Շոկոլադ

Շոկոլադը մանուկների սիրելի քաղցրավենիքն է: Շոկոլադը հորինել են հնդկացիների ցեղերը: Այս ցեղերն ացտեկներ էին կոչվում: Շոկոլադը պատրաստվում է կակաոյի հատիկներից: Կակաոյի հատիկները հավաքում են կակաոյի ծառից:

1

2

Սկզբից շոկոլադը ըմպելիք էր: Հնդկացիներն աղում էին կակաոյի հատիկները: Աղացած կակաոն խառնում էին ջրի հետ: Խմիչքին կարմիր պղպեղ էին ավելացնում: Հնդկացիները շոկոլադե ըմպելիքը կոչում էին «Աստվածների ըմպելիք»:

3

Այնուհետև շոկոլադին խառնում էին շաքար, վանիլ և մեղր: Շոկոլադի համն իմացան նաև Եվրոպայում: Սկզբից շոկոլադի համն իմացել են իսպանացիները: Շոկոլադը պատրաս-տելու կարգը մեծ գաղտնիք էր: Ով այդ գաղտնիքով կիսվեր ուրիշների հետ, մահապատժի կենթարկվեր:

3

Շուտով շոկոլադ պատրաստելու կարգը տարածվեց ողջ Եվրոպայում: Ամբողջ Եվրոպայում սկսեցին շոկոլադ պատրաստել:

4

Պատրաստում էին դառը, սև, սպիտակ, կաթնային շոկոլադ: Շոկո-լադին խառնել են պնդուկ, ընկույզ, մրգեր և պաքսիմատ:

5

Սկզբից շոկոլադը շատ թանկ է եղել: Այն միայն մեծահարուստներն էին գնում: Հետո կակաոն և շաքարն էժանացան, շոկոլադն այլևս այնքան թանկ չարժեր: Շոկոլադ սկսեցին գնել նաև աղքատները:

6

Շոկոլադը շատ օգտակար կերակուր է: Մարդիկ շոկոլադ ուտելուց հետո լավ տրամադրություն են ունենում: Շոկոլադ ուտելուց հետո մարդիկ շատ էներգիա են ունենում: Հնում շոկոլադը նաև դեղ է եղել: Եթե ​​որևէ մեկը մրսածություն էր ունենում, նրան շոկոլադ էին ուտեցնում:

.

7

Համեղ և օգտակար շոկոլադն այսօր էլ շատ մարդկանց սիրելի քաղցրավենիքն է:

8

.