ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ՆԿԱՐ

Այսօր Թակոյի, Թոկոյի և Պակոյի դասարանն էքսկուրսիա է գնում: Երեխաներին որոշել է էքսկուրսիա տանել Կոտե ուսուցիչը: Նա դասարանի դասվարն է: Նրանց հետ գնում է նաև Պաատա ուսուցիչը: Պաատա ուսուցիչը նկարչության և արվեստի ուսուցիչ է: Երեխաները գնում են Սիղնաղը դիտելու: Նրանք շատ ուրախ են: Էքսկուրսիան միշտ զվարճալի է, սակայն, Կոտե և Պաատա ուսուցիչների հետ միասին Էքսկուրսիան ոչ միայն զվարճալի է, այլ նաև` շատ հետաքրքիր: Կոտե ուսուցիչը երեխաներին տարբեր պատմություններ է պատմում պատմությունից: Իսկ Պաատա ուսուցիչը երեխաներին շատ հետաքրքիր պատմություններ է պատմում հայտնի արվեստագետների, նրանց աշխատությունների, անձնական իրերի մասին:

Թակոն և Թոկոն երբեք չեն եղել Սիղնաղիում: Երկվորյակները գիտեն, որ Սիղնաղին վերջերս է նորացվել: Երեխաներին շատ է հետաքրքրում, թե ինչպիսին է նորացված քաղաքը:

Թակոն որոշում է մինչև էքսկուրսիա գնալը պետք է տեղյակ լինել քաղաքի պատմությանը: Նա ցանկանում էր պատրաստված գնալ էքսկուրսիա:

- Թոկո՛, եթե Սիղնաղիի մասին հետաքրքիր պատմություններ իմանանք, էքսկուրսիան ավելի կհավանենք, - ասում է Թակոն եղբորը: Թակոն ուզում է Սիղնաղիի պատմության ուսումնասիրմանն ընդգրկել նաև եղբորը: Թոկոյին շատ խնդրելու կարիք չկա: Թոկոն նույնպես գիտի, որ որքան ավելի տեղեկություններ իմանա Սիղնաղիի մասին, այնքան ավելի կհավանի էքսկուրսիան:

Երեխաները որոշեցին դեռ համացանցից հայթայթել հետաքրքիր տեղեկատվություն:

- Եթե շատ բան չկարողանանք գտնել, հետո մայրիկին և հայրիկին խնդրենք, - համաձայնության եկան երկվորյակները:

Պարզվեց, որ համացանցում շատ նոր ու հետաքրքիր տեղեկություններ կային: Թակոն որոշեց նոր տեղեկությունները համառոտ նշել իր մոտ: Թակոն չէր ուզում, որ հետաքրքիր տեղեկությունները բաց թողնի և մոռանա: Ահա, Թակոյի գրառումները.

Սիղնաղին Կախեթիի Քիզիղիի շրջանում է գտնվում: Սիղնաղին տեղակայված է բարձր բլրի վրա: Սիղնաղին նայում է Ալազանիի դաշտավայրին և Կովկասյան լեռաշղթային: Այս վայրը միշտ շատ կարևոր էր Կախեթիի համար: Թշնամու ներխուժման ժամանակ գյուղերի բնակչությունը հեշտությամբ բարձրանում էր բարձրադիր վայր և ապաստան գտնում բերդ-ամրոցում: Ահա թե ինչու է այն կոչվում Սիղնաղի: Սիղնաղին թուրքական բառ է և նշանակում է «ապաստան»: Թեպետ քաղաքը շատ հին է, իսկ Սիղնաղի այն կոչվել է տասնութերորդ դարում: Հերակլ թագավորը քաղաքի տարածքում մեծ պարիսպ է կառուցել: Այդ պարիսպը բաղկացած էր 28 աշտարակներից: Պարիսպը տեղի բնակչությանը պաշտպանում էր լեկերից: Պարսպի երկարությունը 4 կիլոմետր է: Այսօր ցանկապատը գրեթե նույն կերպ պահպանված է, ինչպես Հերակլ II-ի ժամանակ:

Այսօր Սիղնաղի քաղաքը կոչվում է սիրո քաղաք: Բացի այդ, Սիղնաղին կոչում են նաև քաղաք-թանգարան: Սիղնաղիում շատ հետաքրքիր թանգարան կա: Այս թանգարանում Նիկո Փիրոսմանիի նկարներն են ցուցադրված:

- Թակո՛, տեսե՞լ ես Նիկո Փիրոսմանիի նկարները, - հարցնում է Վիկան որդուն:

- Ես տեսել եմ, - պատասխանում է Թակոն մորը, - մեր Արվեստի դասագրքում կա նրա երկու նկար` «Փուչիկով աղջիկը» և «Եղջերուն»: Շատ զվարճալի նկարներ են, կարծես երեխա է նկարել:

- Ես ուրախ եմ, որ ձեզ հետ Սիղնաղի է գալիս նաև Պաատա ուսուցիչը: Նա ձեզ շատ հետաքրքիր պատմություններ կպատմի Փիրոսմանիից և նրա կյանքից, - ասում է Վիկան:

Ահա՛, երեխաներն արդեն Սիղնաղիի թանգարանում են:

- Ի՜նչ գեղեցիկ են այս նկարները, - ասում է Թաթան:

- Գրքում բոլորովին այլ կերպ էր երևում, - ասում է Աչոն:

Սիղնաղիի մասին տեղեկատվություն հայթայթելիս` երեխաները հայտնաբերել են բազմաթիվ հետաքրքիր պատմություններ նաև Փիրոսմանիի նկարների մասին: Համառոտ գրառումներ անելիս` Թակոն և Թոկոն նկարների մասին ևս շատ հետաքրքիր տեղեկություններ են հավաքել:

Պարզվեց, որ մյուս երեխաները նույնպես պատրաստված էին Փիրոսմանիի նկարները դիտելու համար: Պաատա ուսուցիչը, որը երկվորյակներին նկարչություն և արվեստ է դասավանդում, դասարանում շատ հետաքրքիր պատմություններ է պատմում Փիրոսմանիի և նրա կյանքի մասին:

- Ահա՛, «Եղջերուն», - ասում է ուրախացած Նիկան:

- Ահա «Հերակլ թագավորի դիմանկարը», - ասում է Թաթան:

- Իսկ սա «Վրացի կնոջ դիմանկարն» է, - ասում է Թակոն:

Ցուցասրահի վերջում ամենամեծ կտավն է ցուցադրված: Սա Փիրոսմանիի «Հարսանիք հին Վրաստանում» կտավն է:

- Երեխանե՛ր, այս նկարը Փիրոսմանին նկարել է 1916 թվականին: Սա հարսանյաց տեսարան է, որտեղ գեղեցիկ պատկերված են հնագույն վրացական ավանդույթները, - սկսեց խոսել Պաատա ուսուցիչը:

Թակոն աչք չէր կտրում նկարից, միևնույն ժամանակ լսում էր ուսուցչին: «Հարս ու փեսայի ծնողները պատրաստվում էին հարսանիքի: Տունն էին մաքրում, բակն ավլում: Նրանք սեղան էին բացում, գինի լցնում, հարսանիքի հացը թխում: Փեսայի մոտ հավաքվում էին ընկերները և ձիեր նստած, հրացանների կրակոցով բռնում հարսի տան ճանապարհը: Այնտեղ էլ սպասում էին հյուրերին դիմավորելու: Սեղան էին բացում, օրհնում զույգերին և հարս ու փեսան պսակադրման էր ուղղվում դեպի եկեղեցի: Եկեղեցում պսակադրության արարողությունը մեծ տոնով էր կատարվում:

Պսակադրությունից հետո, հյուրերը ձիավարելով հրացանի կրակոցներով պսակադրվածներին ուղեկցում էին դեպի փեսայի տուն:

Հանկարծ Թակոյի աչքի առջև կենդանանում են նկարի հերոսները ...

Փեսայի տանը մեծ սեղան է բացված: Փեսայի տարեց պապը երիտասարդներին դիմավորում է բակում և օրհնում.

- Երկա՜ր տարիներ քաղցր անցկացնեք:

- Ձեր տունը բարիքով լցվի:

- Շատ երեխաներ մեծացնեք Վրաստանի համար:

Հարս ու փեսային թրի տակով են անցկացնում և նրանց ուղեկցում մինչև տան դուռը: Փեսայի մայրը տան դուռը լայնորեն բացում է, շեմի վրա ափսե դնում, իսկ հարս ու փեսան ոտքով կոտրում են ափսեն: Փեսայի ընկերներից մեկը նրա մոր գլխից հանում է գլխաշորը և պատռում երկու մասի: Նա պատռված գլխաշորը ձեռքին սկսում է վրացական պար պարել, միևնույն ժամանակ հրավիրում է փեսայի մորը: Ահա՛, սկսվում է խնջույքը և երգ ու պարը: Ամբողջ գիշեր խնջույքը շարունակվում է: Առավոտյան նորահարսի գլխից հանում են պսակը: Այժմ արդեն հարսն ընտանիքի անդամ է:

Պաատա ուսուցիչը ավարտեց խոսքը: Թակոն մեկ անգամ ևս նայեց կտավին: Ուրախ հարսանքավորները կրկին նկարի վերածվեցին:

Զարմանահրաշ նկար է , - ինքն իրեն խոսեց Թակոն:

- Երբ տուն գնամ, մայրիկիս անպայման կպատմեմ, թե ինչպես կենդանացավ այս նկարը, - մտածեց Թակոն: