READING.GE

Լողի մրցույթը

Թոկոն, Թակոն և Պակոն լողի են հաճախում:

Լողը մարզաձև է:

Լողի մի քանի տեսակ գոյություն ունի: Լողի տեսակներն են` կռոլը և բրասը:

Այսօր երեխաներն ունեն լողի մրցում:

Թոկոն առաջին տեղն է ուզում գրավել: Թակոն ևս առաջին տեղն է ուզում գրավել: Պակոն նույնպես առաջին տեղն է ուզում:

Երեխաներն ուզում են առաջին տեղը, այսինքն` հաղթանակ:

Մրցույթը երկու մասով է անցկացվում:

Առաջին մասում կռոլով լողալն է: Երկրորդ մասում բրասով լողալն է:

Առաջինը Թակոն է լողում, երկրորդը և երրորդը` նրա համադասարանցիները:

Չորրորդը Թոկոն է լողում: Հինգերորդը, վեցերորդը, յոթերորդը և ութերորդը Պակոյի, Թակոյի և Թոկոյի ընկերներն են: Տասներորդը Պակոն է լողում:

Բրասով լողալու մեջ Թակոն առաջինն էր:

Բրասով լողալու մեջ Թոկոն երրորդն էր: Բրասով լողալու մեջ Պակոն չորրորդ էր:

Կռոլով լողալու մեջ Թակոն առաջինն էր:

Կռոլով լողալու մեջ Պակոն երկրորդն էր: Կռոլով լողալու մեջ Թոկոն երրորդն էր:

Մրցման մեջ Թակոն առաջին տեղ զբաղեցրեց:

Մրցման մեջ Պակոն երկրորդ տեղ զբաղեցրեց:

Մրցման մեջ Թոկոն երրորդ տեղ զբաղեցրեց: