Թատրոնում
Թոկոն և Թակոն Պակոյին թատրոն հրավիրեցին:
Թակոն Թոկոն և Պակոն հաճախ են գնում թատրոն:
Թակոն Թոկոն և Պակոն սիրում են թատրոնը: Թակոյի և Թոկոյի հայրը Վակոն է:
Վակոն դերասան է: Վակոն լավ դերասան է: Վակոն խաղում է բազմաթիվ մանկական ներկայացումներում:
Այսօր թատրոնում մանկական ներկայացում է:
Այսօր թատրոնում խաղում են «Մերի Պոպինսը»:
Թակոյի և Թոկոյի հայրը գլխավոր դերում է: Թակոյի և Թոկոյի հայրը ներկայացման մեջ նույնպես հոր դեր է խաղում: Թակոյի և Թոկոյի հոր անունը ներկայացման մեջ Ջորջ է:
Թակոն, Թոկոն և Պակոն շատ են հավանում ներկայացումը:
- «Մերի Պոպինսը» իմ սիրելի ներկայացումն է, - ասում է Թոկոն:
- Մերի Պոպինսն իմ սիրելի հերոսն է, - ասում է Թակոն:
Երեխաների հայրը իմ սիրելի հերոսն է: Այդ դերը իմ սիրելի դերասանն է կատարում, - ասում է Պակոն:
Երեխաները ներկայացումից գոհ են վերադառնում տուն: