արավ- Աֆրիկյան Հանրապետություն

Քաղաք Պրետորիա/Հարավային Աֆրիկա

Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը պետու-թյուն է Աֆրիկա մայրցամաքի հարավային մասում:

Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը շատ գեղեցիկ և հետաքրքիր երկիր է: Եթե այնտեղ հայտնվեք, հիացած կմնաք նրա ​​բազմերան-գությամբ: Հարավաֆրիկացիները 11 պետական ​​լեզու ունեն: Այսօր այնտեղ մի փողոցի վրա իրար հարևանությամբ ապրում են շատ հեքիմբաշներ և բանկիրներ, իսկ հսկայական ժամանակակից երկնաքերերի կողքին փոքրիկ աֆրիկյան խրճիթներն են: Հետաքրքիր է, թե այսպիսի բազմազան երկրում ինչպես է ապրում ժողովուրդը, ինչ գործունեություն ծավալում:

Հարավ-Աֆրիկյան պետության բնակչությունը

Ինչպես արդեն ասացինք, այս երկիրն աչքի է ընկնում բազմերանգությամբ, փողոցում կարող եք հանդիպել տարբեր մաշկի գույնով և տարբեր հասակի մարդկանց: Նրանցից ոմանք հարուստ են, ոմանք`աղքատ, թեև նրանք խաղաղ ապրում են իրար կողք-կողքի: Նախկինում դա ամենևին էլ այդպես չի եղել: Այս երկրում մարդկանց տարբերակել են ըստ մաշկի գույնի, մուգ մաշկով մարդիկ սպիտակամորթերից առանձին էին ապրում: Նրանք իրար հետ ընկերություն չեն արել, և ամենքն իրենց համար ապրել են առանձին: Հաճախ նրանց միջև վիճաբանություն էր լինում: Հետո պետության կառավարիչները հասկացել են, որ այսպես չէր կարող երկար շարունակվել և փորձել են վերջ տալ տարբեր մաշկի գույն ունեցող մարդկանց միջև դիմակայությանը և կռիվներին: Նրանց մոտ ստացվել է այդ, և այսօր արդեն Հարա-վային Աֆրիկայի բնակչու-թյունը խաղաղ և հա-մեմատաբար բարեկամա-բար է ապրում: Նրանք միասին են մասնակցում հզոր և գեղեցիկ պետության կառուցմանը:

Համալսարան Յոհաննեսբուրգում

Հարավային Աֆրիկայի բնակիչները, բացի այն, որ իրարից տարբերվում են մաշկի գույնով, նրանք պատկանում են տարբեր կրոնների, այսինքն` տարբեր աստվածների են երկրպագում: Նրանցից ոմանք քրիստոնյա են, ոմանք մահմեդական և այլն...

Հավանաբար, Ձեզ հետաքրքրում է, թե ինչու են այստեղ ապրում միմյանցից այսքան տարբեր մարդիկ, ինչու կան այսքան լեզուներ և կրոններ: Որպեսզի այս հարցերին պատասխանենք, պետք է պատմենք Հարավաֆրիկյան պետության պատմությունը, թե ինչպես է ստեղծվել այս պետությունը, ով էր ապրում այստեղ անցյալում և այլն:

Հարավային Աֆրիկայի պատմությունը

Հարավային Աֆրիկայում շատ եվրոպացիներ են բնակվում այսօր և նախկինում էլ այդպես է եղել: Սակայն, մինչև նրանք կմոտենային աֆրիկյան մայրցամաքին այստեղ ապրել են աֆրիկացի սևամորթեր, որոնք կոչվում էին Բանտուի ցեղ: 17-րդ դարում մի հոլանդական նավ է մոտեցել Հարավային Աֆրիկային: Նրանք շատ են հավանել այս երկրի գեղեցկությունը և որոշել են մնալ: Ավելին, շուտով Հոլանդիայից շատ մարդ են բերել և բնակեցրել: Հոլանդացի նորաբնիկները մի որոշ ժամանակ անց Մադագասկարից և Ինդոնեզիայից ստրուկներ են բերել: Հարավային Աֆրիկա մայրցամաքն արդեն բազմազան է դարձել, բայց այստեղ վերաբնակեցումը դրանով չի ավարտվել: Տասնիններորդ դարում Հարավային Աֆրիկայով հետաքրքրվում է նաև Մեծ Բրիտանիան, և այստեղ ստեղծում իր քաղաքները: Բրիտանացիները շուտ հաստատվեցին Հարավային Աֆրիկայի հողի վրա: Նրանք շուտով հայտնաբերել են, որ այս երկիրը շատ հարուստ էր ոսկով և թանկարժեք քարերով: Նրանք սկսել են մշակել դրանք, և շուտով այն դարձել է հարուստ երկրամաս: Բրիտանացիներին ընդօրինակեցին նաև գերմանացիները և Հարավային Աֆրիկա մայրցամաքում շատ շուտով բազմաթիվ գերմանական քաղաքներ առաջացան: Բոլոր այստեղ բնակվողները` և՛ տեղաբնիկ աֆրիկացիները, և՛ նորաբնիկներն ունեին իրենց սեփական լեզուն և կրոնը: Նրանք միմյանցից տարբերվում էին մաշկի գույնով և գիտելիքով:

Հենց այսպես դարձավ Հարավային Աֆրիկան բազմազան և հետաքրքիր:

Բլիդի խնձահովիտը

ბლიდის კანიონი

Կյանքը Հարավաֆրիկյան Հանրապետությունում

Հարավային Աֆրիկայի հայտնի քաղաքներն են` Յոհաննեսբուրգը, Դուրբանը, Պրետորիան, Կապշտադտը և այլն: Այս քաղաքները շատ գեղեցիկ են կառուցապատված և այնտեղ կան շատ հետաքրքիր և զվարճանքի վայրեր: Հարավաֆրիկյան Հանրապետությունը հարուստ է ազգային պարկերով և ափամերձ շերտերով:

Հարավային Աֆրիկայում ամենահարուստը և բնակչության թվով ամենամեծ քաղաքն է Յոհաննեսբուրգը: Քաղաքում կան շատ ոսկու և թանկարժեք քարերի առևտրի կենտրոններ: Այս քաղաքում է նաև Տամբոյի ամենամեծ օդանավակայանը, որն ամենամեծն է Հարավային Աֆրիկայում: Այս քաղաքին է պատկանում բնական հանքային նյութերով հարուստ լեռը` Վիթվաթերսնարդը, որը հաճախ նույնսիսկ Ոսկե լեռ են կոչում, քանի որ այստեղ արդյունահանում են այս թանկարժեք մետաղը և այլ թանկարժեք քարեր: Հարավային Աֆրիկայում ևս մեկ անչափ գեղեցիկ լեռնային վայր է Դրակենսբերգը կամ Դինոզավրերի լեռը, որն ամենաբարձր լեռնային վայրն է Հարավային Աֆրիկայում: Այստեղ դուք կարող եք տեսնել գեղեցիկ ջրվեժներ, մեծ, ծաղիկներով զարդարված դաշտեր և ունկնդրել աշխարհի հազվագյուտ տեսակի թռչունների ծլվլոցը: Դրակենսբերգը հաճախ կոչում են Հարավային Աֆրիկայի դրախտ` նրա հազվագյուտ գեղեցկության ու զարմանալիորեն մաքուր օդի համար: Դրակենսբերգի հյուսիսային մասում է գտնվում Բլիդի խնձահովիտը (կանյոն), որը, իսկապես, բնության հրաշք է: Նրա երկարությունը 26 մետր է, խորությունը` 800 մետրի է հասնում: Խնձահովտի եզրերը կարմիր քարերից է բաղկացած, որոնք արևի տակ հատկապես փայլում են և մարդկանց աչքերը շլացնում: Զբոսաշրջիկների մեծ մասն այցելում է այս վայր, և բոլորը հիացած են մնում խնձահովտի գեղեցկությամբ:

Բացի այն, որ Հարավային Աֆրիկա երկիրը հարուստ է ոսկով և թանկարժեք օգտակար հանածոներով, այն նաև մեծ եկամուտ է ստանոմ զբոսաշրջիկների այցելությունից: Հենց շնորհիվ այս շատ գեղեցիկ ու պարարտ բնության, Հարավաֆրիկյան Հանրապետությունն այսօր աշխարհի ամենահարուստ երկրներից մեկն է: