Թռչունները և նրանց ձագերը

Թռչունները և նրանց ձագերը

Արծիվը թռչուն է: Նա թռչունների արքան է: Արծվի ձագին արծվաձագ են կոչվում: Արծիվն ամենամեծ և ամենահզոր թռչունն է: Նա այնքան մեծ է, որ նույնիսկ կենդանիներ կարող է ուտել: Արծիվն ուտում է Ճագարներ ու սկյուռներ: Նա մեծ բներ է սարքում և այնտեղ ապրում իր ձագերի հետ: Որպեսզի թռչելիս արծիվը պահպանի հավասարակշռությունը, նա մի թևից այնքան փետուր է պոկում, որքան կորցրել է մյուս թևից:

Ագռավը նույնպես թռչուն է: Ագռավը շատ երկար է ապրում է: Ագռավի ձագը ագռավաձագ է կոչվում: Ագռավը բույնը կառուցում է թափոններից և ապրում իր ձագերի հետ: Ագռավը խելացի թռչուն է, նա ընկույզ է ուտում: Ագռավն ընկույզը լցնում է մեքենաների տակ, որպեսզի ընկույզը կոտրվի և կոտրված ընկույզը համեղ ուտի իր ձագուկների հետ: Ագռավը տարբեր ձայներով է խոսում: Իր ձագերի հետ ագռավը բարակ և ջերմ ձայնով է խոսում, իսկ օտարների հետ կռռում է և բարձր ձայն արձակում:

Բուն ևս թռչուն է: Բուն իր ձագերի հետ փչակում է ապրում: Բուն խելացի թռչուն է համարվում, սակայն իրականում այն այնքան էլ խելացի չէ` կան նաև բվից ավելի խելացի թռչուններ: Բուն գիշերային թչուն է: Նա կարող է գիշերը գաղտագողի թռչել: Բուն ունի շատ մեծ աչքեր: Մեծ աչքերով գիշերը լավ է տեսնում: Նա իր աչքերով սնունդ է փնտրում: Իսկ աչքերն այնպիսին են, որ, թվում է, թե բուն մտածում է: Այդ է պատճառը, որ մարդիկ կարծում են, որ բուն խելացի է: Բվերի խելացիության մասին պատմությունը գալիս է հին հունական առասպելներից: Հին Հունաստանում բուն միշտ իմաստության աստծո` Աթենասի հետ էր լինում: Ահա թե ինչու են մարդիկ կարծում են, որ բուն խելացի է և իմաստուն:

Ծիծեռնակը ևս թռչուն է: Ծիծեռնակի փոքրիկը ձագ է կոչվում: Ծիծեռնակն իր ձագերի հետ բնում է ապրում: Ծիծեռնակներն իրենց բները սարքում են մարդկանց մոտ, նրանց տներում: Ծիծեռնակները բներ են սարքում նաև ծառերի վրա Ծիծեռնակները կերակրում են իրենց ձագերին: Ցրտին ծիծեռնակները չվում են տաք երկրներ: Գարնանը, հենց տաքանում է, նրանք չվադառնում են տաք երկրներից: Այդ պատճառով էլ ծիծեռնակի գալը մարդկանց համար գարնան գալուստ է նշանակում: Հետևաբար, ծիծեռնակը բերում է ջերմություն և ուրախություն: Այդ պատճառով էլ ծիծեռնակը մարդկանց համար հաղթանակ և հաջո-ղություն բերող թռչուն է համարվում:

Աղավնին թռչուն է: Աղավնու ձագը աղավնյակ է կոչվում: Աղավնին և աղավնյակն ապրում են բնում: Հայտնի է աղավնիների շուրջ 150 տեսակ, որոնք բաժանվում են 3 խմբերի` փոստային աղավնիներ, դեկորատիվ աղավնիներ և մսատու աղավնիներ: Փոստային աղավնիները տեղեր լավ մտապահելու ունակություն ունեն, հնագույն ժամանակներում փոստային աղավնիներին հատուկ պատրաստում էին և օգտագործում մի քաղաքից մեկ այլ քաղաք, մի պետությունից մեկ այլ պետության նամակներ ուղարկելու համար: Նամակներ առաքելու համար աղավնիներին օգտագործել են հնագույն ժամանակաշրջանից: Այդ թվում, նրանց օգտագործում էին ինչպես մարզական խաղերի, այնպես էլ` պատերազմների ժամանակ: Այսօրվա դրությամբ աղավնիներն այլևս չեն օգտագործվում նամակների առաքման համար: Այդուհանդերձ, մարդիկ դեռ օգտագործում են աղավնու հատկությունները: Օրինակ, դժվարամատչ վայրերից արյան նմուշների ուղարկման համար: Փոստային աղավնիներն օգտագործվել են նաև ծովում խորտակված կամ կորած մարդկանց որոնելու համար: Փոստային աղավնիներն այսօր էլ կարևոր դեր են կատարում մարդկանց կյանքում: Դեկորատիվ աղավնին շատ գեղեցիկ թռչուն է: Այն առանձնանում է իր տեսքով, փետուրով և գեղեցիկ ճախրով: Մսատու աղավնին լավ մեծանում է և այն օգտագործում են սննդի համար: Միևնույն ժամանակ, մսատու աղավնին լավ բազմանում է և կարող է 14 աղավնյակ հանել:

Սիրամարգը ևս թռչուն է: Սիրամարգը աշխարհում ամենամեծ թռչուններից մեկն է: Սիրամարգն ունի ձագեր: Աշխարհում ամենահայտնին հնդկական սիրամարգն է: Սիրամարգը Հնդկաստանի խորհրդանիշն է: Այն շատ գեղեցիկ, գունեղ և երկար վերնապոչ ունի: Սիրամարգի վերնապոչը նրա մարմնից մեծ է: Նրա պոչը ավելի քան 1.5 մետր է: Սիրամարգի վերնապոչը բաղկացած է 100-150 գունավոր փետուրներից: Նրա վերնապոչը բացվում է հովհարի նման և շլացնում իր գեղեցկությամբ: Իր գեղեցկության շնորհիվ բազմաթիվ ընտանիքներ սիրամարգեր են ընտանիացրել:

Չնայած նրան, որ սիրամարգը թռչուն է, այն չի սիրում թռչել: Ժամանակի մեծ մասը գետնի վրա է անցկացնում: Կերը և բույնը նույնպես գետնի վրա են: Հազվադեպ է թռչում օդում, քանի որ թույլ թռչողներ է: Սիրամարգն ապրում է 20 տարի: Նա սնվում է միջատներով և սողուններով: