ԱՆՀԱՅՏ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՕՐ ԴՊՐՈՑՈՒՄ

Եվս մեկ նշանակալի օր է սպասվում Թոկոյին, Թակոյին և Պակոյին: Դպրոցում անց է կացվում Անհայտ հերոսների օր: Ուսուցիչը հանձնարարել է աշակերտներին գտնել այն մարդկանց կենսագրությունները, ովքեր մեկնել են Վրաստանից և աշխարհում հայտնի մարդիկ դարձել:

Պակոն շատ հետաքրքրվեց այդ հանձնարարությամբ, մեծ հետաքրքրությամբ սկսեց իր գործունեությունը: Պակոն ցանկանում է շատ կարևոր մարդկանց կենսագրություններ ընտրել, և՛ շատ տաղանդավոր ու հայտնի, և՛ միևնույն ժամանակ այնպիսիների, որոնց ծանոթ չեն իր ընկերները:

Այս երեկո Թոկոյին և Թակոյին հյուր եկավ Պակոն: Ճիշտ է հյուրընկալվում էր ընկերների մոտ, սակայն չկարողացավ զվարճանալ: Անընդհատ առաջադրանքի մասին էր մտածում: Երկվորյակների հոր աչքից չվրիպեց Պակոյի տխրությունը.

- Պակո՛, կարծես մտածմունքի մեջ ես, արդյոք Թոկոն և Թակոն չե՞ն նեղացրել քեզ, - կատակեց Վակոն Պակոյի հետ և փորձեց զվարճացնել նրան:

- Ո՛չ, ես լավ տրամադրության եմ, պարզապես դպրոցական նախագծի մասին եմ մտածում, անհայտ վրացիների մասին պետք է գրեմ:

- Անհա՞յտ վրացիների: Բայց ինչպե՞ս:

- Ա՛յ, այն վրացիների մասին, որոնց հնարավոր է բոլորը չեն ճանաչում Վրաստանում, բայց արտասահմանում և աշխարհում հայտնի են: Մտածում եմ, մտածում, կարդում համացանցում, գրադարանում նույնպես եղել եմ և դեռ ոչ ոքի չեմ կարողացել ընտրել: Ուզում եմ ընտրել մի որևէ անվանի մարդու:

- Կարծում եմ, որ կկարողանամ օգնել քեզ: Գիորգի Պապաշվիլու մասին իմացե՞լ ես: Վրաստանում շատերը ծանոթ չեն նրան, սակայն, նա Ամերիկայում և ամբողջ աշխարհում հայտնի գրող և քանդակագործ է: Ես նույնպես չգիտեի նրա մասին: Երբ Ամերիկայում էի, այնտեղ իմացա, այնտեղ համալսարաններից մեկի արխիվում տեսա նրա աշխատանքները:

- Իսկապես, շատ հետաքրքիր է, կգրեմ Գիորգի Պապաշվիլիի մասին, նրա մասին նյութեր կհայթայթեմ և կծանոթացնեմ երեխաներին: Կարծում եմ, բոլորին կհետաքրքրի և լավագույն նախագիծը կունենամ, - բաձրացավ Պակոյի տրամադրությունը:

Դպրոց գնալով Պակոն իսկապես աշակերտներին և ուսուցիչներին ներկայացրեց Գիորգի Պապաշվիլիին: Նրա նախագիծը շատ հետաքրքիր էր: Բոլոր աշակերտները կանգ էին առնում նրա նախագծի մոտ, կարդում և դիտում:

Գիորգիի մանկությունը

Գիորգի Պապաշվիլին ծնվել է 1898 թվականի օգոստոսի 23-ին, մի փոքրիկ գյուղում` Կոբիաանթկարիում: Գիորգիի հոր անունը Վանո էր, իսկ մոր անունը` Իամզե: Փոքրիկ Գիորգիի մայրը շուտ է մահացել: Ընտանիքը շատ աղքատ է ապրել: Միջոցներ չունենալու պատճառով հայրը փոքրիկ Գիորգիին նույնիսկ չի կարողացել դպրոց տանել: Դպրոցի փոխարեն Գիորգին ընտանիքում արհեստ էր սովորում: Տանը հայրը նրան սովորեցրել է կաշեգործություն և թրեր պատրաստել: Գիորգին լավ սովորեց արհեստը և շատ լավ իրեր էր պատրաստում ...

Գիորգիի երիտասարդությունը

Գիորգին ոչ էլ երիտասարդություն է ունեցել: Նա ընտրել է ռազմական գործը: Դեռ բոլորովին երիտասարդ կռվել է Առաջին համաշխարհային պատերազմում, դիպուկահար է եղել: 1921 թվականին, երբ Կարմիր բանակը ներխուժել է և զավթել Վրաստանը, Գիորգին բանակում էր ծառայում: Փախած կառավարության հետ նա մեկնել է արտասահման և երկու տարի ապրել Կոստանդնուպոլսոմ: Պոլսում նա չարքաշ կյանք է ունեցել: Շատ աշխատատեղեր է փոխել, հիմնականում դժվար աշխատանքներ էր կատարում, որպես սևագործ բանվոր: Ինչ ասես արել է` հորեր է փորել, աշխատել որպես տաքսու վարորդ և բազմաթիվ այլ:

Գիորգին Ամերիկայում

 Կոստանդնուպոլսոմ երկու տարի ապրելուց հետո, նա կարողացավ Ամերիկա մեկնել: Ժամանելով Ամերիկա` մի քանի գիշեր Սիմոն Սիդամոն-Էրիսթավիի ընտանիքի հետ գիշերել է Նյու Յորքում մի վարձակալված բնակարանում, ավելի ուշ տեղափոխվել է Կալիֆորնիա: Ամերիկայում ևս շատ ծանր կյանք է ունեցել: Ի սկզբանե շատ դժվարությունների է հանդիպել: Աշխատել է սպասք լվացող, խոհարար, մետաղի արտադրամասի բանվոր և բազմաթիվ այլ ... Տասնհինգ տարի թափառելուց հետո Գիորգի Պապաշվիլին ամուսնացել է ամերիկացի կին գրող Հելեն Ուայթի հետ: Հելենի շնորհիվ զույգը Պենսիլվանիա նահանգում մի փոքրիկ ագարակ է գնել, Գիորգին սկսել է գյուղատնտեսությամբ զբաղվել, վարել է, ցանել, բերք աճեցրել, ընտանի կենդանիներ և թռչուններ պահել:

Գրող Գիորգի Պապաշվիլին

1938 թվականին Գիորգի Պապաշվիլին և Հելեն Ուայթը գրել են նովելների ժողովածու` «Ամեն ինչ կարող է պատահել»: Գիրքը լույս է տեսել 1945 թվականին: Գիրքը շուտով դարձել է բեսթսելեր: Ամբողջ աշխարհում 1,5 միլիոն օրինակ է վաճառվել: Գիրքը թարգմանվել է 20 տարբեր լեզուներով: Գիորգի Պապաշվիլիի գիրքը լույս է տեսել նաև Վրաստանում: Շուտով ըստ «Ամեն ինչ կարող է պատահել» ժողովածուի Հոլիվուդում ֆիլմ է նկարահանվել: Ֆիլմում գլխավոր դերեր են կատարել հոլիվուդյան աստղերը: Ֆիլմում օգտագործվել են վրացական երգեր, մեղեդիներ, պարեր: Ֆիլմում Գիորգին փոքրիկ դեր է կատարել: Շուտով ֆիլմը Լոս-Անջելեսի կինոփառատոնի Ոսկե Gգլոբուս մրցանակին է արժանացել:

Գիորգի Պապաշվիլին և Հելեն Ուայթը այլ գրքեր ևս գրել են, սակայն ամենահանրաճանաչը միևնույն է «Ամեն ինչ կարող է պատահելն» էր: Մյուս գրքերը ևս հետաքրքիր էին մարդկանց համար, այդ թվում` «Այո և ոչ», «Դեպի տուն, կրկին դեպի տուն», «Վրաց-ռուսական խոհարարություն», «Շնորհակալություն Նոյին», «Շունը և մարդը» գրքերը:

Քանդակագործ GԳիորգի Պապաշվիլին

Բացի գրող լինելուց, Գիորգի Պապաշվիլին եղել է նաև քանդակագործ: Նա ինքնուս էր, աշխատել է փայտի և քարի վրա: Գիորգի Պապաշվիլին 600-ից ավելի աշխատություն ունի: Բոլոր աշխատանքներում կարելի է տեսնել Գիորգիի տաղանդը, աշխատասիրությունն ու ճաշակը:

Գիորգին ունի շատ հեքիաթների հերոսների քանդակներ: Հեքիաթները և դրանց հերոսները վրացական բանահյուսությունից են վերցված: Գիորգի Պապաշվիլիի աշխատությունների մեծ մասը Ամերիկայում է` ​​Փենսիլվանիա նահանգում: Նրա քանդակների մի մասը պահվում է Վրաստանում տարբեր թանգարաններում: Վրաստանում եղած աշխատություններից աչքի է ընկնում «Նժույգը» քանդակը: Այս աշխատությունը հնարավոր է տեսնել Արվեստի պետական թանգարանում:

Գիորգի Պապաշվիլիի մահը

Գիորգի Պապաշվիլին Ամերիկայում հայտնի մարդ է եղել: Վրաստանում նրան պակաս են ծանոթ: Պապաշվիլին ընդգրկված է «Ով ով է ամերիկյան արվեստում» և «Ով ինչ է XX դարի ամերիկյան գրականության մեջ» գրքերի մեջ: Գիորգի Պապաշվիլին նաև Վրաստան էր այցելում կնոջ հետ: Նա այցելել է իր հայրենի գյուղ, բարեկամներին, հանդիպել է վրաց գրողների հետ: Գիորգի Պապաշվիլին որոշել է վերադառնալ Ամերիկա և մինչև իր կյանքի վերջն ապրել է այնտեղ... PՊապաշվիլին վախճանվել է Ամերիկայում, 80 տարեկան հասակում:

Պակոյի նախագիծը շատ հավանեց նաև ուսուցիչը: Նա գոհ մնաց Պակոյի աշխատանքից, ոչ միայն գոհ, այլ նաև` հպարտ:

- Պակո՛, շատ ուրախացրիր ինձ, նույնիսկ ինձ համար էր անհայտ նման հայտնի վրացի մարդը, ես շնորհակալ եմ քեզ դրա համար, - ասաց ուսուցիչը օրվա վերջին Պակոյին: Պակոն դպրոցից երջանիկ վերադարձավ տուն: