Երեք ցանկություն
Մի երկրում մի աղքատ փայտահատ էր ապրում իր կնոջ հետ: Փայտահատը անտառում ծառեր էր հատում: Կտրած փայտը կոտրատում էր և վաճառում շուկայում:
Մի օր այդ մարդը գնաց անտառ: Գարուն էր: Անտառը գեղեցիկ էր: Թռչունները ծլվլում էին: Ծաղիկները ծաղկել էին: Փայտահատն այնքան հավանեց տեղանքը, որ երջանկությունից երգել սկսեց: Այդ ժամանակ նա մի հսկայական ծառ տեսավ: Որոշեց ծառը հատել, փայտը վաճառել և մինչև կյանքի վերջը փող ունենալ:
Մարդը կացինը ձեռքն առավ: Այդ պահին նա լսեց մի ձայն: «Խնդրում եմ, չկտրես ծառը»: Նա մտածեց, որ դա իրեն թվում է: Կրկին կացինը ձեռքն առավ: Կրկին լսեց ձայնը: Ձայնը գալիս էր մի հսկայական ծառի խորքից: Այնտեղ մի փերի էր թաքնվում: Փերին խնդրեց փայտահատին, որ չկտրի ծառը: Փերին ձմեռները այդ ծառի մեջ էր ապրում: Առանց ծառի նա կսառչեր: Փոխարենը, փերին փայտահատին խոստացավ իրականացնել նրա երեք ցանկություն:
Ուրախացած փայտահատը տուն վերադարձավ: Իր պատմությունը պատմեց կնոջը: Նրանք աղքատ էին, և երկուսն էլ ցանկանում էին հարստանալ: Փայտահատը շատ սոված էր, նա կնոջը խնդրեց ճաշ պատրաստել, սակայն, տանը կերակուր չունեին: Փայտահատը ուրախացած երազեց քաղցր շոկոլադ: Շոկալադն անմիջապես սեղանի վրա հայտնվեց: Փայտահատն ուտում էր, իսկ շոկալադը չէր վերջանում:
Փայտահատի կինը զայրացավ: Նա հարստանալ էր ուզում, իսկ ամուսինը սնունդի համար վատնեց մեկ ցանկությունը: Զայրացած երազեց, որ ամուսնու քիթը շոկոլադով կեղտոտվեր: Անմիջապես փայտահատի քիթը շոկոլադոտվեց: Այժմ փայտահատը զայրացավ կնոջ վրա. ինչո՞ւ կինը երկրորդ ցանկությունը վատնեց նման հիմար բանի համար... Նրանք ունեին նաև երրորդ ցանկություն, սակայն շոկոլադը փայատահատի քթից չմաքրվեց: Փայտահատը երազեց, որ քթի վրայի շոկոլադից ազատվի: Անմիջապես քիթը մաքրվեց:
Ահա այսպես վարվեցին փայտահատն ու նրա կինը: Նրանք երեք ցանկություններն անիմատ օգտագործեցին: Նրանք մնացին աղքատ: