ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՇԱԲԱԹ ԴՊՐՈՑՈՒՄ
Եկավ մայիսը: Մայիսին Թակոյի, Թոկոյի և Պակոյի դպրոցում երաժշտական շաբաթ է կազմակերպվում: Մայիսի վերջին շաբաթ օրը բոլոր աշակերտները կարող են կատարել իրենց սիրած երգը կամ պարը: Երաժշտական շաբաթվա կազմակերպման մեջ երեխաներին օգնում են ծնողները և ուսուցիչները: Երաժշտական շաբաթը շատ հետաքրքիր է: Երաժշտական շաբաթը շատ զվարճալի է:
Թոկոն և Թակոն ամեն տարի մասնակցում են երաժշտական շաբաթվան: Նրանք լավ են երգում: Անցյալ տարի երեխաների երգի նախապատրաստմանն օգնել են ծնողները: Թակոյի և Թոկոյի մայրը շատ լավ է երգում: Նա գիթառ է նվագում: Վակոն ևս լավ է նվագում և երգում: Նա նվագում է գիթառ, դաշնամուր և ֆլեյտա: Երիտասարդ տարիքում Վակոն իր ընկերների հետ երաժշտական խումբ ուներ ստեղծած: Վակոն և նրա ընկերները 60-ական թվականների երաժշտական հիթեր էին կատարում: Վակոյի և նրա ընկերների խումբը կոչվում էր «Սարդեր»: Այս անվանումը երիտասարդներն ընտրել էին ի պատիվ լեգենդար խմբի` «Բիթլզի»: «Բիթլզ» անգլերեն «բզեզներ» է նշանակում:
- Եթե նրանք բզեզներ են, մենք սարդեր դառնանք, - ասում են կատակել է Վակոն: Ընկերներին այնքան է դուր եկել այս գաղափարը, որ որոշել են «Սարդեր» դառնալ: «Սարդերը» հաճախ էին համերգներ անցկացնում: «Սարդերը» կատարում էին «Բիթլզի» երգերը, այն էլ` հաջողությամբ:
- Շատ համերգներ էինք անցկացնում, - պատմում է Վակոն իր երեխաներին, - դահլիճները և նկուղները միշտ լիքն էին, երբ մենք
ելույթ էինք ունենում:
- Նկուղնե՞րը, - ժպտում է Թոկոն:
- Այո՛, նկուղները: Երիտասարդներս հաճախ հավաքվում էինք տների նկուղներում և այնտեղ նվագում: Այսպես հարևանները ավելի քիչ էին անհանգստանում, - ժպտում է Վակոն հին պատմությունները հիշելիս:
- Երբ ավարտում էինք երգելը, աղջիկները գոռում էին ու պարում: Երբեմն երգի կեսից էին սկսում ճչալ, հենց նույն կերպ էր, ինչպես «Բիթլզի» համերգներին:
Թոկոն և Թակոն ժպտում են: Նրանք տեսել են, թե աղջիկներն ինչպես էին ճչում և պարում «Բիթլզի» համերգներին: Նրանք տեսել են հոր և նրա ընկերների լուսանկարները: Մի նկարում հայրը ծիծաղելի կեպի է կրում գլխին, իսկ ձեռքին էլեկտրագիթառ է: Երկրորդ նկարի վրա հայրը և նրա ընկերները միանման ծիծաղելի շապիկներ են հագած և վզներին` փողկապներ կապած:
- Հայրի՛կ, ինչ երիտասարդ ու սիրելի ես այս լուսանկարում, - շոյում է Թակոն հորը:
Վակոն երջանիկ է:
Վակոն շատ է ցանկանում, որ երեխաներին օգնի նապատրաստել երգը: Վակոն շատ է ուզում, բայց ժամանակ չունի: Թատրոնի ռեժիսորը աշխատում է նոր ներկայացման վրա: Թատերախումբը չափից շատ է աշխատում: Այս ներկայացումը պետք է խաղան թատերական շաբաթվա ժամանակ Լոնդոնում: Թատերախումբը պատրաստվում է հյուրախաղերի: Վակոն շուտ է գնում և ուշ վերադառնում տուն: Վիկան այդքան շատ չի զբաղված: Նա մեծ հաճույքով աջակցում է երեխաներին: Բայց մայրը և երկվորյակները չկարողացան որոշել, թե ինչ երգ երգեն դպրոցի բեմին:
- Հայրիկը կօգնի, շատ մտածելուց հետո ասում է Թոկոն:
- Այո՛, հայրիկը կօգնի, - միացավ Թակոն եղբորը:
- Լավ, պառկե՛ք, - ասում է Վիկան Թակոյին և Թոկոյին: Հայրիկը ուշ կգա և ես կխոսեմ նրա հետ: Նա մեզ կկողմնորոշի: Հայրիկը ճշգրտորեն կասի, թե ինչն է ավելի լավ, ինչ երգենք:
Թակոն և Թոկոն հուսադրվեցին: Հայրիկը միշտ գիտի, թե որտեղ և ինչն է լավ, որ երկվորյակները երգեն: Թակոն և Թոկոն շատ են սիրում երաժշտությունը և ամեն ինչ շատ լավ են երգում: Ընկերների հետ մանկական երգեր են կատարում: Ծնողների և նրանց ընկերների հետ մորը և հորը օգնում են կատարել վրացական ժողովրդական երգեր: Կարաոկե-բարում հաճույքով կատարում են սիրված երգիչների երգերը: Երեխաները երգերն անգիր գիտեն: Թակոն և Թոկոն շատ են սիրում նաև «Բիթլզ» լսել և երգել: Երբեմն, երեկոյան ժամերին, երբ Վակոն տանն է, նա գիթառ է նվագում: Թակոն և Թոկոն հոր հետ «Բիթլզի» երգերն են կատարում: Թակոն և Թոկոն «Բիթլզի» բազմաթիվ երգեր գիտեն անգիր:
Առավոտյան մայրը երեխաներին հաճելի տեղեկություն հաղորդեց: Վակոն երեխաներին երկու տարբեր երգեր առաջարկեց երաժշտական շաբաթվա համար: Բացի այդ, երեխաներին նաև խոստացավ օգնել երգի պատրաստման հարցում:
- Հայրիկը փոխանցեց ձեզ` ոչ թե մեկ, այլ երկու երգ պատրաստեք, - ժպտալով կիսվեց երեխաների հետ հոր կարծիքով Վիկան:
Այդ օրը Թակոն և Թոկոն գոհ գնացին դպրոց: Նրանք հաստատ գիտեն, թե ինչ են կատարելու երաժշտական շաբաթվա ժամանակ: Ուսուցիչը երեխաներին հայտնեց մասնակցության կանոնները:
- Դեռ ամբողջ 2 շաբաթ ունեք: Հաստատ որոշե՛ք, թե ով ինչ է ուզում կատարել: Ձեր ընտրությունը հայտնեք ինձ: Հապա՛, ձեզ տեսնեմ: Դուք բոլորդ լավ եք երգում, նվագում և պարում: Կարևորն այն է, որ չամաչեք և ծուլություն չանեք:
Թակոն և Թոկոն արդեն ուսուցչին հայտնել են իրենց ծրագիրը: Ուսուցիչը շատ տպավորված է նրանց ծրագրով: Ուսուցիչը երեխաներին առաջարկեց մասնակցել նաև եզրափակիչ համերգին:
- Աշխատասեր եք: Ուրախ եմ, որ ձեր մայրիկն օգնում է ձեզ: Շատ գեղեցիկ երգեր եք ընտրել: Անպայման պետք է երգեք երկու համերգներին էլ:
Պակոն էլ գիտի, թե ինչ պետք է պարի: Պակոն ունի նոր տարազ: Պակոյին շատ է սազում նոր տարազը: Պակոն Թաթայի հետ կպարի: Թաթան Պակոյի զույգն է վրացական պարի մեջ: Թաթան և Պակոն շատ գեղեցիկ են պարում: Համերգին նրանք կկատարեն «Քարթուլի» պարը:
Շաբաթվա վերջին դասարանում բոլորը գիտեին, թե ով ինչ է կատարելու համերգին: Դասարանի համերգային ծրագիրը շատ բազմազան ստացվեց:
Ահա՛, եկավ համերգի օրը: Համերգին երեխաները կատարում էին ժողովրդական և էստրադային, մանկական երգեր, վրացական և լատինական պարեր ու փոփ-խմբերի հիթեր: Իսկ Լելան դաշնամուրի վրա կատարեց Շոպենի գեղեցիկ պիեսը: Նիկան նվագեց ֆլեյտա: Թակոն և Թոկոն Վակոյի հետ կատարեցին երգ «Երաժշտական հանգեր» մյուզիքլից: Երգը շատ գեղեցիկ և կենսուրախ ստացվեց: Դպրոցի դահլիճը լիքն էր: Հանդիսատեսն էլ ջերմ ծափերով էր պարգևատրում ելույթ ունեցողներին: Բոլոր կատարողները գոհ էին ու երջանիկ:
Ուսուցիչը գոհ է: Համերգը հաջող էր:
Հաջորդ օրը Թակոյի և Թոկոյի համադասարանցիները լսարանում տեղեր զբաղեցրին: Թակոյի և Թոկոյի երաժշտական շաբաթը շարունակվում է: Նրանք եզրափակիչ համերգին երգ կկատարեն: Թակո և Թոկոն եզրափակիչ համերգին Վիկայի և Վակոյի հետ կկատարեն «Բիթլզի» երգերից: