Սայլ

Ներածություն

Քաղաքի փողոցներում սայլը այնքան հաճախ չի հանդիպում, ինչպես ավտոմեքենաները: Քաղաքի փողոցներում հազվադեպ են տեղաշարժվում սայլեր:

Քաղաքի փողոցներում սայլը հանդիպում է միայն տոների առիթներով: Սայլի վրա ժողովրդական իրեր են ցուցադրվում: Սայլը տրանսպորտային միջոց է:

Գյուղերում այսօր էլ են հանդիպում սայլեր: Գյուղացին սայլով տեղափոխում է բեռը: Վրաստանում քանի տեսակ սայլ գոյություն ունի, բայց եթե գոնե մեկ անգամ տեսել ես, հաջորդ անգամ նույնպես կճանաչես այն:

Առաջին սայլը

Այն, թե ով է պատրաստել առաջին սայլը, ոչ ոք չգիտի: Նա մեկ գյուտարար չունի: Սայլն անվանում են ժողովրդական փոխադրամիջոց: Վրաստանում հաճախ սայլին կենդանիներ են լծում: Կենդանին քաշում է սայլը: Այդ կենդանին կարող է լինել եզ կամ ձի:

Սայլ

Երբեմն սայլին երկու եզ է լինում լծած: Եզների վզին լուծ է դրված: Լուծը եզներին օգնում է քաշել սայլը: Երբեմն մեկ եզ է քաշում սայլը: Այսպիսի սայլը կոչվում է «միալուծ» սայլ: Սայլ կարող եք հանդիպել Ֆրանսիայում: Ֆրանսիայում սայլն այլ նշանակում ունի: Այստեղ սայլն այլ տեսք ունի: Ֆրանսիայում սայլն առաջացել է 1769 թվականին: Այն հորինել է Նիկոլա Կունիոն: Այս սայլը կոչում են Կունիոյի սայլ: Կունիոյի սայլն աշխատում էր գոլորշով: Այդ սայլը եզները չէին քաշում: Կունիոյի սայլը ռազմական նշանակում ուներ: Այդ սայլով զենք էին տեղափոխում:

Սայլի նկարագրությունը

Վրաստանի տարբեր հատվածներում տարբեր տեսակի սայլեր գոյություն ունեն: Որոշ սայլեր կոչվում են «սաբարո», որոշ սայլեր «խելնա», որոշ սայլեր էլ` «սաձնե»:

Այս սայլերը ընդհանուր մասեր էլ ունեն: Բոլոր սայլերը ունեն երեք հիմնական մասեր: Այս մասերն են` սայլի գոգ, սռնի-անիվ և լուծ: Սայլի գոգի վրա դրվում է բեռը, այդտեղ կարող է նաև մարդ նստել: Մարդը, որը վարում է սայլը, կոչվում է սայլապան: Սայլի գոգն ունի հատուկ ձողեր: Ձողերը պինդ պարանով են միացած: Պարանով բեռն են ամրացնում: Ամրացված բեռը ճանապարհին ցած չի թափվում և չի կորչում:

Սայլի անիվ

Սայլի անիվը կլոր է: Սայլին երկու անիվ է անհրաժեշտ: Անիվները պտտվում են և եզներին օգնում քաշել սայլը:

Սայլի լուծը երկար և հաստ փայտից է, լուծն ունի ամրակներ: Ամրակը ամրացնում են անասունի պարանոցին: Լծով եզները միասին են գնում: Լուծը սայլապանին օգնում է վարել սայլը:

Վերջաբան

Սայլ պատրաստելը դժվար չէ: Սայլը թեթև է: Հնում Վրաստանում սայլը տարածված փոխադրամիջոց էր: Հնում ավտոմեքենաներ գոյություն չունեին: Այնուհետև ստեղծեցին ավտոմեքենաները, սակայն միևնույն է սայլն օգտագործում էին: Դու այսօր էլ կարող ես Վրաստանում սայլ տեսնել: Որոշ գյուղերով սայլով կարող ես զբոսնել: