Նիկոլա Տեսլա

Նիկոլա Տեսլա

 Նիկոլա Տեսլան քսաներորդ դարի մեծ գյուտարար է: Հավանաբար բոլորդ տեսել եք գովազդային վահանակների վրա շողշողացող լույսերը և լազերային ճառագայթումը: Դրանց գոյությունը Նիկոլա Տեսլայի վաստակն է: Որպեսզի ավելի լավ ծանոթանանք այս շատ խելացի մարդու կյանքին և գործունեությանը, նրա մասին կսկսեմ պատմել մանկության տարիներից:

Նիկոլա Տեսլայի մանկությունը

Նիկոլա Տեսլան ծնվել է Խորվաթիայում, քաղաք Գոսպիկի մոտակայքում, 1856 թվականին: Նա ապրել է քաղաքի մոտակայքում գտնվող մի գեղեցիկ գյուղում և մանկությունն այստեղ է անցկացրել, իսկ Գոսպիկում ստացել է տարրական կրթությունը: Նա ուներ բազմամարդ ընտանիք` ծնողներն ու չորս քույր-եղբայրները, ինքը հինգերորդ երեխան էր: Նրա հայրը եղել է սերբ ուղղափառ քահանա և աշխատում էր տան կողքին գտնվող եկեղեցում: Նրա մայրը տնային տնտեսուհի էր, և ինքն էր ստեղծում

Տեսլայի տունը Խորվաթիայում/ ներկայումս` Տեսլայի թանգարան

կենցաղային իրերը: Գյուտարարի տա-ղանդը նա մորից էր ժառանգել, հենց նրանից էլ սովորել է բազմաթիվ բանաս-տեղծություններ ու պատմվածքներ, սակայն նրա մայրը երբեք գրաճանաչ չի եղել: Նա ամեն ինչ անգիր էր մտապահում, ապա սովորեցնում էր իր զավակներին:

Նիկոլա Տեսլան շատ տարօրինակ հիշողություն ուներ, նա երբեք գրքերից չէր սովորում, ամեն ինչ անգիր էր մտապահում, նույնիսկ մեկ տեսնելով: Նման հիշողությունը կոչվում է լուսանկարչական հիշողություն: Երբ նա որևէ բան էր հորինում, նրա ուղեղում դեռ ողջ մեխանիզմն էր նկարվում, այնուհետև Տեսլան մեկ առ մեկ հավաքում էր այս մեխանիզմի մանրամասերը:

Նիկոլա Տեսլան Ամերիկայում

Սերբական դինար` Տեսլայի պատկերով

Ավստրիայում, Գրա-ցում սովորելուց հետո Տեսլան Ֆրանսիա է մեկնում աշխատելու: Նա այստեղ գործարաններից մեկում ճարտարագետ է աշխատել և բարելավել է էլեկտրական սարքավորումները: Շուտով Ֆրանսիայից Ամերիկա է մեկնել: Այստեղ նա ոչինչ չուներ, բացի 4 ցենտից և ֆրանսիացի գյուտարար Շառլ Բեչելորիի երաշխավորական նամակից: Բեչելորին ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնին գրում էր. «Այսօր ես ճանաչում եմ երկու մեծ մարդու: Մեկը դու ես, իսկ մյուսը` այս երիտասարդ տղամարդը, ով ցանկանում է տեսնել քեզ»: Էդիսոնն ընդունել է Տեսլային և աշխատանք տվել: Նա Տեսլային առաջարկել է իր ստեղծած մշտական հոսանքի գեներատորների նոր սերունդ նախագծել: Տեսլան համաձայնել է: Նա շուտով տեսել է, որ այդ շարժիչները և գեներատորները պիտանի չեն, հաճախ փչանում են և որոշում է դրանք վերածել պիտանի սարքավորումների: Էդիսոնն այդ գործի լավ կատարման համար նրան խոստանում է 50 000 դոլար: Երբ Տեսլան ամեն ինչ լավ կատարել է և պահանջել վարձատրությունը, Էդիոսոնը պատասխանել է, որ դրամի հետ կապված կատակել է. «Տեսլա՛, դու չես հասկանում մեր ամերիկյան հումորը»: Դրանից հետո Տեսլան հեռանում է նրա ընկերությունից և, որպեսզի մի փոքր գումար աշխատի, Ամերիկայում փոսեր փորելով է զբաղվում: Դրանից հետո Տեսլան և Էդիսոնը ավելի են հակադրվում իրար: Տեսլան պնդում է, որ Էդիսոնի կառուցած մշտական հոսանքի կայանները մեծ օգուտ չեն բերում ժողովրդին, և փոփոխական հոսանքն ավելի մեծ օգուտ կբերի: Երկար տարածությունների վրա էլեկտրալարերով էլեկտրաէներգիա փոխանցելու համար հզոր լարում էր պահանջվում, իսկ էլեկտրալարերն այդ հզորությանը չէին դիմանում, և միշտ փչանում էին: Տեսլան դրա փոխարեն առաջարկել է փոփոխական հոսանք, որը վայրկյանում 50-60 անգամ փոխում էր իր ուղղությունը, և լարերն էլ ազատ դիմանում են փոփոխական հոսանքին: Նրա նախագիծը հաղթել է, և ի վերջո մշտական հոսանքը փոխարինվել է փոփոխական հոսանքով:

Տեսլայի գյուտերը

Տեսլայի շատ գյուտեր այսօր էլ գոյություն ունեն անփոփոխ տեսքով և այդպես էլ օգտագործվում են: 1891 թվականին նա ստեղծել է պարույրը, որն այսօր էլ ան-փոփոխ կիրառվում է ռադիոյի և հեռուս-տացույցի կառուցվածքի մեջ: Տեսլան հորինել է նաև հոսանքի հեռակառավարման սարքավորում: Նա երկրորդ քաղաքում` 40 կիլոմետր հեռավորության վրա միաժամանակ միացրել է 200 լամպ, առանց մալուխի, և դրանով զարմացրել է ամբողջ ամերիկյան հասարակությանը: Առաջին ռադիոհաղորդակցությունը և ռադիոհաղորդումները նա է ստեղծել, ինչի համար այլևս լարեր չէր օգտագործում:

Մինչև ճապոնական ռոբոտների հորինումը և զարգացումը, Տեսլան արդեն ստեղծել էր առաջին պարզ ռոբոտը, որը նույնպես հեռակառավարումով էր աշխատում:

Տեսլան հենց կենդանության օրոք ճանաչված մարդ էր և բազմաթիվ մրցանակների դափնեկիր: Տեսլային և Էդիսոնին նույնիսկ Նոբելյան մրցանակով են պարգևատրել, նրանք այդ մրցանակը պետք է կիսեին, ինչից Տեսլան ընդհանրապես հրաժարվել է:

Նիկոլա Տեսլայի տարօրինակությունները

Նիկոլա Տեսլան ունեցել է տարօրինակ վախեր և քմահաճույքներ: Երեք թվանշանը նրա համար մոգական թիվ է եղել: Հաճախ միևնույն բանը երեք անգամ էր անում: Ճանապարհորդությունների ժամանակ հյուրանոցում միշտ կանգ էր առնում հյուրանոցային այնպիսի սենյակում, որի համարը բաժանվում էր երեքի: Տեսլան շատ էր սիրում թռչուններ ու կենդանիներ, հատկապես կատուներ և աղավնիներ:

Տեսլայի մահը

Նիկոլա Տեսլան երբեք չի ամուսնացել: Նա ամբողջ կյանքը մենակ է անցկացրել, առանց կնոջ ու երեխաների, չնայած այն հանգամանքին, որ նրան շատ գեղեցիկ կանայք են սիրել:

Նա վախճանվել է 1943 թվականին Նյու Յորքի հյուրանոցներից մեկի 3327-րդ համարում (3327-ը ևս բաժանվում է երեքի):

Տեսլայի ցանկությամբ, նրա ընկերը, խորվաթ քանդակագործ Իվան Մեստրովիչը պատրաստել է նրա քանդակը: Այդ քանդակն այսօր է ԱՄՆ Ազգային պարկում Նիագարայի ջրվեժների մոտ է գտնվում: