READING.GE

Ընթերցանության շաբաթ դպրոցում

Թակոն, Թոկոն և Պակոն դպրոց են գնում: Այսօր ընթերցանության շաբաթվա առաջին օրն է:

Ընթերցանության շաբաթվա շրջանակներում ծնողներն աշակերտների համար տարբեր հայտնի գրքեր են կարդում:

Այսօր Թոկոյի և Թակոյի մայրն է աշակերտների համար գիրք ընթերցում: Թոկոյի և Թակոյի մոր անունը Վիկա է:

Թոկոյի և Թակոյի մայրը վրացերենի ուսուցչուհի է: Թոկոյի և Թակոյի մայրն ուրիշ դպրոցում է վրացերեն դասավանդում:

Թոկոյին և Թակոյին հետաքրքրում է, թե ընթերցանության շաբաթվան մայրն ինչ գիրք է կարդալու իրենց և իրենց դասընկերների համար:

Պակոն նույնպես հարցնում է ընկերներին.

   - Այսօր մորաքույր Վիկան ի՞նչ գիրք կկարդա մեզ համար:

   - Իսկապես չգիտենք, - պատասխանում են երկվորյակները:

- Երեխանե՛ր, այսօր Թոկոյի և Թակոյի մայրը մեզ համար գիրք կկարդա, - ասաց աշակերտներին ուսուցչուհի Աննան:

Վիկան աշակերտների համար կարդաց Աստրիդ Լինդգրենի «Միո՛, ի՛մ Միո» ստեղծագործությունը: Գիրքը փոքիկ Բոսեի մասին էր, տղայի, որը կարծում է, որ իրեն ոչ ոք չի սիրում:

Մորաքույր Վիկայի կարդացած գիրքը երեխաները շատ հավանեցին: Ե՛վ Թակոն, և՛ Թոկոն գոհ էին մոր կարդացած գրքից: