Քարայծ

Քարայծը մեծ չափերի այծ է: Այն եղջերավորների ընտանիքի կենդանի է: Հայտնի է քարայծի երկու տեսակ` արևմտյան կովկասյան և արևելյան կովկասյան: Քարայծը միայն Կովկասի բարձր լեռներում է ապրում: Ուրիշ ոչ մի տեղ չեք գտնի քարայծ: Քարայծն ապրում է Արևելյան Կովկասի, Ռուսաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տարածքում: Վրաստանում քարայծն ապրում է Կախեթիում, Սվանեթիի և Աբխազիայի Լեռնային Կովկասում:

Քարայծը բարձր ժայռերի բնիկ է: Դժվար է մոտենալ այդ ժայռերին: Նա բավականին արագաշարժ և զգույշ կենդանի է: Այդ հատկությունների պատճառով դժվար է քարայծեր որսալը: Քարայծ որսում են միայն փորձված որսորդները:

Քարայծը գեղեցիկ և ճկուն կենդանի է: Այն ունի երկար, գեղեցիկ օղակաձև հաստացումներով եղջյուրներ: Էգ քարայծը համեմատաբար փոքր չափի, բարակ եղջյուրներ ունի: Արուների մեծ, ոլորուն եղջյուրները համարյա մեկ մետրի են հասնում:

Քարայծի մարմնի երկարությունը միջինում 130-150 սմ է, բարձրությունը` 79-98 սմ, քաշը` 55-100 կգ: Էգերը համեմատաբար փոքր են: Նրանց միջին քաշը կազմում է 45-55 կգ:

Քարայծը հիմնականում անտառներում է ապրում և տերևներով է սնվում: Նրա հիմնական կերը տարբեր բույսերն են և ալպյան խոտը: Կերի որոնման մեջ քարայծը միջին հաշվով օրական 15-20 կիլոմետր է կտրում-անցնում: Քարայծերն ապրում են հոտերով: Հոտում 10-12 քարայծ կա:

Էգ քարայծը հիմնականում մեկ կամ հազվադեպ երկու ձագ է ծնում: Քարայծի ձագը կոչվում է այծեմնիկ: Մեկ օրում նա սովորում է մագլցել ժայռերի վրա: Մեկ ամսում նա սկսում է սնվել խոտով, թեպետ առաջին երեք ամիսը այծեմնիկները սնվում են նաև կաթով:

Կովկասյան քարայծերի թիվն աստիճանաբար նվազում է: Քարայծը Կարմիր գրքում է ընդգրկված, և արգելված է նրա որսը: