Ուրվականները Սպիտակ տանը

Վիկան և Վակոն երեք օրում, իսկապես ամբողջ Վաշինգտոնը դիտեցին: Վիկան հարմարեցրեց նաև խանութներ մտնել և հագուստ և հուշանվերներ ձեռք բերել: Վիկան և Վակոն անչափ գոհ էին իրենց ճանապարհորդությունից և ցանկանում էին իրենց զգացմունքները բոլորի հետ կիսել:

- Վիկա՛, երեխաներին չզանգահարե՞նք, - ամեն րոպե հարցնում է Վակոն Վիկային:

- Չէ՞ որ մեկ ժամ առաջ ենք խոսել, նորի՞ց զանգահարենք:

- Այո՛, այո՛, անպայման զանգահարենք, Սպիտակ տան հետ կապված հետաքրքիր պատմությունը չենք պատմել, շատ կհետաքրքրի նրանց և կհավանեն Թոկոն և Թակոն, այդ պատճառով կզանգահարեմ և կպատմեմ այդ պատմությունները, - չի կարողանում դադար առնել Վակոն, որը շատ է կարոտել իր փոքրիկներին:

- Լավ, զանգահարի՛ր, Սպիտակ տան երեխաների, տարօրինակ կենդանիների և տեսիլքների պատմությունները պատմի՛ր ...

- Այո՛, անպայման, արդեն զանգահարում եմ, - երեխայի նման ուրախացած է Վակոն:

- Թոկո՛, ինչպե՞ս եք: Հայրիկն եմ, ի՞նչ եք անում, Թակոն որտե՞ղ է:

- Լավ ենք, հայրի՛կ, Թակոն նույնպես այստեղ է, երկրորդ հեռախոսը կվերցնի, և նա ևս կխոսի հետներդ ... Դուք ի՞նչ եք անում, Վաշինգտոնում ի՞նչ է տեղի ունենում հետաքրքիր, դուք շուտով կժամանեք, չէ՞:

- Այո՛, Թոկո՛, այո՛, վաղը արդեն թռչում ենք, դուք մեզ օդանավակայանում պետք է դիմավորեք, ինքնաթիռը 12 ժամ կթռչի, վաղը չէ մյուս օրը արդեն Վրաստանում կլինենք:

- Շատ ուրախ եմ, շատ շուտով արդեն կտեսնենք ձեզ, հապա՛, ասա՛, նորություններ կունենաք, ես էլ կպատմեմ իմ և Թակոյի արկածները:

- Հայրի՛կ, ես ևս գծում եմ, - խոսքին միացավ Թակոն:

- Այո՛, զավակս, շատ հետաքրքիր լուրեր ունեմ ձեզ համար, չէ որ ասացի երեկ էլ, որ Սպիտակ տանն ենք եղել, Սպիտակ տան մասին շատ հետաքրքիր և տարօրինակ պատմություններ ենք իմացել, ինչպես ասացինք, Սպիտակ տանն ապրում են Նախագահների ընտանիքները: Տարբեր ժամանակներում Ամերիկայի Միացյալ Նահանգների տարբեր նախագահների զավակներ էին ապրում, որոնք տարբերվում էին տարբեր հետաքրքիր բնավորություններով և վարքով: Այսպես օրինակ, Սպիտակ տանը շատ երեխաներ էին ապրում: Էմմի Կարտերն էր ապրում Սպիտակ տանը, նրա հայրը` Ջիմին, Նախագահ էր: Նա ուներ խաղալիք փայտյա տուն և միշտ այդ տան մեջ նստած խաղում էր ...

ՉելսիEA Քլինթոնի հայրը` Բիլլը, Նախագահ էր: Չելսին հոր հետ ֆուտբոլ էր դիտում:

Ջոն Քենեդի կրտսերը նույնպես Սպիտակ տանն էր ապրում, նրա հայրը` Ջոնը, նույնպես Նախագահ էր: Փոքրիկ Ջոնը քույրիկի հետ ֆուտբոլ խաղալ էր սիրում:

Թեդ Լինքոլնը ևս Սպիտակ տանն էր ապրում, նրա հայրը` Աբրահամը, նույնպես Նախագահ էր: Թեդը հաճախ զինվորականի համազգեստով էր հանդերձավորվում:

Այժմ Սպիտակ տանը Սաշա և Մարիա Օբամաներն են ապրում: Նրանք Բարակ Օբամայի զավակներն են: Նրանք շատ հետաքրքիր են անցկացնում իրենց ժամանակը և շատ խաղալիքներ ունեն Սպիտակ տանը:

Մի խոսքով, Սպիտակ տանն ապրող երեխաները նույն կերպ են զվարճանում և խաղում, ինչպես բոլոր երեխաները: Սովորականի նման դպրոց են հաճախում, տարբեր մարզաձևերի, խմբակների, ոչ էլ կկռահես, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահի երեխաներն են ...

- Բացի այդ, իմացա, որ Սպիտակ տանը, բացի երեխաներից, ունեն նաև կենդանիներ, այն էլ ոչ միայն ընտանի կենդանիներ: Սպիտակ տան կենդանիների մասին շատ հետաքրքիր պատմություններ պատմեց էքսկուրսավարը` Սպիտակ տանը հյուրընկալվելիս: Նախագահներից շատերը կենդանիներ են ունեցել: Նրանք ունեցել եմ շներ, կատուներ, թռչուններ և ձիեր: Սակայն, մի հետաքրքիր բան կա, օրինակ, Նախագահ Վուդրո Վիլսոնի ժամանակ Սպիտակ տանն ապրել են նաև ոչխարներ և Սպիտակ տան բակում «խոտ հնձում»:

ՆախագահԿելվին Լուլիջը ջրարջ է ունեցել և ամեն օր զբոսանքի հանել նրան Սպիտակ տան բակ:

Նախագահ Թեոդոր Ռուզվելտի դուստրը սիրելի օձ է ունեցել տանը և ամեն օր մեծ սիրով խնամել և ուշադրություն դարձրել նրան:

Թռչող սկյուռ նույնպես ապրել է Սպիտակ տանը: Նախագահ Թեոդոր Ռուզվելտը նրան թույլ էր տալիս մագլցել իր մարմնի վրա:

Կարող է զարմանաք, բայց պարզվում է, որ Սպիտակ տանը, արջեր են ապրել: Նախագահ Թոմաս Ջեֆերսոնը նրանց զբոսնելու է հանել այգի:

Նախագահ Ջոն AԱդամսի ժամանակ նույնիսկ եղել է Սպիտակ տան բնակիչ կոկորդիլոս, որը լոգարանում է ապրել:

- Օ՜, ինչ հետաքրքիր է, չէի էլ կարող պատկերացնել, թե այդ կենդանիները կարող էին ապրել Ամերիկայի Նախագահի պալատում` Սպիտակ տանը, - զրույցին միացավ Թոկոն:

- Այո՛, ապրել են, բայց Ամերիկայի նախագահներն ունեցել են նաև շատ այնպիսի կենդանիներ, որոնց չեն կարողացել պահել Սպիտակ տանը և դրանց կենդանաբանական այգի են տեղափոխել: Օրինակ, փղեր, առյուծներ, վագրեր և հիպոպոտամներ են նվիրել Նախագահներին: Այդ կենդանիներին չէին կարող թողնել Սպիտակ տանը, այդ պատճառով նրանք ապրում են կենդանաբանական այգում, սակայն Նախագահները գիտեին, որ դա իրենց նվերն էր:

- Շատ հետաքրքիր է ... Մայրիկն ի՞նչ է անում, չի՞ խոսի մեզ հետ:

- A Մայրիկը պատրաստվում է, հյուր ենք գնալու` իմ գործընկերոջ ընտանիք են հրավիրել: Այնտեղից որ կգանք, մայրիկը կզանգահարի և ձեզ կպատմի Սպիտակ տանը եղած տեսիլքների մաին: Ցտեսություն, երեխանե՛ր, այժմ պետք է գնամ, մի քիչ ժամանակով հրաժեշտ կտամ ձեզ և շուտով կզանգահարենք:

- Դե՛ լավ, հայրի՛կ, ցտեսություն, անհամբեր սպասում ենք, թե երբ կտեսնենք ձեզ, շուտ եկեք, սպասում ենք ...