Ալադինը և կախարդական լամպը

Ալադինը մի աղքատ տղա էր: Նա իր մոր հետ ապրում էր Չինաստանում: Մի օր մի անծանոթ մարդ գնաց նրանց հյուր: Անծանոթը նրանց ասաց, որ արաբ վաճառական է: Նա ուզում էր Ալադինին տանել Արաբիա: Փոխարենը, հարստություն խոստացավ: Անծանոթ մարդը ստեց. իրականում նա կախարդ էր:

Հաջորդ օրը Ալադինը կապեց իր ուղեբեռը և գնաց անծանոթի հետ: Նրանք ճամփա ընկան: Շատ քայլեցին: Վերջում հայտնվեցին անապատում: Անապատն անմարդաբնակ էր: Վաճառականը կանգ առավ: Նա գրպանից գունավոր փոշի հանեց և նետեց գետնին: Ալադինը զարմացավ: Փոշին խառնվեց ավազի հետ: Նույն պահին մշուշ կանգնեց և գետինը բացվեց: Երբ մշուշը ցրվեց, Ալադինը հողի մեջ տեսավ մի հսկայական քարանձավ:

Վաճառականը քարանձավից լամպ էր ուզում հանել: Նա Ալադինին խնդրեց դուրս բերել լամպը: Ալադինն իջավ քարանձավի մեջ: Քարանձավում ոսկու և թանկարժեք քարերի սարեր էին կանգնած: Ալադինը գրպանները լցրեց ոսկով: Դրանից հետո սկսեց փնտրել լամպը:

Ալադինը լամպը գտավ մի անկյունում: Այն ծածկված էր փոշով և սարդոստայններով: Ալադինը վերցրեց լամպը և գնաց դեպի քարայրի մուտքը: Առանց օգնության մուտքով անցնելը շատ դժվար էր: Վաճառականը Ալադինից պահանջեց լամպը և չօգնեց դուրս գալ:

5

Ալադինը խելացի վարվեց: Նա չտվեց լամպը վաճառականին: Վաճառականը զայրացավ: Հանեց գունավոր ավազը և քարանձավի մուտքի մոտ լցրեց: Մուտքը փակվեց, և Ալադինը մնաց քարանձավում: Ալադինը կռահեց, որ անծանոթ մարդը վաճառական չէր: Նա շատ էր նման կախարդի: Ալադինը սկսեց մտածել, թե ինչու էր այդքան կարևոր այդ լամպը կախարդի համար: Ալադինը ձեռքը քսեց լամպին: Հանկարծ մշուշ տարածվեց: Լամպից դուրս եկավ մի Ջին: Ջինը լամպի մեջ էր ապրում: Նա կարող էր ցանկություններ իրականացնել: Ալադինը երազեց տուն վերադառնալ: Ջինն այդ ցանկությունն անմիջապես իրականացրեց: Ալադինը հայտնվեց տանը` իր մոր մոտ:

Տարիներ անցան: Ջինը կատարում էր Ալադինի բոլոր ցանկությունները: Նա Ալադինին դարձրեց հարուստ, հզոր ու երջանիկ: Ալադինն ամուսնանում է գեղեցիկ արքայադստեր հետ: Նրանք երեխաներ են ունենում: Ալադինն իր ընտանիքի հետ ապրում է երջանիկ: