Շենքեր
Թոկոն և Թակոն գալիս են դպրոցից:
Դպրոցից մինչև տուն շատ շենքեր կան:
- Այս շենքում ի՞նչ կա, - հարցնում է Թակոն:
- Այս շենքում խանո՞ւթ է, - պատասխանում է Թոկոն քույրիկին:
- Այս շենքում չէ խանութը: Խանութն այն շենքում է:
- Աաա՜, այս շենքում ռեստորան է:
- Այն շենքում ի՞նչ է, - շարունակում է Թակոն:
- Այն շենքում բանկ է, - կրկին շարունակում է Թոկոն:
- Մի քիչ այն կողմ, այն շենքում ի՞նչ է, - չի հանգստանում Թակոն:
- Մի քիչ այն կողմ, այն շենքում սրճարան է, - պատասխանում է Թոկոն:
- Այն բակում ի՞նչ է, - շարունակում է հարցերը Թակոն:
- Այն բակում խաղադաշտ է, - հանգիստ պատասխանում է Թոկոն:
ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՍՐԱՀ
- Իսկ այս բակում ի՞նչ է, - հանգիստ չի տալիս Թակոն:
- Այս բակում գեղեցկության սրահ է, կրկին հանգիստ պատասխանում է Թոկոն:
Մեր փողոցում շատ շենքեր կան: Այս շենքում խանութ է: Այն շենքում ռեստորան է: Այս շենքում բանկ է:
Այս բակում սրճարան է: Այն բակում հրապարակ է, կրկնում են երեխաները և դպրոցից տուն գնում:
ՇԵՆՔԵՐ