Պակոն և Թոկոն բակում

Թոկոն և Պակոն հաճախ միասին բակում են լինում: Չէ՞ որ նրանք նաև հարևաններ են: Տղաները շատ են սիրում բակում խաղալ: Հատկապես հասակակիցների հետ ֆուտբոլ խաղալն է հրապուրում նրանց:

Տղաներն այսօր ևս բակում են: Դասերը պատրաստել են և կարող են շատ խաղալ բակում: Բասկետբոլի գնդակ նույնպես բերել են: Թոկոն և Պակոն իրար հետ են խաղում բասկետբոլ: Նրանց խաղին նայում է հարևանի տղան.

- Ես էլ խաղա՞մ, - խնդրեց տղան Թոկոյին և Պակոյին:

- Դու ավելորդ ես, երեքով չենք կարող խաղալ, մենք իրար հետ ենք խաղում, - առանց մտածելու պատասխանեցին Թոկոն և Պակոն և շարունակեցին խաղը:

Հարևանի տղան ակնհայտորեն վիրավորվեց Պակոյի և Թոկոյի վարքից: Արցունքներն աչքերին պատրաստվում էր հեռանալ բակից: Տղաները նկատեցին, հասկացան իրենց սխալը:

- MՍպասի՛ր մի րոպե, հերթով խաղանք. դու հանդիպի՛ր հաղթողի հետ, հետո պարտվածը կհանգստանա և այլն: Երեքս էլ կխաղանք, - կանչեց Թոկոն օտար տղային:

Իրոք, Թոկոն, Պակոն և տղան երկար ժամանակ խաղացին բասկետբոլ: Բոլոր երեքն էլ շատ երջանիկ էին և գոհ: Թոկոն և Պակոն ևս երջանիկ էին, որ շուտ ուղղեցին իրենց սխալը:

Մինչ տղաները բակում բասկետբոլ էին խաղում, ուրիշ երեխաներ էլ հավաքվեցին: Նրանցից ոմանք մեծ էին, ոմանք` ավելի փոքր: Երեխաները որոշեցին ֆուտբոլ խաղալ: Բոլորս խաղանք, բոլորս ուզում ենք խաղալ, - բացականչում էին երեխաները:

Իրոք, երեխաները բաժանվեցին երկու թիմերի: Բոլորը խաղացին ֆուտբոլ` և՛ մեծերը, և՛ Պակոյի տարիքի երեխաները, և՛ ավելի փոքրիկները: Կարծես բոլորը պետք է գոհ լինեին, սակայն բոլորի խաղը չարդարացրեց: Գնդակը հիմնականում մեծերի մոտ էր, իսկ փոքրիկներն ուղղակի և անտեղի էին վազվզում: Մեծերն էլ մեծ հետաքրքրություն չունեին, փոքրերն էլ ավելի էին խանգարում, որ նորմալ խաղային: Մի խոսքով, բոլորի խաղալու գաղափարը չարդարացրեց: Կարելի է ասել, բոլորը տուժեցին, ոչ ոք չկարողացավ վայելել խաղը:

- Զարմանում եմ, կարծես բոլորին խաղացրինք և արդար վարվեցինք, սակայն միևնույն է հաճույք չստացանք, և բոլորը դժգոհ մնացին, - խոսում էր ինքն իրեն Թոկոն: Պակոն ևս մտածմունքի մեջ էր և չէր լսում ընկերոջ խոսքը, - այս փոքրիկները խանգարում էին, չթողեցին խաղայինք, - չէր լռում մի մեծ տղա:

- Այս մեծ տղաներն իրենց համար էին խաղում, մեզ` փոքրերիս չէին տալիս գնդակը, իզուր վազվզում էինք, - իրենց հերթին դժգոհում էին փոքրերը ...

- Ես ընդհանրապես չէի ուզում ֆուտբոլ խաղալ, բասկետբոլն եմ գերադասում, սակայն ամբողջ հրապարակն էին զբաղեցրել, ինչ կարող էի անել, ես էլ խաղացի ֆուտբոլ, անտեղի մնալուն և ուրիշներին նայելուն գերադասեցի դա, - ասում էր Թոկոյին և Պակոյին օտար տղան, որի հետ քիչ առաջ բասկետբոլ խաղացին Թոկոն և Պակոն:

Երեխաներն աստիճանաբար ցրվում էին: Թոկոն և Պակոն դեռ բակում էին: Մի քանի հարևանի տղաներ ևս այնտեղ պտտվում էին և ինչ-որ բան անում:

- Ուզո՞ւմ եք որևէ հետաքրքիր խաղ խաղանք, - սկսեց Պակոն:

- Ի՞նչ խաղանք, - հարցնում է հենց այնտեղ նստած փոքրիկ տղան:

- Օրինակ, «Գուշակի՛ր» ...

- «Գուշակի՞ր», - դա ի՞նչ է:

- Ես հորինեցի, պարզ խաղ է. երկու թիմերի կբաժանվենք: Մի թիմը մտքում կպահի որևէ անվանի մարդու, մյուս թիմը 10 հարց տալու իրավունք ունի, 10 հարցով պետք է որոշենք մտապահված մարդուն: Եթե առաջին հարցից հետո կռահենք` 10 միավոր կունենանք, եթե երկրորդ հարցից հետո` 9 միավոր, երրորդ հարցից հետո`8 միավոր, չորրորդից հետո`7 միավոր, և այլն: Այնուհետև դերերը կփոխենք, երկրորդ թիմը մտքում կպահի և առաջինը կգուշակի ...

- Վա՜յ, ինչ հետաքրքիր է: Բայց թիմերն ինչպես են խաղում, միասին պետք է որոշենք...

- Մի րոպե, դեռ չեմ ավարտել: Թիմերը որ միավորներ կհավաքեն, ըստ այդ միավորների կարող են նետել գնդակը զամբյուղի մեջ: Այսինքն` եթե առաջին թիմը հավաքի 100 միավոր, 100 անգամ կնետի գնդակը զամբյուղը: Եթե ​​մյուս թիմը վաստակել է 80 միավոր, նա ընդամենը 80 անգամ կնետի գնդակը զամբյուղի մեջ: Զամբյուղի մեջ գնդակը նետում են հերթով թիմի բոլոր անդամները: Օրինակ, նրանք, ովքեր 100 միավոր ունեն և 100 անգամ են նետելու, եթե 50-ը գցեն, իսկ նրանք, ով 80 միավոր ունեն և 80 անգամ են նետելու և 60-ը գցեն, հաղթող կլինի 60 միավոր հավաքող թիմը:

Ինչ վերաբերում է թիմերին, այնպես կբաժանվեն երեխաները թիմերի, որ բոլոր թիմերում լինեն տարբեր տարիքի երեխաներ: Թիմը կհավաքվի, կքննարկի, կխորհրդակցի և կմտապահի որևէ անվանի մարդու:

Այնուհետև երկրորդ թիմը կհավաքվի, կքննարկի, կխորհրդակցի, թե ինչ պատասխան ունեն, կհամաձայնեն երկրորդ հարցի շուրջ և այլն:

- Շատ հետաքրքիր է, բոլորս կընդգրկվենք և որքան շուտ գուշակենք մտածված մարդուն, ավել միավոր կհավաքենք և ավել անգամ նետելու իրավունք կունենանք:

- Այո՛, իսկապես այդպես է, շատ բարի, խաղանք:

Երեխաները երկար ժամանակ խաղացին «Գուշակի՛ր» խաղը: Շատ էին մտածում, քննարկում, վիճում: Բոլորն ակտիվորեն ներգրավվեցին խաղի մեջ: Հավաքված միավորներին համապատասխան, զամբյուղի մեջ նետեցին գնդակը: Շատ լավ զվարճացան բոլորը, բոլորն ակտիվորեն մասնակցում էին և խաղում: Թե վերջնականապես ով հաղթեց այս խաղում, հաջորդ օրը ոչ ոք չէր հիշում: Միայն հիշում էին, որ շատ լավ զբաղվեցին, բոլորը խաղում էին մեծ հաճույքով, և որ մրցումն արդարացի էր ...

Այդ օրվանից հետո երեխաները հաճախ էին խաղում «Գուշակի՛ր» խաղը, չնայած անվանումը չէին հավանում և հիմա մտածում էին, որ որևէ ավելի ճշգրիտ անուն հորինեին խաղի համար ...