READING.GE

ՓԵՓՈՆ ՓՐԿԵՑ ՉԻԿՈՅԻՆ

Թոկոն և Թակոն դպրոցում այնքան զբաղված են, որ բոլորովին մոռացել են Չիկոյին և Փեփոյին: Երեկոյան այլևս չեն կարող խաղալ Չիկոյի և Փեփոյի հետ: Միշտ ինչ-որ բան ունեն անելու` կամ ինչ-որ տեղ պետք է գնան, կամ դասերը պետք է պատրաստեն, կամ նախագիծ իրականացնեն, կամ ընկերոջ այցելեն, կամ հյուրեր ընդունեն: Մի խոսքով, Չիկոն և Փեփոն ձանձրացան, ընդամենը միմյանց հետ թե խաղային և զվարճանային ...

- Փեփո՛, շատ եմ հոգնել, ես այլևս չեմ ուզում անընդհատ վանդակում և տանը լինել: Թոկոյին և Թակոյին շատ եմ սիրում, Վիկան և Վակոն ևս լավ մարդիկ են, բայց ...

- Ի՞նչ բայց, հիմա ի՞նչ ես հորինել:

- Ոչի՛նչ, դրսում լինելն ու ապրելն եմ նախընտրում, ես ևս ուզում եմ շատ թռչել, խաղալ թռչունների ու այլ կենդանիների հետ, չեմ ուզում այլևս տանը լինել, չեմ ուզում վանդակում լինել, չի՞ կարելի, որ ես էլ երջանիկ լինեմ:

- Հիմա դու երջանի՞կ չես: Կարծում եմ, որ դու մի քիչ անշնորհակալ ես: Բոլորը սիրում են քեզ, գլխովդ են պտտվում, համեղ կերակրում են և խմացնում, հետդ շատ խաղում, խաղացնում, նույնիսկ սառը քամի չի դիպչում քեզ, միևնույն է այլ բան ես ուզում, ինչ որ տեղ` անտառ:

- Օ՜, Փեփո, դու դա չես կարող հասկանալ, հավանաբար ոչ էլ պետք է հասկանաս, դու չես կարող կռահել, թե ինչ է նշանակում դրսում ազատ թռչելը, քո կամքին լինելը ... Ոչ ոք չի կարող բացատրել դա քեզ, դա չես կարող սովորել: Դա պարզապես

պետք է զգաս և դա պետք է սիրես:

Իսկ դու երբեք չես զգացել դա, քեզ համար գլխավորը առանց հոգսի և ապահով ապրելն է, տանից ոչ էլ դուրս կգնաս: Տանը լինելով նույնիսկ երջանիկ ես: Այնպես որ, դու դա չես կարող հասկանալ:

- Դե՛ լավ, արդեն չափն անցնում ես, գլխիս ազատասեր է դարձել: Եթե այդպես սիրում ես ազատ թռչելը, գնա՛ և թռի՛ր, ո՞վ է քեզ բռնել: Քեզանից առաջ Շոկո անունով թութակ ունեին, նա իսկապես ուզում էր թռչել-գնալ, չէր կարող տանը մնալ, թռավ և գնաց, դու նույնպես կարող ես թռչել և կտեսնես, թե ինչ կպատահի քեզ հետ: Մի որևէ կատու կընկնի հետևիցդ և կուլ կտա քեզ: Ինչ ես կարծում, կատուները չե՞ն ուտում թութակներին: Ուտում են, ուտում և շատ համեղ էլ ուտում են ... Բայց դա չի նշանակում, որ նրանց հետ չես կարող ընկերություն անել: Ահա թե ինչու եմ ընկերություն անում քեզ հետ: Սակայն ոչ բոլոր կատուներն են Փեփո: Եվ քանի որ բոլոր կատուները Փեփոն չեն, այդ պատճառով որևէ մեկը համով-համով կուլ կտա քեզ և այդպեա կավարտվի քո ազատությունն էլ ...

- Հիմա դու ես չափն անցնում: Էլ կատուների վախից ոչ ոք չի ապրում, հապա՛, հապա՛, չեն կարող շարժվել ճնճղուկներն ու թռչունները, բոլորի վրա կատուներ են հարձակվել: Ոչինչ էլ չի եղել, թռչուններն իրենց համար թռչում են, կատուն էլ նրանց ոչ մի վնաս չի կարող տալ: Կատվի վախից ազատ թռչելուց հրաժարվե՞մ: Ինչ անհեթեթություն է, ահա՛ դու, կատու ես, մոտս ես և ոչ էլ ազատություն ունեմ: Ես կարծում եմ, որ պետք է գնամ ...

- Ինչպես երևում է, չեմ կարող միտքդ փոխել տալ ... Ես իմն ասացի, մնացածը դու գիտես ...

Փեփոն հանգիստ թողեց Չիկոյին: Մտածեց` վատ տրամադրության է, կանցնի և հետո կխաղամ հետը: Վեր կացավ, հեռու գնաց նրանից: Պառկեց բազկաթոռի տակ և քնած ձևացավ: Իրականում անընդհատ Չիկոյին էր հետևում: Վախենում էր, որ իսկապես կթռչեր, չէ՞ որ վանդակը միշտ բաց էր, պատուհանից էլ չէր դժվարանա թռչել: «Եթե իսկապես թռչի, ի՞նչ պիտի անեմ», - մտածում էր Փեփոն:

Փեփոն այդ մտքերով էր տարված, երբ Չիկոն անսպասելիորեն շարժվեց դեպի պատուհանը: Սողոսկեց մի փոքր բաց պատուհանով և երջանկացած անհետացավ օդի մեջ: Մտահոգված Փեփոն վազեց նրա հետևից: Ինքն էլ չգիտեր, թե ինչպես կարողացավ այդ նեղ բացված պատուհանից դուրս թռչել: Շուտով նրա աչքից էլ անհետացավ Չիկոն, այնպե՜ս արագ և այնքա՜ն հեռու էր թռել: «Միևնույն է կգտնեմ, անտառ կգնար, այնտեղ շատ թռչուններ կան, այնտեղ կցանկանար գնալ: Ոչ ոք չուտի նրան մինչև իմ հասնելը, պետք է շտապեմ»: Փեփոն նույնպես անտառի ճամփան բռնեց:

Շատ, շատ շուտ Փեփոն վազելով հասավ անտառ: Համոզված է, որ Չիկոն այնտեղ է: Այս անտառում բազմաթիվ թռչուններ են ծլվլում: «Իրոք, զգացվում է այստեղ այս թռչունների երջանկությունը և ազատությունը, բայց Չիկոն կդժվարանա, ազատությանը նույնպես ընտելանալ է պետք, պետք է ազատ ու միայնակ ապրել իմանաս և կարողանաս, չի կարելի Չիկոյին այստեղ թողնել», - մտածում էր մտքում Փեփոն և փնտրում ընկերոջը ...

PՄտքերով տարված Փեփոն կատուների աղմուկ լսեց. «Այս կատուներն էլ ազատ են, հավանաբար, իսկ ես փակի տակ եմ, սրանք երջանիկ են, իսկ ես օրենքով` դժբա՞խտ»: Չգիտեմ, չգիտեմ, գուցե Չիկոն ճիշտ է, դա պետք է զգաս, այլ կերպ չես հասկանա, իսկապես չես հասկանա, թե ինչո՞ւ պետք է այս քաղցած կատուներն ինձանից երջանիկ լինեն», - ինքն իրեն խոսելով մոտեցավ կատուներին Փեփոն, կատուներն իրար մեջ կռվում էին, ակնհայտորեն ինչ-որ բան չէին կիսել: Փեփոն անմիջապես կռահեց, թե ինչ էր կատարվում:

«Հավանաբար Չիկոյին են բռնել ... Ես ասում էի, չէ՞, որ ազատությունը բոլորի համար չէ: Պետք է փրկեմ Չիկոյին»: Փեփոն հանկարծ փքվեց, կարծես վագրի նմանվեց, սարսափելի ձայն հանեց և կատուների խմբի կողմ վազեց: Վախեցած կատուներն այս ու այն կողմ ցրվեցին և Չիկոյին բաց թողեցին: Փեփոն մոտեցավ ընկերոջը, մատով շոյեց նրան և ժպտաց ...

- Չիկո՛, տուն գնանք, Թոկոն և Թակոն մեզ են սպասում, որ տեսնեն տանը չենք, կանհանգստանան ...

- Շնորհակալություն, Փեփո՛, դու փրկեցիր ինձ, եթե չլինեիր դու, ես կատուների պատառի կվերածվեի: Ինչպե՞ս կարող են կատուներն այսպես տարբերվել միմյանցից: Դու ևս կատու ես և իմ ընկերը, նրանք ևս կատուներ են և իմ և թութակների թշնամիներն են: Դու կատու ես և ինձ կյանք նվիրեցիր, նրանք նույնպես կատուներ են ու ուզում էին խլել իմ կյանքը, ինչ զարմանալի է այս ամենը:

- Դա զարմանալի չէ, Չիկո՛, զարմանալին այն կլիներ, որ բոլոր կատուները կամ Pբոլոր թութակները միանման լինեին, բոլորս տարբեր ենք ու, թերևս, սա լավ բան է ...

- Ճիշտ ես, մենք բոլորս տարբեր ենք, ես նույնպես տարբեր եմ, հավանաբար, այլ թռչուններից: Ինչպես երևում է, ես ազատ ճախրելու համար չեմ ծնված: