Գրենական պիտույքներ
Ահա մատիտ:
Սա մատիտ է:
Այս մատիտը երկար է:
Այս մատիտը երկար չէ, այս մատիտը կարճ է:
Ահա քանոն:
Սա քանոն է:
Այս քանոնը երկար չէ, այս քանոնը կարճ է:
Ահա գիրք:
Սա գիրք է:
Այս գիրքը մեծ է:
Ահա գիրք: Սա ևս գիրք է:
Այս գիրքը փոքր է:
Ահա տետր:
Սա տետր է:
Այս տետրը հաստ է:
Ահա տետր:
Սա ևս տետր է:
Այս տետրը հաստ չէ, այս տետրը բարակ է:
Ահա պայուսակ:
Սա պայուսակ է:
Այս պայուսակը ծանր է:
Ահա պայուսակ:
Սա ևս պայուսակ է:
Այս պայուսակը ծանր չէ, այս պայուսակը թեթև է:
Այս մատիտը երկար է:
Այս մատիտը կարճ է:
Այս գիրքը մեծ է:
Այս գիրքը փոքր է:
Այս տետրը բարակ է:
Այս պայուսակը ծանր է:
Այս պայուսակը թեթև է: