READING.GE

Թոկոն, Թակոն և Պակոն լողի են հաճախում

Թոկոն, Թակոն և Պակոն լողի դասերի են հաճախում: Մանկական լողավազանն առանձին է, իսկ մեծահասակների լողավազանն` առանձին: G

Աղջիկների հանդերձարանն առանձին է, տղաների հանդերձարանը` առանձին:

Տղամարդկանց հանդերձարանն առանձին է, կանանց հանդերձարանն` առանձին:

Երեխաների համար լողի դասերը ուսուցիչներն են անցկացնում:

Ուսուցիչները լողորդներ են:

Աղջիկների ուսուցիչները տղամարդիկ են: Տղաների ուսուցիչները` կանայք:

Թոկոյին, Թակոյին և Պակոյին լողի են տանում ծնողները:

Երեխաներին լողի մե՛րթ մայրերն են տանում, մե՛րթ` հայրերը:

Այսօր երեխաներին լողի են բերել Պակոյի ծնողները:

- Պակո՛, ձեռքերդ ու ոտքերդ շարժի՛ր, - սովորեցնում է ուսուցիչը:

- Թոկո՛, դու ևս շարժի՛ր ձեռքերդ ու ոտքերդ,- կրկնում է ուսուցիչը Թոկոյի համար:

Թակո՛, ապրե՛ս, ձեռքերդ և ոտքերդ արագ շարժի՛ր, - խրատում է ուսուցիչը Թակոյին:

Տղաները լավ են լողում:

Թակոն տղաներից ավելի լավ է լողում:

- Աղջիկները տղաներից ավելի լավ են լողում:

Կանայք տղամարդկանցից ավելի լավ են լողում, -բարկացնում է Թոկոն տղաներին: