READING.GE

Այս կողմ, այն կողմ

Թոկոն և Պակոն ֆուտբոլ են խաղում: Գնդակը մերթ Թոկոյի մոտ է, մերթ` Պակոյի: Թոկոն և Պակոն գնդակը փոխանցում են միմյանց;

- Այստե՛ղ եմ, այստե՛ղ եմ, փոխանցի՛ր, - ձայն է տալիս Պակոն Թոկոյին:

- Ա՛յն կողմ, ա՛յն կողմ գնա, - պատասխանում է Թոկոն:

- Ես արդեն այն կողմում եմ, փոխանցի՛ր, - գնդակ է պահանջում Պակոն:

- Այն կողմ եմ փոխանցում, բռնի՛ր, - գնդակն ընկերոջն է փոխանցում Թոկոն:

- Մի քիչ այս կողմ պետք է տայիր, - չի կարողանում կասեցնել գնդակը Պակոն:

- Մի քիչ այս կողմ էլ չէիր կարողանա բռնել, այն կողմ էիր կանգնած: Ես էլ այն կողմ տվեցի, - չի զիջում Թոկոն:

- Այնտեղ չտվեցիր, ես մի քիչ այս կողմ էի կանգնած, իսկ դու այն կողմ փոխանցեցիր, - նեղացած է Պակոն:

Թակոն դիտում է ընկերների խաղը:

- Ինձ էլ սովորեցրե՛ք խաղալ:

- Այս կողմ ե՛կ և կսովորեցնենք, - պատասխանում են տղաները:

- Այստեղ ի՞նչ է, - հարցնում է Թակոն:

- Այստեղ դարպասապահի տեղն է, - պատասխանում է Թոկոն քույրիկին:

- Իսկ այնտեղ ի՞նչ է, - շարունակում է Թակոն:

- Այնտեղ տասնմեկ մետրանոցի տեղն է, - պատասխանում է Պակոն:

- Մի քիչ այն կողմ ի՞նչ է, - կրկին հարցնում է Թակոն:

- Այնտեղ տուգանայինի գիծն է, - պատասխանում են Թոկոն և Պակոն: