READING.GE

Մանդատայինը դպրոցում

Պակոն աշակերտ է: Թակոն նույնպես աշակերտ է: Թոկոն էլ աշակերտ է: Պակոն, Թոկոն և Թակոն աշակերտներ են:

Աննան ուսուցչուհի է: Վախթանգը տնօրեն է: Թամիլան հավաքարար է: Աննան, Վախթանգը և Թամիլան դպրոցի աշխատակիցներ են:

- Ո՞վ է սա, - հարցնում է Թակոն:

- Հապա՛, ո՞վ, - հարցնում է Պակոն ընկերոջը:

- Ահա՛, այն մարդը, - մատնացույց է անում Թակոն:

- Ես չգիտեմ, թե ով է նա, - պատասխանում է Պակոն:

- Ես էլ չգիտեմ, թե ով է նա, - կրկնում է Թոկոն:

- Հարցնենք, թե ո՞վ է նա, - չի հանգստանում Թակոն:

- Ե՛կ հարցնենք, թե ո՞վ է ..

- Այո՛, հարցնենք, ո՞վ է նա, - չեն հանգստանում Թոկոն և Պակոն:

- Ո՞վ ես դու, - հարցնում է Թոկոն այդ մարդուն:

- Ես ո՞վ եմ, - ժպտում է այդ մարդը:

- Այո՛, ո՞վ ես դու, - ճշտում է Թոկոն Թակոյի հարցը:

- Ես դպրոցի նոր մանդատայինն եմ, - պատասխանում է մարդը:

- Դուք ո՞վ եք, - ինքն էլ է հարցնում այդ մարդը:

- Մենք աշակերտներ ենք: Ես Թակոն եմ: Սա իմ եղբայրն է` Թոկոն: Սա մեր ընկեր Պակոն է, - տղաներից առաջ է ընկնում Թակոն: