Դերձակ Ոսկյա ասեղը

Մի քաղաքում ապրում էր մի դերձակ: Նրա անունն էր Ոսկյա ասեղ: Նրան այդ անունով էին կոչում, քանի որ լավագույն հագուստն էր կարում: Մի անգամ Ոսկյա ասեղը տարօրինակ երազ է տեսնում: Դերձակը երազում թագավոր էր դարձել: Երբ արթնանում է, շատ է ծիծաղում, սակայն դերձակը այդ երազը տեսնում է նաև հաջորդ օրը, երրորդ օրը, չորրորդ օրը ... Դերձակը որոշում է ճանապարհորդության գնալ: Նա որոշել էր թագավոր դառնալ:

Ոսկյա ասեղը հագնում է լավագույն շորերը, վերցնում հարյուր հատ ասեղ, հարյուր թելի կծիկ, երեք մկրատ, մատնոց և արդուկ: Ոսկյա ասեղը քամուն խնդրում է. «Ինձ քշի՛ր և հեռու տա՛ր»: Քամին նրան ուրախ քշում է և թողնում մի մեծ դաշտում: Ոսկյա ասեղը շարունակում է ճանապարհը: Շատ է քայլում և մոտենում է մի երկրի: Այս երկիրը շատ գեղեցիկ և արևոտ էր: Այս երկրում մի քաղաք է լինում: Այս քաղաքում միշտ անձրևում է: Արևոտ երկրի անձրևոտ քաղաքում ժողովուրդը միշտ լալիս էր: Ոսկյա ասեղը շատ է զարմանում. «Այս երկիրն այսպես արևոտ է և գեղեցիկ, ինչո՞ւ է այս քաղաքում միշտ անձրևում»:

«Այս քաղաքում վախճանվել էր թագավորը: Արքայադուստրը միշտ լալիս էր և լալիս: Վերջում հոգնեց և դադարեց լացել: Այնպես ուրախացանք, որ թնդանոթներ կրակեցինք: Թնդանոթներ կրակելուց սկսեց անձրևել: Դրանից հետո անընդհատ անձրևում է», - պատասխանում է ժողովուրդը:

Քաղաքում ջուր էր կանգնել: Անձրևում էր և անձրևում: Երեխաներին փողոց չէին թողնում: Բոլորը հարբուխ ունեին: Ժողովուրդն անընդհատ լալիս էր:

Դերձակ Ոսկյա ասեղը խելացի էր: Նա կռահում է, որ թնդանոթների կրակոցը պատռել էր երկինքը, իսկ պատռված երկնքից անձրև էր տեղում:

«Հապա շատ աստիճաններ բերեք», - ասում է Ոսկյա ասեղը մարդկանց: Մարդիկ բերում են աստիճանները: Հետո աստիճաններն աստիճանների վրա են դնում: Վերջին աստիճանը հասնում է երկնքին: Ոսկյա ասեղը վերցնում է իր ասեղները, մկրատները, թելի կծիկները, արդուկը և բարձրանում աստիճանների վրա: Հարյուր ասեղ, հարյուր թելի կծիկ և երեք մկրատ է անհրաժեշտ լինում երկինքը կարելու համար: Վերջում դերձակը արդուկում է երկինքը: Երկինքը կարծես նորն է դառնում: Անձրևը դադարում է: Ուրախ երեխաները սկսում են փողոցում երգել և պարել:

Արքայադուստրը ևս իմանում է, որ օտարեկրացի դերձակը երկինքը կարել է: Ուրախ արքայադուստրը գնում է դերձակի մոտ, փաթաթվում նրան: Արքայադուստրը և Ոսկյա ասեղը ամուսնանում են: Ոսկյա ասեղի երազն իրականություն է դառնում` նա իսկապես թագավոր է դառնում: