Ո՞վ էր կոմս Դրակուլան

Ո՞վ էր կոմս Դրակուլան

15-րդ դարում Ռումինիայում ապրում էր կոմս Վլադը: Նա շատ արի և հզոր կոմս էր: Ժողովուրդը շատ էր հարգում կոմս Վլադին: Վլադը տղա է ունենում: Կոմսը նրա անունը Դրակուլա է դնում: Դրակուլա նշանակում է «Դրակոնի երեխա»: Կոմսը ցանկանում էր, որ իր որդին հզոր և անվանի կոմս լիներ, վաստակեր ժողովրդի հարգանքը: Երբ Դրակուլան մեծացավ, նա իսկապես շատ հայ-

տնի դարձավ: Սակայն ժողովուրդը չէր սիրում Դրակուլային: Նրանից շատ էին վախենում: Կոմս Դրա-կուլան ամենասարսափա-զդու և խիստ կոմսն էր: Դրակուլային ճանաչում էին ամբողջ աշխարհում: Ժողովուրդն ասում էր, որ նա վամպիր է: Վա-մպիրները` արնախումները, սպանում են մարդկանց ու խմում են նրանց արյունը...

Դրակուլան խիստ պատժում էր մարդկանց: Երբ նա զայրանում էր, սպանում էր բոլորին: Ռումինացիները Դրակուլային կոչել են «Արյունոտ կոմս»: Դրակուլան Ռումինիայում մի մեծ պալատ ուներ: Այդ պալատը մինչև օրս պահպանվում է:

Դրակուլայի պալատը

Դրակուլայի պալատը Ռումինիայում, Տրանսիլվանիայի անտառներում է: Այդ պալատ են այցելում բազմաթիվ զբոսաշրջիկներ: Ինչո՞ւ է զբոսաշրջիկներին հետաքրքրում այն: Պալատում կոմս Դրակուլայի նկարներն են: Այստեղ դուք կարող եք տեսնել նաև նրա ննջասենյակը, որտեղ նա խեղդում էր և սպանում մարդկանց: Ռումինիայում ասում են,

որ վատ եղանակին պալատի ծխնելույզից լսվում է կոմսի հռհռոցը և նաև այլ տարօրինակ ձայներ: Որոշ զբոսաշրջիկներ պնդում են, որ իրենք այդ ձայնը իսկապես լսել են: Սակայն ոչ ոք չգիտի, եթե դա ճիշտ է, թե` ոչ: Դրակուլայի ճաշասենյակում զբոսաշրջիկների համար սեղաններ են պատրաստում: Ընթրիքի ժամանակ ճաշասենյակում տարօրինակ ձայներ են լսվում: Սրահն էլ տարօրինակ է լուսավորված: Ամենահետաքրքիրը հենց ընթրիքն է: Ընթրիքին հյուրին առաջարկում են Դրակուլայի սիրած ուտեստը` տապակած ոչխարի միս: Ոչխարի միսը նախօրոք փաթաթում են կարմիր կավի մեջ և մի քանի ժամ պահում մութ փոսի մեջ:

Ուտեստի պատրաստմանն անպայման ներկա պետք է լինի հյուրը: Մինչ ուտեստը պատրաստվում է, հյուրին Դրակուլայի մասին սարսափելի պատմություններ են պատմում:

Դրակուլայի ճաշասենյակում ընթրել են կամենում բազմաթիվ զբոսաշրջիկներ: Այստեղ սեղանները շատ երկար ժամանակ առաջ զբաղված են: Այդ պատճառով շատ զբոսաշրջիկներ նախօրոք են զբաղեցնում սեղանը: Մարդիկ հետաքրքրված են կոմս Դրակուլայի կյանքով: Ոմանք հավատում են, որ նա, իրոք, եղել է վամպիր, իսկ ոմանք` ուղղակի դաժան կոմս են համարում: Գլխավորն այն է, որ կոմս Դրակուլան մինչև օրս շատ հանրածանոթ պատմական դեմք է: