READING.GE

Ով որտեղ է ապրում

Թոկոն ապրում է Թբիլիսիում: Թակոն ևս Թբիլիսիում է ապրում: Պակոն նույնպես Թբիլիսիում է ապրում:

Վիկան և Վակոն նույնպես Թբիլիսիում են ապրում:

Շոկոն և Փեփոն էլ Թբիլիսիում են ապրում:

Թոկոն Ղազբեգիի փողոցում է ապրում, բազմաբնակարան շենքում:

Վիկան և Վակոն ևս Ղազբեգիի փողոցում են ապրում, բազմաբնակարան շենքում:

Շոկոն և Փեփոն էլ Ղազբեգիի փողոցում են ապրում, բազմաբնակարան շենքում, Թոկոյի և Թակոյի բնակարանում:

Թոկոյի և Թակոյի տատը գյուղում է ապրում:

Թոկոյի և Թակոյի պապը նույնպես գյուղում է ապրում:

Թոկոյի և Թակոյի տատն ապրում է բարձր բլրի վրա: Թոկոյի և Թակոյի պապը ևս բարձր բլրի վրա է ապրում:

Թոկոյի և Թակոյի տատը և պապը ապրում են բարձր բլրի վրա, առանձնատան մեջ:

Պակոյի պապն ապրում է ավանում: Պակոյի տատը նույնպես ավանում է ապրում:

Պակոյի տատը և պապը Ռուսթավելիի պողոտայում են ապրում: Պակոյի պապն ու տատը Ռուսթավելու պողոտայում, առանձնատան մեջ են ապրում: