Դրամ

Դրամ

Մարդուն ապրելու համար անհրաժեշտ է սնունդ, ըմպելիք, հագուստ և այլ իրեր: Այս ամենը կարելի է դրամով գնել:

Հնագույն ժամանակներում մարդիկ դրամի փոխարեն տարբեր իրեր էին օգտագործում: Օրինակ, խեցիներ, սուրճի հատիկներ, թանկարժեք քարեր և այլն:

Այնուհետև մարդիկ խեցիների փոխարեն սկսեցին օգտագործել ոսկի և արծաթ: Ոսկին ու արծաթը թանկարժեք մետաղներ են: Դրանք թանկ արժեն: Այդ պատճառով առևտուրը ոսկով և արծաթով էր կատարվում:

Սկզբում փողը մետաղադրամների տեսքով էր: Մետաղադրամները պատրաստվում էին ոսկուց, արծաթից, բրոնզից և երկաթից: Մարդիկ մետաղադրամներով կերակուր էին գնում, ապրանք, հագուստ և այլն:

Մետաղը ծանր է: Մետաղյա դրամներն էլ ծանր էին: Շատ հարուստ մարդիկ մետաղադրամներ ունեին: Շատ մետաղադրամներ կրելը ծանր էր: Սա է պատճառը, որ մարդիկ, տասնյոթերորդ դարից ոսկին սկսեցին բանկերում պահել: Ոսկու փոխարեն բանկը նրանց տալիս էր թղթյա դրամանիշներ: Հենց դա էր թղթադրամը: Թղթյա դրամը փոխարինում է ոսկյա և արծաթյա մետաղադրամներին:

Թղթյա դրամը թողարկում է պետությունը: Տարբեր երկրներում փողը տարբեր անվանում ունի. Վրաստանում` լարի, Հայաստանում` դրամ, Ադրբ-եջանում` մանաթ, Ռուսաստանում` ռուբլի, Անգլ-իայում` ֆունտ ստեռլինգ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում` դոլար ...

Վարկային քարտ

Վարկային քարտը փոքրիկ քարտ է: Վարկային քարտերը բանկերը թողարկել են քսաներորդ դարում: Վարկային քարտի մեջ մուտքագրված են տեղեկություններ տիրոջ մասին: Վարկային քարտերի վրա պահում են փողը: Վարկային քարտի վրա փոխանցվում է աշխատավարձը: Վարկային քարտը ֆինանսական փաստաթուղթ է: Խանու-թներում կարելի է վճարումներ անել վարկային քարտով, առանց թղթադրամի:

Ինչպես տեսաք, տարբեր ժամանակներում տարբեր միջոցով էին առևտուր անում: Փողը տարբեր ժամանակենրում տարբեր տեսք ուներ.

• խեցիներ, սուրճ, թանկարժեք քարեր,

• մետաղադրամ,

• թղթադրամ,

• վարկային քարտ:

Նոր դրամական միավորը ստեղծվում է հատուկ դեպքերում.

Օրինակ, Նոր Զելանդիայում նոր փող թողարկեցին` «Հոբիտի» մետաղադրամներ:

Հոբիտները հորինված արարածներ են: Դրանց հորինել է գրող Ջոն Տոլկիենը, իսկ ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը ֆիլմ է նկարահանել:

«Հոբիտները» աշխարհում մեծ հաջողությունների է հասել:

Այդ պատճառով Նոր Զելանդիայում թողարկվել են մետաղադրամներ:

Մետաղադրամների գինը 24 դոլարից մինչև 3000 դոլար է: Ամենաթանկ մետաղադրամը ոսկուց է պատրաստված:

Վրացական լարին

Վրաստանի ազգային արժույթը լարի է կոչվում: Լարին թղթադրամ է: Կան մեկ լարիանոց, երկու լարինոց, հինգ լարիանոց, տասը լարիանոց, քսան լարիանոց, հիսուն լարիանոց, հարյուր լարիանոց և երկու հարյուր լարիանոց թղթադրամներ: Դրանց վրա հայտնի մարդկանց լուսանկարներ են:

Սա մեկ լարին է: Մեկ լարիանոցի վրա Նիկո Փիրոսմանիի լուսանկարն է: Նիկո Փորոսմանին վրացի նկարիչ էր:

Երկու լարիանոցի վրա Զաքարիա Փալիաշվիլիի լուսանկարն է: Զաքարիա Փալիաշվիլին վրացի կոմպոզիտոր էր: Նա գրել է «Դաիսի» օպերան:

Սա հինգ լարիանոց է: Հինգ լարիանոցի վրա Իվանե Ջավախիշվիլիի լուսանկարն է:

Իվանե Ջավախիշվիլին վրաց պատմաբան էր: Նա հիմնադրել է առաջին համալսարանը Վրաստանում: Այդ համալսարանը կրում է Իվանե Ջավախիշվիլիի անունը:

Տասը լարիանոցի վրա Ակակի Ծերեթելիի լուսանկարն է: Ակակի Ծերեթելի վրաց գրող և բանաստեղծ էր:

Հատկապես Ակակի Ծերեթելիին ժողովուրդն էր սիրում: Նրան «Ժողովրդական պոետ» էին կոչում:

Ակակիի մասին երկու Ֆիլմ կա նկարահանված` «Ակակիի օրորոցը», որը Ակակի Ծերեթելիի մանկության մասին է, և «Ակակիի ճանապարհորդությունը Ռաճա-Լեչխումիում»:

Սա քսան լարիանոց է:

Քսան լարիանոցի վրա Իլյա Ճավճավաձեի լուսանկարն է:

Իլյա Ճավճավաձեն վրաց բանաստեղծ և գրող էր: Բացի այդ, Իլյա Ճավճավաձեն հիմնադրել է «Գրագիտություն տարածող հասարա-կությունը» և առաջին բանկը Վրաստանում:

Իլյա Ճավճավաձեին վրաց եկեղեցին սրբերի շարքն է դասել:

Հիսուն լարիանոցի վրա Թամար թագուհու լուսանկարն է:

Թամար թագուհին միասնական Վրաստանի թագուհին էր: Նրա թագավորության շրջանը «Ոսկե դարա-շրջան» են կոչում:

Թամար թագուհին սրբերի շարքն է դասված:

Սա Շոթա Ռուսթավելի է: Շոթա Ռուսթավելին վրաց բանաստեղծ էր:

Նա գրել է «Վագրե-նավորը»:

Շոթա Ռուսթավելու անունը հայտնի է ամբողջ աշխարհում: Նա մեծագույն մտածող էր:

Երկու հարյուր լարիանոցի վրա Քաքուցա Չոլողաշվիլին է:

Քաքուցա Չոլողաշվիլին ազգային հերոս է:

Նա պայքարել է Վրաստանի անկախության համար: