Գյուղ կառուցողները

Շունն ու աքլորը եղբայրացան: Ասացին.

– Գյուղ կառուցենք:

Շունը հարցրեց.

– Ինչպե՞ս կառուցենք:

Աքլորն ասաց.

– Դու հաչա՛, ես ծուղրուղու կկանչեմ և կկառուցվի:

Գնացին անտառ: Շունը սկսեց հաչել և քնեց: Աքլորը, ծառին նստած, ծուղրուղու էր կանչում:

1

2

Աղվեսը լսեց ձայնը, գնաց և աքլորին հարցրեց.

– Ի՞նչ ես անում այդտեղ:

Աքլորն ասաց.

– Գյուղ եմ կառուցում:

Աղվեսը խնդրեց.

– Իջի՛ր, տան տեղը ցո՛ւյց տուր:

3

4

Աքլորը պատասխանեց.

– Ավագն այդտեղ պառկած է, նա ցույց կտա:

Աղվեսը գնաց շան մոտ և ձայն տվեց.

5

6

– Վե՛ր կաց, տան տեղը ցո՛ւյց տուր:

Շունն ընկավ աղվեսի հետևից և մի լավ գզգզեց: Գզգզված աղվեսը գնաց, կանգնեց սարի վրա և բացականչեց.

– Տեսե՛ք, թե ինձ հետ ինչ պատահեց և, եթե դուք այդպես գյուղ կառուցեք, դա էլ կտեսնենք:

Ըստ Սուլխան-Սաբա Օրբելիանիի

7

8