Բելլայի պահմտոցին

Բելան թաքնվում է:

Նա թաքնվում է բազմոցի ետևում:

Բելան թաքնվում է իր շնիկի հետ:

Բելան թաքնվում է մորից:

Նա չի ուզումբժշկի մոտ գնալ:

Բելան վախենում է բժշկի մոտ գնալուց:

Բելա՛, - կանչում է մայրը Բելային: Մայրը հանգիստ կանչում է Բելային.

Բելա՛, ո՞ւր ես:

Մայրը փնտրում է Բելային: Մայրը փնտրում է Բելային խոհանոցում: Մայրը Բելային փնտրում է խորդանոցում: Մայրը փնտրում է Բելային գրապահարանի ետևում:

Բելան լուռ է:

Շնիկը լուռ չէ:

Շնիկն սկսում է թռչկոտել:

Մայրը լսում է աղմուկը: Մայրը Բելային փնտրում է հյուրասենյակում:

Վերջում մայրը նայում է բազկաթոռի ետևը: Մայրը ժպտում է: Մայրը ձեռքը ձգում է Բելային:

Բելա՛, մի՛վախեցիր, - ասում է մայրը ժպտալով, - բժիշկը միայն պետք է զննի քեզ:

Կցավի՞, - հարցնում է Բելան:

Ոչ՛, չի ցավի, - ասում է մայրը:

Մայրը հանգստացնում է Բելային:

Մայրը փաղաքշում է Բելային:

Բելան ձեռքը ձգում է մորը:

Բելան փաթաթվում է մորը:

Բելան մոր հետ գնում է բժշկի:

Շնիկը տանն է:

Շնիկը չի գնում բժշկի: