Բույսեր, կենդանիներ և թռչուններ

Բույսերը, կենդանիներն ու թռչունները ապրում են միասին: Բույսերը, կենդանիները և թռչուններն առանց իրար չեն կարող ապրել: Բույսերը, կենդանիները և թռչունները սնում են իրար: Բույսերը, կենդանիները և թռչունները ստեղծում են սննդային շղթա: Բույսերը, կենդանիները և թռչունները առանց միմյանց չեն կարող գոյատևել`բնության հավասարակշռությունը կխախտվի և չեն կարողանա ապրել:

Կենդանիները, թռչունները և բույսերը միասին են ապրում անապատում: Անապատում շատ շոգ է: Անապատում հազվադեպ է անձրևում: Անապատում այնպիսի կենդանիներ ու թռչուններ են ապրում, որոնք դիմանում են շոգին, ջուր են հավաքում, և առանց ջրի կարող են երկար ժամանակ գոյատևել: Անապատում հանդիպում են այնպիսի կենդանիներ, ինչպիսիք են այծքաղը, արաբական ձին, անապատի առյուծը, անապատի փիղը, ուղտը, կենգուրուն:

Անապատում հանդիպում են այնպիսի սողուններ, ինչպիսիք են օձը, մողեսը, կրիան: Անապատում աճում են այնպիսի բույսեր, ինչպիսիք են բամբուկը, ադամաթուզը, կակտուսը: Անապատում հանդիպում են այնպիսի թռչուններ, ինչպիսիք են անապատային կաքավը, անապատային փայտփորիկը, ջայլամը:

Կենդանիները, թռչունները և բույսերը միասին են ապրում ժայռերում: Ժայռոտ վայրերում հանդիպում են այնպիսի կենդանիներ, ինչպիսիք են այծը և քարայծը: Ժայռոտ վայրերում հանդիպում են այնպիսի բույսեր, ինչպիսիք են կովկասյան սոճին, գիհը, մեխակը, մանուշակը: Ժայռոտ վայրերում հանդիպում են այնպիսի թռչուններ, ինչպիսիք են արծիվը, անգղը և կաքավը:

Բույսերը, կենդանիները և թռչունները միասին են ապրում լեռներում: Լեռներում հանդիպում են այնպիսի կենդանիների, ինչպիսիք են արջը, աղվեսը, շնագայլը, լուսանը և գայլը: Լեռներում հանդիպում են այնպիսի բույսեր, ինչպիսիք են թխկին, արևելյան կաղնին, կեչին, հաճարենին: Լեռնոտ վայրերում հանդիպում են այնպիսի թռչուններ, ինչպիսիք են սև արծիվը, լեռնային արծիվը, բազեն:

Բույսերը, կենդանիներըև թռչունները միասին են ապրում հարթավայրերում: Հարթավայրերում հանդիպում են այնպիսի կենդանիներ, ինչպիսիք են այծյամը, վարազը, խլուրդը, չղջիկը, նապաստակը, կովկասյան սկյուռը, կովկասյան վայրի մուկը, կզաքիսը: Հարթավայրերում հանդիպում են այնպիսի ծառեր և բույսեր, ինչպիսիք են չինարին, բարդին: Հարթավայրերում հանդիպում են այնպիսի թռչուններ, ինչպիսիք են ճնճղուկը և աղավնին: