Գրքերի ստեղծման շաբաթ դպրոցում

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7` ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Այսօր սեպտեմբերի 7-ն է` Գրագիտության միջազգային օրը: Թոկոն, Թակոն և Պակոն չգիտեն, թե ինչ է գրագիտությունը: Միակ բանը, որ նրանք գիտեն, այն է, որ այդ բառը պետք է կապված լինի գրքի և կարդալու հետ: Չէ՞ որ Կոտե ուսուցիչն այս շաբաթը հայտարարել է «Գրքերի շաբաթ»: Երեխաները համոզված են, որ իրենց շատ հետաքրքիր բաներ են սպասվում «Գրքերի շաբաթվա» ընթացքում ...

Կոտե ուսուցիչը շատ հետաքրքիր տեղեկատվություն մատուցեց երեխաներին գրագիտության մասին:

«Երեխանե՛ր, դուք հավանաբար կարծում եք, որ բոլոր երեխաները ձեզ նման հնարավորություն ունեն սովորել կարդալ ու գրել, թվաբանություն, դպրոցում ստանալ կրթություն: Ըստ էության, դա այդպես չէ: Աշխարհում, այդ թվում նաև Վրաստանում, կան երեխաներ, ովքեր չեն կարող կարդալ և գրել:

793 միլիոն մարդ կա ամբողջ աշխարհում, որոնք գրել-կարդալ չգիտեն: Ավելի քան 67 միլիոն երեխա կա աշխարհում, որոնք չեն հաճախում դպրոց: Աշխարհում շուրջ 100 միլիոն երեխա կա, ովքեր հաճախել են դպրոց, բայց դպրոցը չի կարողացել ուսուցանել կարդալ և գրել: Պատկերացրեք, որ դուք չկարողանաք հաճախել դպրոց, պատկերացրեք, որ դուք չիմանաք գրել և կարդալ: Ի՞նչ կարող է լինել այն երեխաների ապագան, ովքեր չեն կարող դպրոց հաճախել:

Երեխաները հանկարծ մտածմունքի մեջ ընկան: Նրանց մեջ կարծես ինչ որ բան փոխվեց: Կարծես ինչ որ բան իմացան, ինչը չգիտեին կամ չէին կարող պատկերացնել: Գուցե գիտեի՞ն, բայց չեն մտածել: Չէ՞ որ նրանք կարծում են, որ բոլորն իրենց նման են ... Կարծում էին, որ բոլորը կարող են սովորել, գրել-կարդալ: Կարծում էին, որ բոլոր երեխաներն ունեն բազմաթիվ գրքեր և խաղալիքներ ... Սակայն ...

Պակոն, Թոկոն և Թակոն սկսեցին մտածել, թե ինչ կարելի է անել, որպեսզի օգնեն այլ երեխաների, որ սովորեն գրել-կարդալ, դպրոց հաճախեն, կրթություն ստանան: Կոտե ուսուցիչն աշակերտներին հանձնարարել էր նախագծեր իրականացնել: Նախագծերը պետք է պատրաստվեին «Գրագիտության շաբաթվա» ժամանակ:

- Թակո՛, Պակո՛, ի՞նչ հորինենք, ի՞նչ նախագիծ պատրաստենք: Մտածենք որևէ բան, մեր բոլոր ընկերները կներգրավվեն, ինչպե՞ս օգնենք մեր հասակակիցներին, - չի հանգստանում Թակոն:

- Ամենադյուրինը փող հավաքելը և նրանց փոխանցելն է, ովքեր չեն կարող դպրոց հաճախել, կամ գիրք չեն կարող կարդալ, - խոսքին միացավ Պակոն:

Դա շատ պարզ է, մենք որտեղի՞ց ունենք գումար, գումարը ծնողներից պետք է վերցնենք, իսկ մենք այնպիսի բան պետք է մտածենք, որ մենք ինքներս օգնենք, - չի լռում Թակոն, որը շատ է ուզում որևէ կարևոր բան անել և օգնել հասակակիցներին:

- Մենք այսպես չենք կարող համաձայնության գալ, ավելի լավ է բոլորս մեկ-մեկ մտածենք և պատրաստենք նախագիծ, տեսնենք, թե ո՞վ ավելի հետաքրքիր նախագիծ կկազմի, - ասաց Թոկոն, և ընկերներն էլ համաձայնության եկան աշխատել առանձին-առանձին և մտածեին ինչպես օգնել հասակակիցներին:

ՕԳՆԵՆՔ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԻՆ ԳՐԵԼ-ԿԱՐԴԱԼ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

Հաջորդ օրը Պակոն արդեն իրականացրեց իր գաղափարը: Պակոն մի քանի դրամատուփ գնեց: Դրամատուփերը տեղադրեց դպրոցի միջանցքում` դասասենյակների դեմ: Դրամատուփերի վրա գրեց. «Օգնենք մեր հասակակիցներին սովորել գրել-կարդալ»:

Բոլոր դրամատուփերի մեջ առաջին դրամը ինքը գցեց: Գումարը հորից և մորից էր վերցրել: Դրամատուփերը «Գրագիտության շաբաթվա» ընթացքում կլինեին դպրոցի միջանցքներում, որ բոլոր աշակերտները կարողանային գումար տրամադրել: Պակոն որոշել էր հավաքված գումարով գրքեր գնել այն երեխաների համար, ովքեր հաճախում են դպրոց, սակայն գրքեր չունեն և չեն կարող գրել-կարդալ սովորել:

Թոկոն ևս Պակոյի գաղափարի նման գաղափար ուներ` դրամատուփերի փոխարեն Թոկոն «Գրքերի անկյուններ» բացեց դպրոցում: Բոլոր աշակերտները «Գրագիտության շաբաթվա» ընթացքում կարող էին գրքեր բերել դպրոց և նվիրել այն երեխաներին, որոնք չունեն գրքեր: Թոկոն ցանկանում էր այս ճանապարհով շատ գրքեր հավաքել և այդ գրքերը փոխանցել այն երեխաներին, որոնք գրքեր գնելու հանարավորություն չունեն:

Թոկոյի և Պակոյի գաղափարը շատ հավանեց Թակոն, սակայն Թակոն ցանկանում էր որևէ այլ բան մտածել, ցանկանում էր օգնել հասակակիցներին, բայց մի փոքր այլ կերպ: Թակոն ցանկանում էր, որ այն երեխաները, ում օգնում էր, իրենց չզգային ճնշված, չհամարեին, որ իրենք աղքատ են, և երջանիկ հասակակիցներն օգնում են իրենց: Ուզում էր այնպիսի բան մտածել, ինչով այդ երեխաների հետ ինչ որ կարևոր բան կաներ: Այդ պատճառով համարյա ամբողջ շաբաթ մտածում էր Թակոն: Նախագիծը քիչ մնաց նույնիսկ խափանվեր, քանի որ «Գրագիտության շաբաթն» ավարտվում էր, սակայն վերջում միևնույն է մտածեց ...

Թակոն ընկերացավ մի քանի երեխաների հետ: Երեխաներին խնդրեց, որ ներկայացում բեմադրելու ցանկություն ուներ, և նրանք իրեն պետք է օգնեին: Բոլոր երեխաները սիրով համաձայնեցին: Թակոն յուրաքանչյուր երեխային իր դերը տվեց:

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

«ԳՐՔԻ ՈՒԺԸ»

Սկիզբը` ժամը 12-ին

«Գրքի ուժը» ներկայացումն այն մարդկանց մասին էր, որոնք գրքով և սովորելով հասել են հաջողության: Ներկայացումը ցույց էր տալիս, թե գրքի հանդեպ սերը ինչպիսի հաջողություն է բերում մարդկանց, այն մարդկանց, որոնք մինչ այդ նեղության մեջ էին և դժբախտ:

Այդ ներկայացմանը 20 երեխա էր մասնակցում: Այդ երեխաները չէին կարող դպրոց հաճախել ...

Ներկայացումից հետո երեխաները կազմակերպեցին «Գրքի ստեղծման» ժամ: Թոկոյի նոր ընկերները, որոնք չէին կարող գրել-կարդալ, նկարներ էին նկարում: Այդ նկարներում նրանք տարբեր պատմություններ էին պատմում` իրենց պատմությունները, ցանկությունները, երազանքները ...

ՆԿԱՐՆԵՐՈՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թակոն հետո դասընկերներին բաժանեց նկարները: Դասընկերներին խնդրեց սեփական կարծիքը գրել նկարի վրա, գրել, թե ինչ էր արտացոլված նկարում: Դասընկերներն էլ հաճույքով ներգրավվեցին: Վերջում բոլոր նկարները և այդ նկարին համապատասխան պատմությունը միասին էջադրեցին, ինչպես մեծ գիրք, ինչը երեխաները միասին արեցին:

Թոկոյի նախագիծը բոլորը շատ հավանեցին:

- Սրանով ամեն ինչ չի ավարտվել: Այդ ներկայացումը բոլորի համար կցուցադրենք, բոլոր երեխաների, բոլոր ծնողների, բոլորի, բոլորի, - չէր դադարում հիացած Թակոն ...