Գույներ

Գիտե՞ք, թե ինչ է ծիածանը: Տեսե՞լ եք ծիածան: Ծիածանը ամռանն է հայտնվում: Այն անձրևից հետո է հայտնվում: Ծիածանը գույնզգույն է և անչափ գեղեցիկ: Կարծես երկինքը գույնզգույն ներկերով են նկարազարդել:

Միայն ծիածանը չէ գույնզգույն: Տիեզերքում ամեն ինչը գույն ունի: Գույները երբեմն բնական են, երբեմն արհեստական: Երկինքը երկնագույն է, արևը դեղին է, երբեմն էլ` կարմրավուն, երբեմն հրակարմիր:

Բնության մեջ գոյություն ունեն հիմնական գույներ: Բացի հիմնական գույներից, գոյություն ունեն նաև բաղադրյալ գույներ: Բնության մեջ միայն երեք հիմնական գույն գոյություն ունի: Այդ գույներն են` կարմիրը, կանաչը և կապույտը: Բոլոր մնացած գույները բաղադրյալ են` նարնջագույն, սպիտակ, սև, մոխրագույն, երկնագույն: Դրանք հիմնական գույներից են ստացվում:

Երբեմն գույնը մուգ է, վառ է, երբեմն բաց, մարած: Երբեմն գույնն ուրախ է, երբեմն` թախծոտ: Երեմն գույնը տաք է, երբեմն` սառը:

Գույներն ունեն տրամադրվածու-թյուն:

Տաք գույներ են կարմիրը, դեղինը և նարնջագույնը: Տաք գույները մարդկանց հանգստացնում են, լավ տրամադրություն բերում:

Սառը գույներ են երկնագույնը, կապույտը և մանուշակագույնը: Սառը գույները մարդուն զվարճացնում են, համարձակ դարձնում, հզորացնում ցանկությունները:

Գույների տրա-մադրվածությունը նա-խատեսում են սենյակ-ները ներկելու ժա-մանակ: Ամենից լավ գույների տրամադրվածությանը ծանոթ են նկարիչները: Նրանք բազմաթիվ գույներ են օգտագործում:

Նկարիչներն իրենք ևս ստեղծում են գույներ: Մենք ևս կարող ենք նկարիչներ դառնալ: Մենք կարող ենք մեր կյանքը գունավորել: Գունավոր կյանքը միշտ գեղեցիկ է և հետաքրքիր: