Փոքրիկ աղջիկը և երեք արջերը
Մի երկրում մի փոքրիկ աղջիկ էր ապրում: Նա ոսկեգույն մազեր ուներ: Աղջիկը նման էր փոքրիկ հրեշտակի, սակայն նա շատ չարաճճի էր:
Մի օր փոքրիկ աղջիկը գնաց անտառ: Նա շատ էր ցանկանում գեղեցիկ ծաղիկներ հավաքել: Անտառը շատ գեղեցիկ էր: Աղջիկը վազում էր թիթեռնիկների հետևից: Նա շատ վազվզեց, անտառում շատ հեռու գնաց և հայտնվեց մի լքված վայրում: Նա տեսավ մի փոքրիկ փայտե տուն: Փայտե տան մեջ երեք արջ էր ապրում` մեծ, միջին և փոքր:
Աղջիկը բացեց տան դուռը: Տանը ոչ ոք չկար: Փոքրիկ աղջիկը մտավ տուն: Սեղանի վրա երեք թասերով`մեծ, միջին և փոքր, շիլա էր դրված: Ոսկեծամ աղջիկը դեռ համտեսեց մեծ ամանի շիլայից: Մեծ թասը մեծ արջինն էր: Չհավանեց: Այժմ նա համտեսեց միջին չափսի թասի շիլան: Այն շատ տաք էր: Դա ևս չհավանեց: Վերջում փոքրիկ աղջիկը փոքրիկ թասից կերավ շիլան: Այն շատ տաք չէր և շատ համեղ էր:
Ոսկեծամ աղջիկը մեկ այլ սենյակ մտավ: Նա տեսավ երեք աթոռ: Ամենամեծին չկարողացավ նստել: Միջին աթոռն էլ շատ լայն էր: Փոքրիկ աթոռը ճիշտ ոսկեծամ աղջկա չափերի էր: Սակայն աղջիկը կոտրեց աթոռը: Նա շատ ուժեղ թռավ-նստեց աթոռի վրա:
Աղջիկը շատ հոգնեց: Նա բարձրացավ ձեղնահարկ: Աղջիկը տեսավ երեք անկողին: Շատ մեծ, միջին և փոքր: Աղջիկը դեռ մեծ անկողնու վրա պառկեց, հետո` միջինին: Նրանցից ոչ մեկը չհավանեց, իսկ վերջում պառկեց փոքր անկողնուն ու քնեց:
Ոսկեծամ աղջիկը քնած էր: Արջերը տուն վերադարձան: Նրանք քաղցած էին: Սեղանի շուրջ նստեցին` շիլա ուտելու: Մեծ արջն ասաց. «Ինչ- որ մեկը համտեսել է իմ շիլան»: Նույնն ասաց միջին արջը, իսկ փոքրիկ արջն ասաց. «Ինչ- որ մեկը լրիվ կերել է իմ շիլան»:
Արջերը ցանկացան աթոռների վրա նստել: Մեծ արջն ասաց. «Ինչ-որ մեկը նստել է իմ աթոռին»: Միջին արջն էլ նույնը կրկնեց, իսկ փոքրիկ արջն ասաց. «Ինչ- որ մեկը կոտրել է իմ աթոռը»:
Վերջում արջերը ձեղնահարկ բարձրացան: Մեծ արջը գոռաց. «Ինչ-որ մեկը խառնել է իմ անկողինը»: Միջին արջը նույնը կրկնեց, իսկ փոքրիկ արջն ասաց. «Ինչ-որ մեկը պառկած է իմ անկողնում»:
Արջերի ձայնից ոսկեծամ աղջիկը վախեցած վեր թռավ: Պատուհանից դուրս թռավ ու շատ արագ փախավ: Դրանից հետո աղջիկը երեք արջերի տան մոտ այլևս չի գնացել: Դարձել է հանգիստ ու լսող: