Շունը

Մի շուն անտառում մենակ էր ապրում: Մի անգամ շունը ձանձրանում է մենակ ապրելուց: Շունը սկսում է ընկերներ որոնել: Նա ուզում է գտնել ամենահզոր ու անվախ մի ընկեր: Շունը մտածում է, որ գայլն է ամենահզորը և անվախը: Գնում է գայլի մոտ և ընկերանում: Սկսում են շունն ու գայլը միասին ապրել:

1

1

2

2

Մի գիշեր շունն անտառում աղմուկ է լսում: Շունը սկսում է հաչել:

– Մի՛ հաչա, ա՛յ շուն, - բարկանում է գայլը, - թե չէ արջը կլսի, կգա և մեզ կուտի:

– Ուրեմն, արջն է եղել ամենից ուժեղն ու անվախը, - մտածում է շունը: Շունը գնում է արջի մոտ և ընկերանում նրա հետ:

3

3

4

4

Մի գիշեր շունն անտառում աղմուկ է լսում: Շունը սկսում է հաչել:

– Մի՛ հաչա, ա՛յ շուն, - բարկանում է արջը, - թե չէ առյուծը կլսի, կգա և երկուսիս էլ կուտի:

– Ուրեմն, առյուծն է եղել ամենից ուժեղն ու անվախը, - մտածում է շունը: Շունը գնում է առյուծի մոտ և ընկերանում նրա հետ:

5

5

6

6

Մի գիշեր շունն անտառում աղմուկ է լսում: Շունը սկսում է հաչել:

– Մի՛ հաչա, ա՛յ շուն, - բարկանում է առյուծը, - թե չէ մարդը կլսի, կգա և երկուսիս էլ կսպանի:

– Ուրեմն, մարդն է եղել ամենից ուժեղն ու անվախը, - մտածում է շունը: Շունը գնում է մարդու մոտ և ասում.

Ա՛յ մարդ, արի՛ միասին ապրենք:

– Շա՛տ բարի, - պատասխանում է մարդը, - ապրենք միասին:

Սկսում են միասին ապրել: Մի անգամ շունն աղմուկ է լսում: Շունը սկսում է հաչել: Հաչոցից մարդն արթնանում է և բացականչում.

7

7

– Շո՛ւն, վրա՛ պրծիր, վրա՛ պրծիր, բաց չթողնես:

Շունը կռահում է, որ մարդը ոչինչից չի վախենում: Մարդն ամենից անվախն է և ուժեղը:

Դրանից հետո շունը մարդու հետ է ապրում:

Վրացական ժողովրդական հեքիաթ

8

8

8

8