Սիդնեյ

Ներածություն

Երևի շատ հետաքրքիր բան եք իմացել Սիդնեյի և Ավստրալիայի մասին: Իսկապես, Սիդնեյը Ավստրալիայի մայրաքաղաքն է: Ավստրալիան մայրցամաք է և միևնույն ժամանակ` նաև պետություն: Անչափ շատ հետաքրքիր բաներ են կապված Ավստրալիայի և Սիդնեյի հետ: Հաճախ Ավստրալիան երեխաների համար շատ հեռավոր, հեքիաթային և խորհրդավոր երկիր է: Սա ճանապարհորդությունների, հայտնագործություն-ների և արկածների երկիր է: Ավստրալիայում, և այդ թվում նաև Սիդնեյում, ապրում են զարմանալի մարդիկ` աբորիգեններ (տեղաբնիկներ), որոնք արդեն 40 հազար տարի է պահպանում են իրենց մշակույթը: Ավստրալիան անվերջանալի ճանապարհների, Բարիերային մեծ խութի, վայրի մուստանգների, իսկական կովբոյների և գանձեր որոնողների երկիր է: Սիդնեյը մարզական խաղերի, գեղեցիկ լողափերի, զարմանահրաշ օպերայի թատրոնի և Հարբոր-Բրիչ կամրջի երկիրն է: Բոլոր երեխաների երազանքն է այցելել այս գեղեցկագույն քաղաք: Կփորձենք ի կատար ածել այդ երազանքը և դիտել Սիդնեյը` Ավստրալիայի գեղեցկագույն քաղաքը . . .

Սիդնեյի մասին

Սիդնեյը հիմնադրվել է 1788 թվականին: Սիդնեյն անվանակոչել են Բրիտանիայի այն ժամանակվա ներքին գործերի նախարար Լորդ Սիդնեյի պատվին: Այն ժամանակ Ավստրալիան Բրիտանիայի գաղութն էր: Սիդնեյը Ավստրալիայի հնագույն և աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է:

Սիդնեյի մասին բազմաթիվ հետաքրքիր փաստեր կան: Երևի իմացել ես Սիդնեյի հայտնի օպերայի թատրոնի մասին: Այս օպերայի թատրոն ամեն տարի այցելում է 4,5 միլիոն զբոսաշրջիկ, կամ այնքան մարդ, որքան ապրում է Վրաստանում:

Սիդնեյը հայտնի է իր լողափերով: Գեղեցիկ լողափերի թիվը Սիդնեյում 30-ից ավելի է: Լողափերում ավազը բնական է, սպիտակ և մանր:

Սիդնեյում բնակչության 0,6%-ն է կազմում տեղաբնիկ բնակչությունը: Տեղաբնիկները շարունակում են հին ավանդույթներով ապրել:

Սիդնեյն Ավստրալիայի ամենաթանկ քաղաքն է: Ենթադրում են, որ 21-րդ դարում այն կդառնա աշխարհի ամենաթանկ քաղաքը:

Սիդնեյում հաճախ են անցկացվում մարզական միջոցառումներ: Օրինակ, 1938 թվականին այստեղ անց են կացվել Բրիտանական Թագավորության խաղերը, 2000 թվականին անց են կացվել Ամառային օլիմպիական խաղերը, իսկ 2003 թվականին` ռեգբիի աշխարհի առաջնությունը:

Սիդնեյը հայտնի է նաև ձկների շուկայով: Ձկների բազմազանությամբ Սիդնեյի ձկների շուկան երկրորդն է ողջ աշխարհում Տոկիոյի (Ցուկիժ) ձկների տոնավաճառից հետո:

Սիդնեյի օպերայի տունը

Սիդնեյի օպերայի տունը (Sydney Opera House) աշխարհի ամենագեղեցիկ և հայտնի շինություններից մեկն է: Այն տարբերվում է բոլոր շինություններից: Նման տանիք աշխար-հում ոչ մի շինություն չունի: Այն Սիդնեյի գլխավոր տեսարժան վայրն է, որը, ինչպես ասացինք, բազմաթիվ հյուրեր է ունենում: Չի կարելի պատկերացնել Սիդնեյն, առանց իր օպերայի թատրոնի:

Մինչև օպերայի թատրոնի կառուցումը այս տեղում տրամվայների դեպո է եղել: Մինչև շինարարությունն սկսելը ենթադրում էին, որ օպերայի թատրոնի շինարարությունը մոտավորապես 4 տարի կտևեր, իսկ այդ շինության կառուցման ծախսը չէր գերազանցի 7 միլիոն դոլարը: Նախնական ենթադրությունը չի արդարացել: Օպերայի թատրոնի շինարարությունը 14 տարի է շարունակվել: Նրա շինարարության վրա, ի զարմանս բոլորի, շատ մեծ գումար` 102 միլիոն դոլար է ծախսվել:

Հատկանշական է, որ շինարարության ավարտից մի քանի տարի առաջ, շինության ճարտարապետը` Ջոն Ուցոնը, կոնֆլիկտ է ունեցել նախագծի ֆինանսավորողների հետ: Ճարտարապետը հրաժարվել է շինության կառուցումն ավարտելուց: Շինարարությունն ավարտվել է ուրիշ ճարտարապետների ղեկավարությամբ: Չնայած նրան, որ Ջոն Ուցոնը նախագծից դուրս է եկել նրա ավարտվելուց 7 տարի առաջ, նա այս շենքի նախագծման համար բազմաթիվ պարգևներ է ստացել: Ճարտարապետն այնպես է վախճանվել, որ այլևս չի գնացել Սիդնեյ և երբեք չի տեսել ավատված օպերայի թատրոնն իր աչքով:

Սիդնեյի օպերայի թատրոնը 1973 թվականի հոկտեմբերի 20-ին տոնականորեն բացել է Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը:

Հարբորի կամուրջը

Սիդնեյի գլխավոր տեսարժան վայրերից մեկը Հարբորի կամուրջն է, որը կառուցել են 1932 թվականին Պորտ-Ջեքսոնի ծոցում: Հարբորը աշխարհի ամենամեծ երկհենարան կամարակապ կամուրջն է:

Հարբորի կամուրջը նույնպես Սիդնեյի ամենագեղեցիկ կամուրջներից մեկն է: Այս կամուրջը փաղաքշանքով կոչում են նաև «Հագուստի կախիչ»: Կամուրջը բացվել է 1932 թվականին: Այն վեց տարի էր կառուցվում:

Սիդնեյի Հարբորի կամուրջը ամենամեծ կամարակապ կամուրջն է աշխարհում: Այն ամենամեծն է, սակայն ոչ ամենաերկարը: Դրանից մեծ կամուրջ կա Ամերիկայում`

New River Gorge-ը: Կամրջի երկարությունն է 1149 մետր: Կամուրջը կշռում է 52 800 տոննա: Կամրջի վրա գնացքի երկու գիծ է գործում, 6 տրանսպորտային ուղի, հետիոտների և հեծան-վորդների գծեր: Մինչև կամրջի գործարկումը այն բազմիցս փորձարկ-վել է, ստուգելու համար, թե կդիմանա՞ արդյոք կամուրջն այսպիսի ծանրաբեռնման:

Կամրջի բացումը նշվել է մեծ տոնակատարությամբ: Մեծ հրավառություն է եղել: Ժողովուդը տոնով էր նշում կամրջի բացումը: Բացման օրը մարդիկ կարող էին ոտքով քայլել կամրջով: Գնացքի և ավտոմեքենաների երթևեկությունը այդ օրը դադարեցված է եղել: Այդ օրը ոչ էլ կամրջի բացումն է տեղի ունեցել: Այն ամբողջությամբ ժողովրդական տոնակատարու- թյանն է տրամադրվել: Նման տոնակատարություն կրկնվել է կամրջի բացման 50-ամյակին: 50 տարի հետո միայն մարդիկ էին տեղաշարժվում կամրջով և տոնում նրա հոբելյանը: Հարբորի կամուրջը իսկապես շատ կարևոր վայրի է վերածվել Սիդնեյի բնակիչների և հյուրերի համար: