Թարչիա

Թարչիան հնագույն վրացական խաղ է: Խաղին մասնակցում է չորս ձիավոր: Ըստ խաղի կանոնների, հանդիսատեսից: ընտրում են մի աղջկա, ով չորս ձիավորներից մեկի թևին պետք է կապի գլխաշոր:

Աղջիկը կատարում է մրցավարի դեր, իսկ ձեռքին գլխաշոր փաթաթած ձիավորին «Թարչիա» են կոչում: Իսկ մյուս երեք ձիավորները հետապնդողներն են: Թարչիան արագ ձիավարում է, հետապնդողները փորձում են հասնել նրան և խլել գլխաշորը: Թարչիան հաղթող կհամարվի, եթե հասնի աղջկան և վերադարձնի գլխաշորը: Բայց եթե գլխաշորը խլեն, Թարչիա կդառնա նա, ով կխլի գլխաշորը:

Հնում այս խաղը խաղում էին Սամեգրելոյում և Աբխազիայում: Թարչիան հին մեգրելերեն բառ է, որը նշանակում է դրոշ, սպիտակ դրոշ: Քանի որ խաղի ժամանակ խաղացողները սպիտակ գլխաշոր էին օգտագործում, այդ պատճառով մեգրելները խաղը կոչել են Թարչիա` սպիտակ դրոշ:

Թարչիան շատ նման է միջնադարյան եվրոպական ասպետների խաղին: Նրանց խաղում ևս գեղեցիկ տիկինը մի որևէ ասպետի տալիս է իր գլխաշորը կամ ձեռնոցները և մրցույթի վերջում սպասում դրա վերադարձնելուն: Թարչիայի նման, եվրոպական խաղում ևս նա է հաղթողը, ով կկարողանա տիկնոջ մոտ գնալ և գլխաշորը կամ ձեռնոցները վերադարձնել:

Նման խաղերը շատ հաճելի և հետաքրքիր տեսարաններ են: Խաղի համար կարևոր է նաև այն, որ տղամարդիկ հաճոյանան այն գեղեցիկ տիկնոջը, ով նրանց տվել է գլխաշորը: Թարչիան բոլորի համար սիրելի խաղ էր, այն դիտելու համար Սամեգրելո և Աբխազիա բազմաթիվ մարդիկ էին մեկնում: Այսօր, ինչպես և շատ այլ ժողովրդական խաղեր, մարդիկ մոռացել են նաև Թարչիան ...