Կարմիր գլխարկը

Մի գյուղում մի փոքրիկ աղջիկ էր ապրում: Փոքրիկ աղջիկն ուներ մայրիկ և տատիկ: Տատիկն ուրիշ գյուղում էր ապրում: Կարմիր գլխարկը բարի աղջիկ էր: Նա շատ էր սիրում իր մորն ու տատին:

Ծննդյան օրը տատը փոքրիկ աղջկա համար կարմիր գլխարկ գործեց: Աղջիկը շատ սիրեց գլխարկը և ամենուր այդ գլխարկով էր ման գալիս: Այդ պատճառով էլ մարդիկ նրան կոչեցին Կարմիր գլխարկ:

Մի օր Կարմիր գլխարկը գնաց տատիկին տեսնելու: Մայրը նրա հետ զամբյուղ ուղարկեց: Զամբյուղում դրված էր կարկանդակ, յուղ և թխվածքներ: Տատիկի տունը անտառի մոտ էր: Այնտեղ հասնելու համար Կարմիր գլխարկը պետք է անցներ անտառի միջով: Անտառը վտանգավոր վայր է: Անտառում վայրի կենդանիներ են ապրում: Այդ պատճառով էլ մայրը Կարմիր գլխարկին ասաց, որ կանգ չառներ և անծանոթների հետ չխոսեր:

Կարմիր գլխարկն անտառում գեղեցիկ ծաղիկներ և թիթեռններ տեսավ: Նա մոռացել էր մոր խրատը: Կարմիր գլխարկը ծաղիկներ էր հավաքում, նայում էր թիթեռներին և լսում թռչունների դայլայլը: Այդ պահին անտառում հայտնվեց գայլը: Գայլը քաղցած էր ու սնունդ էր փնտրում:

Գայլը Կարմիր գլխարկից իմացավ, որ նա գնում էր տատիկին այցելության: Գայլն իմացավ, թե որտեղ է ապրում տատիկը: Նա հրաժեշտ տվեց Կարմիր գլխարկին և ուղղվեց դեպի տատիկի տուն: Կարմիր գլխարկը դեռ ծաղիկներ էր հավաքում և չէր շտապում:

Գայլը Կարմիր գլխարկից շուտ հասավ տատիկի մոտ: Տատիկը հիվանդ էր և պառկած էր անկողնում: Գայլը մտավ խրճիթ և կուլ տվեց տատիկին: Հագավ տատիկի հագուստը, դրեց տատիկի ակնոցները և պառկեց անկողնում:

Որոշ ժամանակ անց տատիկի տան մոտ գնաց Կարմիր գլխարկը: Նա թակեց դուռը: Գայլը խաբեց Կարմիր գլխարկին, թե` տատիկն էր: Կարմիր գլխարկը հավատաց գայլին: Երբ գայլը բացեց բերանը,Կարմիր գլխարկը հասկացավ, որ դա գայլն է: Կարմիր գլխարկն աղաղակեց, սակայն գայլը նրան անմիջապես կուլ տվեց:

Այդ պահին անտառում որսորդներ էին ման գալիս: Նրանք անցնում էին տատիկի տան մոտով և աղմուկ լսեցին: Մտան խրճիթ և բռնեցին գայլին: Կտրեցին նրա փորը: Փորից հանեցին Կարմիր գլխարկին և տատիկին:

Կարմիր գլխարկը և տատիկը կենդանի մնացին: Իրար որ տեսան, նրանք շատ ուրախացան և փաթաթվեցին: Նստեցին սեղանի մոտ և երկար զրուցեցին: