Բարիրային մեծ խութը

Բարիերային մեծ խութը մարջանի խութերի և կղզիների ամենամեծ շղթան է: Իսկ մարջանը ջրային կենդանի է, որը շոշափուկներով կպած է ծովերի կամ օվկիանոսների հատակին: Հենց այսպիսի մարջանների հսկայական շղթա է կազմում Բարիերային մեծ խութը, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում, Ավստրա-լիայի մոտակայքում: Բարիերային մեծ խութը 1770 թվակա-նին հայտնագործել է բրիտանացի նավաստի Ջեյմս Կուկը` նավով ճանապարհորդելիս: Խութը խանգարում է ջրով երթևեկելուն: Կուկի նավը ևս կպել է խութին և ջրասույզ եղել օվկիանոսում: Հենց այսպես է հայտնագործել Ջեյմս Կուկը այնքան գեղեցիկ ու զարմանալի ստորջրյա աշխարհը, որը գտնվում է Ավստրալիայի հյուսիսային կողմում:

Բարիերային մեծ խութը բաղկացած է շուրջ 2900 առանձին խութերից և մոտավորապես 1000 կղզուց, իսկ խութերի այս հսկայական շղթայի մակերևույթը ձգվում է 347 800 քառակուսի կիլոմետրի վրա:

Կենդանական աշխարհը Բարիերային

մեծ խութի վրա

Դիտողը ջրի տակ բազմերանգ կենդանական աշխարհի է հանդիպում: Մարջանի տեսակներն էլ տարաբնույթ են: Այստեղ ապրում է 359 տեսակի մարջան: Բացի այդ, այս վայրում ապրում են տարբեր տեսակի ձկներ, կետեր և կրիաներ: Այստեղ կարող եք հանդիպել նաև ջրային թռչունների տեսակների:

Այն կենդանիներից և թռչուններից, որոնք ապրում են Բարիերային մեծ խութի վրա, մի քանիսին ոչնչացում է սպառնում, իսկ մի քանիսը միայն և միայն այս վայրում են ապրում, և աշխարհի այլ վայրում ոչ մի տեղ չեք հանդիպի դրանց: Բացի կենդանիներից և թռչուններից, ջրի տակ փռված է բույսերի բազմազան և չքնաղ աշխարհ, որը գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների:

Զբոսաշրջիկները

Հաճախ Ավստրալիայից զբոսաշրջիկներ են ուղղվում դեպի Բարիերային մեծ խութը: Ամեն տարի միլիոնավոր զբոսաշրջիկներ են գալիս Ավստրալիա: Զբոսաշրջիկները այդտեղ կարող են հայտնվել նավի կամ ստորջրյա սարքավորումների միջոցով: Խութը հնարավոր

է դիտել նաև վերևից` փոքր օդանավի միջոցով: Ավստրալիայի կառավարությունը շատ լավ է պահպանում խութը և պաշտպանում է այն ​​ մարդկանց վնասակար գործունեությունից: Այստեղ թույլատրվում է ձկնորսությունը, բայց շատ խիստ վերահսկվում է պետության կողմից, որպեսզի ձկնորսները թունավոր նյութեր չօգտագործեն ձկնորսության համար:

Բարիերային մեծ խութը Ավստրալիայի համար մեծ եկամտի աղբյուր է, այստեղ ժամանած զբոսաշրջիկների ծախսած գումարը մեծացնում է երկրի եկամուտները: Բարիերային մեծ խութը պաշտպանելը և նրա պահպանումը կարևոր է ոչ միայն Ավստրալիայի համար, այն 1981 թվականին ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ, և այդ պահից նրա մասին հոգ է տանում նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Բնության այսպիսի գեղեցկության մասին հոգածությունը և նրա պաշտպանությունը բոլոր մարդկանց պարտականությունն է: