Գրիգոլ Փերաձե

Գրիգոլ Փերաձե

1995 թվականին Վրաստանի ուղղա-փառ եկեղեցին սրբերի շարքն է դասել Գրիգոլ Փերաձեին և դրա-նից հետո նրան կոչել է Սուրբ Գրիգոլ:

Գրիգոլ Փերաձեի ընտանիքը

Գրիգոլը ծնվել է 1899 թվականին Կախեթիի Բակուրցիխե գյուղում: Նրա հայրը` Ռոմանոզ Փերաձեն, քահանա էր և հենց նրանից է անցել Գրիգոլին Աստծո սերը:

Մայրը` Մարիամը, քահանայի դուստր է եղել: Ամուսինները երեք որդի են ունեցել, Գրիգոլը միջնեկն էր: Հոր մահից հետո Գրիգոլի ընտանիքը նեղության մեջ էր: Մայրը միևնույն է կարողացել է և Գրիգոլին հոգևոր ուսումնարան է ուղարկել սովորելու: Ուսումնարանն ավարտելուց հետո Գրիգոլն ավարտել է նաև հոգևոր ճեմարան:

Հայր Գրիգոլը Վրաստանից դուրս

Գրիգոլ Փերաձեն շատ ընդունակ աշակերտ էր: Նա սովորում էր աստվածաբանական ֆակուլտետում: Ճեմարանի ղեկավարը ցանկանում էր նրան Գերմանիա ուղարկել` ուսումը շարունակելու: Այդ ժամանակ դա չի ստացվել, թեպետ ավելի ուշ, զինվորական ծառայության ավարտից հետո, Գրիգոլը միևնույն է կարողացել է սովորելու մեկնել Գերմանիա: Վրաց գիտնականների մեծ աջակցությամբ նա ստացել է գերմանական կրթաթոշակ և ուսումը շարունակել Գերմանիայում աստվածաբանական ֆակուլտե-տում: Բեռլինի համալսարանը նա հաջողությամբ` աստվածաբանական գիտությունների դոկտորի աստիճանով, է ավարտել: Նրա բազմաթիվ աշխատություններ են հրատարակվել, որոնք գրավել են գիտնականների ուշադրությունը:

Հայր Գրիգոլի գործունեությունը

Հայր Գրիգոլը Գերմանիայում երկար ժամանակ չի մնացել, նա տեղափոխվել է Ֆրանսիա և Անգլիա ու երկու երկրներում էլ մեծ հաջողություններով գործունեություն ծավալել` սովորել լեզուներ, գրել աշխատություններ, տարբեր համալսարաններում դասախոսել, հին հունարենից թարգմանել հոգևոր տեքստեր:

Դեռ բոլորովին երիտասարդ գիտնականը և ուսանողների սիրելի դասախոսը, Լոնդոնի Սուրբ Սոֆիա հունական եկեղեցում աբեղա է ձեռնադրվել: Դրանից հետո նա սկսել է հոգևոր գործունեություն:

Գրիգոլի ամենամեծ երազանքը Վրաստան վերադառնալն էր, սակայն այդ ժամանակ դա անհնար էր: Նրան, որպես աստվածաբանի և հոգևոր անձի, ոչ ոք չէր թողնի Վրաստան: Այս ժամանակ արդեն Վրաստանում կոմունիստական ռեժիմ էր հասատատված, որը դաժանորեն հետապնդում էր աստվածաբանությունը ևեկեղեցական ժամերգու-թյունները:

Գրիգոլը նամակներ էր գրում իր մեծ երկրպագու, վրաց գիտնական Կոռնելի Կեկելիձեին. «Սաստիկ տանջվում եմ: Ոչինչի տրամադրություն չունեմ …. թեպետ նյութական տեսակետից ամբողջովին ապահովված եմ… Ինչի՞ համար տանջվեցի այս-քան, ինչի՞ համար սովորեցի, ինչի՞ համար շրջագայեցի համարյա ողջ Եվրոպայով, ինչո՞ւ չեն թողնում ինձ տուն»:

Նա հարկադրված էր ի վերջո հարմարվել այն մտքի հետ, որ այլևս հայրենիք չէր կարողանա վերադառնալ, չնայած միշտ փորձում էր Վրաստանի համար բարի գործ անել: Իր աշխատությունները Վրաստան էր ուղարկում: Նա, Էքվթիմե Թաղաիշվիլիի հետ, փրկել է Վրաստանի գանձը, որը Ֆրանսիայի բանկերից մեկում էր պահվում: Երբ ֆաշիստներն իմացել են, որ այնտեղ Վրաստանից բերված մեծ գանձ էր պահվում, անհապաղորեն գնացել են հայր Գրիգոլի մոտ և նրան տարել այդ գանձը գնահատելու: Հայր Գրիգոլն այդ օրը ստել է ֆաշիստներին: Նա ասել է, որ այդ գանձը միայն վրացիների համար ունի մշակութային արժեք, թե չէ այստեղ ոչինչ չկա թանկարժեք: Գրիգոլին հավատացել են, քանի որ նա հարգված գիտնական էր: Այսպես վրացական գանձը փրկվել է կորուստից:

Հայր Գրիգոլի մահը

Հայր Գրիգոլը Ֆրանսիայից ապրելու է տեղափոխվել Լեհաստան: Այնտեղ հաճախ օգնել է փախստականներին, նրանց կերակրել, պատսպարել իր տանը և խնամել: Շուտով ֆաշիստներն իմանում են այդ, ինչի պատճառով ձերբակալում են Գրիգոլին: Կալանավայրից նա կենդանի չի դուրս եկել: Հայր Գրիգոլի հետ կալանավայրում է եղել մի հրեա մարդ, որին այդ օրը պետք է սպանեին գազի խցի մեջ: Հայր Գրիգոլը խղճացել է այդ մարդուն, նրա փոխարեն ինքն է գնացել պատժվելու և գազի խուց մտել: Դա տեղի է ունեցել 1942 թվականին: