Վիկան և Վակոն Սպիտակ տանը

Թոկոն և Պակոն կրկին հին դպրոց վերադարձան: Երեխաները շատ ուրախ են Պակոյի հետ դպրոց հաճախելու համար: Նրանք գիտեն, որ իրենց շատ հետաքրքիր օրեր են սպասվում: Մի փոքր անտրամադիր են. կկարոտեն գյուղի դպրոցը, ընկերներին, նաև ուսուցիչներին, բայց չէ՞ որ Պակոն նրանց առանձնահատուկ ընկերն է ...

Առաջին օրը դպրոցում բոլորի համար առանձնահատուկ է: Երեխաներն ուրախ են` դպրոց վերադառնալու համար: Ուսուցիչները կարոտել են աշակերտների հետ հանդիպմանը: Ծնողները հիացած են և հույսով լի: Այդ օրը բոլորի դպրոցներում տոն է: Երբեմն նույնիսկ ձանձրացուցիչ ...

Թոկոյի, Թակոյի և Պակոյի դպրոցում նույնպես բոլորը տոնում են: Բոլորն ուրախ են, որ դասերը սկսվում են, մինչև դասերի սկսվելը աղմուկ-աղաղակ է դպրոցի մուտքում, բակում, միջանցքում: Աղմկում են երեխաները, ծնողները, ուսուցիչները և բազմաթիվ մարդիկ, որոնք ո՛չ ծնող են, ո՛չ աշակերտ, ուղղակի` ընկեր կամ մերձավոր են որևէ աշակերտի, ծնողի, ուսուցչի ...

Դպրոցի առաջին օրը բոլորի սիրած օրն է, բոլորն ուրախանում են, բոլորը լավ տրամադրության են, բոլորը երջանիկ են, բոլորը` հուսով լի են:

Պակոն շատ ուրախ է, որ ընկերները հայտնվեցին դպրոցում.

- Դուք չեք կարող պատկերացնել, թե որքան երջանիկ եմ ես: Մենք կրկին միասին կլինենք դպրոցում, բակում, ֆուտբոլին, ամենո՜ւր, ամենո՜ւր ... չի կարող իրեն զսպել Պակոն:

- Ես նույնպես շատ երջանիկ եմ, Պակո՛, շատ եմ կարոտել բոլորիդ, շա՜տ: Սակայն կարոտում են նաև իմ գյուղի դպրոցի ընկերներին: Հաճախ պետք է մեկնեմ տատիկիս և պապիկիս մոտ և նրանց էլ տեսնեմ, - անընդհատ խոսում է Թակոն, կարծես Թոկոյի ասելիքն էլ ինքն է ասում:

Դպրոց գնալով` Թոկոն, Պակոն և Թոկոն նորություն իմացան: Այս տարի նրանք արդեն նոր ուսուցիչ կունենան: Երեխաները մի փոքր նյարդայնանում են, ապրումներ ունեն, չգիտեն, թե ինչպես կընտելանան նոր ուսուցչին:

Թոկոյի, Թակոյի և Պակոյի նոր ուսուցիչը երիտասարդ տղամարդ է: Ուրախ են երեխաները, դպրոցում քիչ ունեն տղամարդ ուսուցիչներ, և եղածներին բոլորին շատ են սիրում: Համոզված են, որ Կոտե ուսուցչին նույնպես շատ կսիրեն: Արդեն այնքան շատ չեն նյարդայնանում: Համոզված են, որ Կոտե ուսուցչի հետ չեն դժվարանա սովորել: Համոզված են, որ կբարեկամանան Կոտե ուսուցչի հետ և շատ բան կսովորեն միմյանցից և Կոտե ուսուցչից ...

Դպրոց վերադարձած աշակերտներին Կոտե ուսուցիչը խնդրեց նկար նկարել: Նկարի վրա երեխաները պետք է արտացոլեին ամռանն անցկացված ժամանակը և իրենց տրամադրվածությունը:

Թե ինչպես կանեին, դա արդեն աշակերտները պետք է վճռեին.

- BԵրեխանե՛ր, ես Կոտե ուսուցիչն եմ: Շուտով մոտիկից կծանոթանանք միմյանց և լավագույն ընկերներ կլինենք: Ես և դուք միասին կկարողանանք, որ բոլորս սովորենք և բոլորս միասին լինենք հաջողակ:

Այսօր, նախ` ուզում եմ ամռան մասին խոսել, ուզում եմ մի քիչ այլ կերպ նկարագրենք մեր ամառային արձակուրդները, չեմ ուզում, որ յուրաքանչյուրդ պատմեք, թե ինչպես և որտեղ եք անցկացրել ամառային արձակուրդները, այդ մասին կարող եք միմյանց առանձին պատմել` դասամիջոցին, դասերից հետո, տանը, շաբաթ-կիրակի: Այս պահին ուզում եմ, որ նկարեք փոքրիկ նկար, կամ գրեք բանաստեղծություն, երգ, ուրվանկար, որն արտահայտում է ձեր տրամադրվածությունը` կապված ամառվա և ամառային արձակուրդների հետ, կարող եք նկարի մոտ գրել մեկ նախադասություն, կամ մեկ բառ, կարևորն այն է, որ նկարում լավ երևա տեղեկությունը ամառային արձակուրդների մասին և երևա ձեր տրամադրվածությունը:

Այնուհետև դասարանի դեմ, միջանցքում կազմակերպենք նկարների ցուցահանդես: Նկարները փակցնելու համար առանձին-առանձին կգնաք դասամիջոցին, այնպես, որ ոչ ոք չգիտենա, թե որն ում նկարն է , – ասաց Կոտե ուսուցիչը երեխաներին:

Սա արդեն ինչ որ այլ բան էր, մինչ այդ բոլոր աշակերտները երեխաներին պատմում էին իրենց արձակուրդների մասին, իսկ այժմ մեկ նկարի, բանաստեղծության, թե ուրվանկարի մեջ պետք է հաղորդեին ամեն ինչը: Կարծես մի փոքր դժվար առաջադրանք էր, սակայն նաև` հետաքրքիր ... Թոկոն, Թակոն, Պակոն և նրանց ընկերները շատ մտածեցին, մինչև կսկսեին առաջադրանքի կատարումը...

Երեխաները մեծ խանադավառությամբ սկսեցին: Դասարանում շատ հետաքրքիր նկարներ, բանաստեղծություններ և ուրվանկարներ պատրաստվեցին: Այստեղ կարող էիք տեսնել տարբեր քաղաքների և երկրների խորհրդանշաններ, տեսարժան վայրեր, գեղեցիկ բնանկարներ, տարբեր ատրակցիոններ, ծովի, լեռան, լճի, գետերի, քաղաքների, գյուղերի նկարներ:

Շատ էին նաև զգացմունքներ արտահայտող խորհրդանիշները, կային նաև հետաքրքիր ուրվանկարներ ... Որոշ երեխաներ բանաստեղծություն էին գրել, ոմանք ավելի հեռու էին գնացել, բանաստեղծությունների վրա արել էին նաև նոտային գրառումներ: Շա՜տ, շա՜տ բազմազան աշխատանքներ պատրաստեցին երեխաները: Բոլորը շատ աշխատեցին:

Թակոն, Թոկոն և Պակոն նույնպես փոքրիկ նկարներ էին նկարել: Նկարներին բացահայտորեն երևում էր` աշակերտները շատ գեղեցիկ են անցկացրել ամառային արձակուրդները: Նրանք շատ գոհ ու երջանիկ էին, հանգստացած և կենսուրախ:

Երեխաների ջանքերի շնորհիվ դպրոցի միջանցքում շատ հետաքրքիր և գեղեցիկ ցուցահանդես կազմակերպվեց, դպրոցի բոլոր աշակերտները, ուսուցիչները և ծնողները գալիս էին տեսնելու ցուցահանդեսը: Բոլորը տպավորված էին Կոտե ուսուցչի գաղափարով:

Ինչպես ասացինք, շատ հետաքրքիր աշխատանքներ ցուցադրվեցին: Ակնհայտ էր, որ աշակերտները բազմաթիվ արկածներ էին ունեցել: Աշակերտների մեծ մասը շատ երջանիկ էր ...

Ոչինչ էլ ...

Սակայն ցուցահանդեսին կար մի աշակերտի առանձնացող աշխատանք: Աշակերտը թերթիկը դատարկ էր թողել, դատարկ թերթ էր փակցրել ցուցահանդեսային պատին, որի վրա փոքրիկ մակագրություն էր արել` «Ոչինչ էլ ...»