար: «Իլյային սպանողները, եթե կարողանային, կսպանեին նաև Վրաստանը» - ասում էր Վաժա-Փշավելան: «Եթե Վրաստանին չի վիճակված մեռնել, դու ևս նրա հետ անմահ ես», - գրում էր Ակակի Ծերեթելին Իլյայի մահից հետո: