READING.GE

ՎԻԿԱՆ ԻՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Այս երեկո Թոկոն և Թակոն մենակ են: Փոքրիկները դասերն են պատրաստում: Վիկան մի փոքր ուշանում է: Աշխատավայրում գործ ունի: Վակոն նույնպես ուշանում է: Այսօր ներկայացում ունի և ուշ կգա: Երբ ներկայացում է ունենում, Վակոն միշտ ուշանում է: Երեխաներն անհամբեր սպասում են իրենց ծնողների վերադարձին: Նույնիսկ մի քիչ ձանձրացան: Կարոտել են ծնողներին ...

Մոր ոտքերի ձայնը երեխաները հեռվից լսեցին: Ուրախությամբ ընդառաջ գնացին Վիկային:

- Ինչ լավ է, որ եկար, սպասում էինք, ձանձրացանք, շա՞տ գործ ունեիր դպրոցում, - բլբլում է մոր հետ Թակոն:

- Ինչո՞ւ եք ձանձրացրել: Խաղայիք, գիրք կարդայիք, հեռուստացույց միացնեիք, Փեփոյին և Չիկոյին զբաղեցնեիք` այլևս ուշադրություն չեք դարձնում նրանց: Այո՛, ես շատ գործ ունեի, չէ՞ որ ինձ, բացի ձեզանից, այլ երեխաների ճակատագիր է նաև հանձնված, նրանք նույնպես իմ երեխաներն են, նրանց մասին ևս շատ եմ հոգ տանում, այդ պատճառով դպրոցից բազմիցս կուշանամ տուն ...

- A Մայրի՛կ, գիտես, թե ինչ է ինձ հետաքրքրում, ինչո՞ւ ես վճռել ուսուցիչ դառնալ, - հարցրեց Թակոն մորը:

- OԱա՜, դա մի շատ հետաքրքիր ու երկար պատմություն է: Ես կասեմ ձեզ, այդ պատմությունը չեմ պատմել երբեք, հիմա կպատմեմ: Ուսուցիչ դառնալը իմ մանկության երազանքն էր և հրապուրանքը: Ես շատ էի ուզում ուսուցիչ դառնալ, շա՜տ, շա՜տ:

- Իսկապե՞ս:

- Այո՛, իսկապես: Մեր ընտանիքում բոլորը բժիշկ էին` և՛ մայրս, և՛ հայրս, երկու տատիկներս ու պապիկներս, նրանց ծնողները: Այսպիսի ավանդույթ է եղել մեր ընտանիքում, որ բոլորը բժիշկ դառնային ...

- Հետո, դու ինչո՞ւ չդարձար բժիշկ:

- Բոլորը կարծում էին, որ բժիշկ կդառնամ, մանկուց ներշնչում էին ինձ, որ ապագա բժիշկ էի, ասում էին, որ բժշկի տեսք ունեմ, իսկ ես հայելու մեջ նայում էի և բժիշկ չէի տեսնում: Ասում էին` բժշկի ուղեղ ունի, բժշկի մատներ, բժշկի կռահողություն, ասում էի ամենուր ... Իսկ ես չէի կռահում, թե ինչ էին նշանակում այս «բժշկի հատկությունները»: Ուզում էի ուսուցիչ դառնալ և ամբողջ ընտանիքս դեմ էր ինձ: «Իմ թոռնիկը բժիշկ պետք է լինի», - ասում էր մե՛րթ մի պապս, մե՛րթ` մյուսը: Տատիկներս էլ նրանց ջրաղացին էին ջուր լցնում:

- Հետո՞:

- Հետո այն, որ ես ուրիշի ընտրած մասնագիտությունը չընտրեցի: Ի սկզբանե գիտեի, որ բժիշկ չէի դառնալու, ուզում էի ուսուցիչ դառնալ, բոլորը կռվում էին հետս, ինձ չէին տալիս ընտրություն անելու հնարավորություն: Նույնիսկ փաստաթղթերս իմ փոխարեն տարան հանձնեցին բժշկական:

- Վա՜յ, ինչ հետաքրքիր է, հետո ի՞նչ տեղի ունեցավ:

- Հետո այն տեղի ունեցավ, որ քննության չգնացի, չէի ուզում դառնալ այն, ինչ ուրիշն էր ուզում: Գիտեի, որ չէի կարող լինել լավ բժիշկ, ոչինչ չէր ստացվի ինձ մոտ, այդպես էի զգում և այդպես մտածում: Ուզում էի դառնալ այն, ինչ ես էի ուզում: Կարող է ընտրությունս սխալ լիներ, բայց դա իմ ընտրությունն էր, և ես էի պատասխանատու իմ ապագայի համար և ոչ թե իմ ծնողները:

Հաջորդ տարի հանձնեցի և ուսուցիչ դարձա .... Այնպես որ, ես շատ երջանիկ եմ: Դա, հավանաբար, դուք հիմա չկարողանաք հասկանալ, բայց մի քիչ որ մեծանաք, հավանաբար գլխի կընկնեք, թե ինչ եմ ասում ...

- Մայրի՛կ, քո ասածով ստացվում է, որ ես քեզ չպետք է լսեմ և դու ինձ ինչ ասես, համառորեն պետք է դրա հակառակն անեմ ... Ես այդպես հասկացա: Գուցե սխալվում եմ, չնայած, որ մեծանամ, հավանաբար, հետո կհասկանամ, - չի դադարում խոսել Թակոն:

- Ո՛չ, ես այդ չեմ ասում, հատկապես հիմա, երբ ես մայր եմ, գուցե մի քիչ այլ կերպ եմ մտածում .. Ես էլ չգիտեմ ստույգ: Մի բան հաստատ գիտեմ, Թակո, կփորձեմ չսահմանափակել ձեզ, ես խորհուրդ կտամ, սակայն, մնացածը, ամենայն հավանականությամբ, քո վճռելունը կլինի ... Ես ոչ մեկիդ չեմ ասի, որ դուք միշտ այն պետք է անեք, ինչ ես եմ ուզում, հատկապես երբ կմեծանաք և կկարողանաք ինքներդ կայացնել որոշումներ, գնահատել իրավիճակը, անել ընտրություն ...

- A Մայրի՞կ, գիտես ինչ: Ես գիտեմ, թե ինչ պետք է դառնամ, - անսպասելիորեն միացավ նրանց խոսքին նաև Թոկոն:

- Ի՞նչ պետք է դառնաս, դու արդեն ընտրե՞լ ես մասնագիտությունդ, հապա՛, ասա ինձ:

- Ես մեքենաների վարպետ կդառնամ ... Ես շատ եմ ուզում մեքենայի վարպետ լինել:

- Ինչ հետաքրքիր է, բայցևայնպես, ինչո՞ւ ես վճռել մեքենաների վարպետ դառնալ, - ասաց Վիկան և իսկապես հետաքրքվեց որդու ընտրությամբ:

- Երկու պատճառով. նախ` այն, որ սիրում եմ ավտոմեքենաներ հավաքել և միշտ խաղալիք ավտոմեքենաներ եմ հավաքում և երկրորդը` երեկ մեր հարևանները խոսում էին և ականջիս հասավ` մեր դիմացի հարևանը հարցնում էր վերին հարկի հարևանին, թե նրա որդին որտեղ է սկսել աշխատել: Նա պատասխանեց` մեքենաների նորոգման արտադրամասում, որպես ավտոմեքենաների վարպետ ... Մեր դիմացի հարևանը պատասխանեց. «Վա՜յ, ինչ լավ աշխատանք է ճարել, շատ ուրախացա»:

- Շատ լավ, ավտոմեքենայի լավ վարպետը լավ բժշկի նման է, շատ քիչ են լավ վարպետները ... Ինչ մասնագիտություն էլ ունենաս, կարևորն այն է, որ այդ գործը լավ իմանաս: Ես համոզված եմ, որ մեքենաների շատ լավ վարպետ կդառնաս, շատ լավ մեքենաներ կհավաքես, եթե փչանա, կնորոգես:

- Ես գիտեմ, թե ինչ պետք է դառնամ, - խոսքին միացավ մի փոքր ժամանակ լուռ մնացած Թակոն:

- MԱսա՛, հապա, շատ է հետաքրքրում մեզ, դո՞ւ էլ ես արդեն որոշել, հապա, բացահայտի՛ր, - Թակոյի ընտրությամբ նույնպես հետաքրքրվեց Վիկան:

- Ո՛չ, մտափոխվեցի, դեռ չեմ ասի, էլի լավ կմտածեմ և հետո կասեմ: Իսկ այնպես, մայրի՛կ, դու ի՞նչ կուզեիր, որ դառնայի, ինչի՞ համար կուրախանաս:

- Ես հաստատ գիտեմ, չեմ մտածել դեռ, ինձ համար գլխավորն այն է, որ լավ, բարի և կրթված մարդ լինես: Ինչ մասնագիտություն էլ ընտրես, ամեն ինչ լավ կանես: Այդ պատճառով չեմ էլ մտածել:

- Լա՛վ, ուրեմն կմտածեմ, բարի և կրթված մարդ անպայման կլինեմ: Ինչ դառնամ` դա նույնպես կմտածեմ և կասեմ: Եթե դու չհավանես, հավանաբար, կլսեմ քեզ, քո նման չեմ կամակորանա, - կատակեց մոր հետ Թակոն և վազեց դեպի մուտքի դուռը, քանի որ Վակոն արդեն եկել էր և անհամբեր ուզում էր ընդառաջ գնալ հորը ...