Սպորտ

Թակոն, Թոկոն և Պակոն սիրում են սպորտի դասը:

Պակոն ֆուտբոլի դասի է, Թոկոն` բասկետբոլի, իսկ Թակոն` թենիսի:

«Ֆուտբոլն ամենալավ մարզատեսակն է: Ֆուտբոլի ժամանակ շատ ես վազվզում: Ֆուտբոլ խաղալիս ուժեղ ես հարվածում, լավ փոխանցում ես անում:

Ֆուտբոլին անհրաժեշտ է խելք, ընդունակություն, ուժ և դիմացկունություն», - ասում է Պակոն և ընկերներին ապացուցում ֆուտբոլի առավելությունները:

«Բասկետբոլն ամենալավ մարզատեսակն է:

Բասկետբոլ խաղալիս շատ ես վազվզում: Բասկետբոլ խաղալիս գնդակը նետում ես ցանցը:

Բասկետբոլի ժամանակ լավ փոխանցում ես անում:

Բասկետբոլ խաղալուն խելք, ընդունակություն, արագություն, ուժ և դիմացկունություն է անհրաժեշտ», - ասում է Թոկոն և ընկերներին ապացուցում բասկետբոլի առավելությունները:

Թոկոն թենիսիստ է: Նա դասարանում ամենից լավ է խաղում թենիս:

«Թենիսն ամենալավ մարզաձևն է: Թենիս խաղալիս շատ ես վազվզում: Թենիսի ժամանակ գնդաթիով հարվածում ես փոքրիկ գնդակին, ուղարկում ցանցի վրայով դեպի մրցակցի կիսադաշտ:

Թենիսին մեծ վարպետություն, խելք, ընդունակություն, արագություն, ուժ և դիմացկունություն է անհրաժեշտ», - ասում է Թակոն և ընկերներին ապացուցում թենիսի առավելությունները:

«Ե՛վ ֆուտբոլը, և՛ բասկետբոլը, և՛ թենիսը լավ մարզաձևեր են», - ի վերջո համաձայնության են գալիս ընկերները: