Ուոլթ Դիսնեյ

Դուք գուցե չգիտեք, թե ով էր Ուոլթ Դիսնեյը: Բայց ես կարծում եմ, որ դուք գիտեք Միկի Մաուսին, Դոնալդ բադին, Ճերմակաձյունիկին և յոթ թզուկներին: Կարծում եմ, կմտաբերեք ձեր սիրելի մուլտֆիլմերի հերոսներին: Միկի Մաուսին, Դոնալդ բադին, Ճերմակաձյունիկին և յոթ թզուկներին և ևս բազմաթիվ ուրիշ հերոսների ստեղծել է Ուոլթ Դիսնեյը:

1

Դիսնեյն ամերիկացի է: Նա ծնվել է 1901 թվականին Չիկագոյում:

Մանուկ հասակում շատ էր սիրում նկարել: Դիսնեյը շատ գեղեցիկ նկարներ ուներ: Մի անգամ մի հարևան Ուոլթին ձի է նկարել տվել և այնքան է հավանել այն, որ նույնիսկ գումար է վճարել:

2

Ուոլթ Դիսնեյը սիրում էր ֆիլմեր և ներկայացումներ դիտել: Հաճախ ընկերների հետ թատրոն էր գնում: Դիսնեյը ներգրավված էր նաև դպրոցական ներկայացումների մեջ: Ուսուցիչը նրա մասին ասում էր, որ շատ տաղանդավոր դերասան է:

Երբ Ուոլթ Դիսնեյը մեծացավ ու դարձավ 16 տարեկան, որոշեց բանակ գնալ: 16-ամյա տղային ոչ ոք բանակ չէր տանի, իսկ Դիսնեյը շատ էր ուզում գնալ:

3

Նրա ծնողները որոշել են օգնել Ուոլթին: Նրանց մոտ այսպիսի միտք է հղացել` փոխել Դիսնեյի ծննդյան վկայականը: Այնտեղ 1901 թվականի փոխարեն գրել են 1900 թվական: Այդպես արդեն Դիսնեյը 17 տարեկան էր լինում, իսկ 17-ամյա մարդը կարող էր բանակ գնալ: Դիսնեյը ուրախությամբ գնաց բանակ, դրա համար միշտ շնորհակալ էր ծնողներին:

4

Դիսնեյը ստեղծեց մուլտֆիլմ

Բանակից վերադառնալուց հետո Դիսնեյը դժվարացավ աշխատանք գտնել: Փող էլ չուներ այլևս: Մի անգամ իր նկարներն ուղարկեց մի ստուդիա: Դիսնեյի նկարները շատ հավանեցին և որոշեցին դրանց հիման վրա մուլտֆիլմ նկարահանել: Դրանից հետո Դիսնեյը շատ նկարներ նկարեց: Երբ որոշակի գումար վաստակեց, որոշեց իր ընկերների հետ մի ստուդիա բացել:

Դիսնեյի ստուդիան

5

Ստուդիայում նրանք մուլտֆիլմեր պետք է նկարահանեին: Դիսնեյը ռեժիսորություն սովորեց, մուլտֆիլմերի տեքստերն էլ ինքն էր գրում: Նա նաև նկարում էր մուլտֆիլմերի հերոսներներին: Նրա ընկերը` Այվերսկը, օգնում էր նկարահանել մուլտֆիլմեր: Նրանք միասին շատ հետաքրքիր մուլտֆիլմեր էին նկարահանում: Առաջին մուլտֆիլմը «Ալիսան հրաշքների աշխարհում» մուլտֆիլմն էր: Այնուհետև նկարահանեցին «Միկի Մաուսը»: «Միկի Մաուսը» դարձավ բոլոր երեխաների սիրելի մուլտֆիլմը: Նրան ճանաչեցին ամբողջ աշխարհում: Միկի Մաուսը տղա մկնիկ է: Նրա կողքին շուտով հայտնվեց աղջիկ մկնիկ: Աղջիկ մկնիկին անվանեցին Մինի Մաուս:

6

Դիսնեյի հաջողությունը

7

Միկի Մաուսը Դիսնեյին մեծ հաջողություն բերեց: 1932 թվականին Դիսնեյին Օսկարով պարգևատրեցին: Օսկարն Ամերիկայի Կինոակադեմիայի ամենամեծ պարգևն է: Այն տալիս են դերեսաններին և ռժիսորներին: «Միկի Մաուսի» նկարահանման համար Դիսնեյը Օսկար է ստացել: Դրանից հետո Դիսնեյը ևս մեկ հայտնի մուլտֆիլմ է նկարահանել: Այդ մուլտֆիլմն է «Ճերմակաձյունիկը և յոթ թզուկները»: Երեխաներին շատ դուր եկավ «Ճերմակաձյունիկը և յոթ թզուկները»:

Դիսնեյլենդը

8

Դիսնեյը շատ էր սիրում երեխաներին: Այդ պատճառով էլ այսքան լավ մուլտֆիլմեր է ստեղծել: Դիսնեյը որոշել է երեխաների համար ստեղծել նաև զվարճանքի զբոսայգի: Նա ուզում էր, որ այդ զբոսայգում երեխաները զվարճանային և երջանիկ լինեին: Այդ զբոսայգին Դիսնեյլենդ է կոչվում: Դիսնեյլենդն առաջին անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կալիֆորնիայում է կառուցվել:

9

Դա ամենամեծ Դիսնեյլենդն է աշխարհում:. Դրանից հետո Դիսնեյլենդ է կառուցվել Ֆրանսիայում, Չինաստանում և Ճապոնիայում:Շատ երեխաներ են երազում լինել Դիսնեյլենդում: Այստեղ նրանց սպասում է զարմանահրաշ աշխարհ, սակայն ոչ բոլոր երեխաներն են կարող գնալ Դիսնեյլենդ: Փոխարենը` նրանք կարող են տանը դիտել Դիսնեյի մուլտֆիլմերը և զվարճանալ:

Վերջաբան

10

Ուոլթ Դիսնեյը 65 տարեկան է վախճանվել: Նա կարողացել է շատ լավ բաներ անել երեխաների համար, իսկ նրա մուլտֆիլմերը դիտում են աշխարհի բոլոր երեխաները: Ուոլթ Դիսնեյը կարողացավ երեխաներին նվիրել շատ գեղեցիկ մուլտֆիլմեր:

11