Թակոն հյուրընկալում է Ընկերներին
Թակոն այսօր հյուրերի է սպասում:
Հյուրերը Թոկոն և Պակոն են:
Թոկոն Թակոյի եղբայրն է:
Պակոն Թակոյի ընկերն է:
Այսօր նրա հյուրն են եղբայրը և ընկերը:
Թակոն հյուրընկալողն է:
Թակոն Թոկոյին և Պակոյին տանն է սպասում:
Թակոն Պակոյին և Թոկոյին դասերից հետո տանն է սպասում:
- Ե՞րբ գամ, - հարցնում է Պակոն ընկերոջը:
- Դասերից հետո, - պատասխանում է Թակոն:
- Ե՞րբ: Դասերից հետո թատրոն ենք գնում, - զարմանում է Թոկոն:
- Ո՞ւր, թատրո՞ն, ե՞րբ ասացին, - հարցնում է զարմացած Թակոն:
- Ե՞րբ և երեկ ուսուցչուհի Աննան ասաց մեզ, - ճշտում է Թոկոն:
- Դասերից հետո թատրոն ենք գնում: Քեզ մոտ չենք կարող գալ: Իսկ ե՞րբ գանք քեզ մոտ, - կրկին հարցնում է Պակոն:
- Դպրոցից հետո թատրոն գնալը ևս լավ է: Ինձ մոտ երբ գաք ու` վաղը, դասերից հետո:
- Շատ բարի: Այսօր դասերից հետո թատրոն գնանք:
- Իսկ վաղը դասերից հետո Թակոյի մոտ գնանք, - ասում է գոհունակությամբ Պակոն:
- Համաձայնեցինք: Վաղը ձեզ թխվածքի եմ սպասում, - հրավիրում է Պակոյին և Թոկոյին Թակոն: