Մայրիկի ծննդյան օրը

Վաղը մայրիկիս ծննդյան օրն է: Ես, հայրս և իմ եղբայրը ուզում ենք մայրիկին նվեր անել: «Մայրի՛կ, ի՞նչ նվեր ես ցանկանում», - հարցրինք մայրիկին:

«Ես նվեր չեմ ուզում, դո՛ւք եք իմ նվերները», - պատասխանեց մեզ մայրիկը:

Բայց ես, հայրս և եղբայրս միևնույն է ուզում ենք մայրիկին նվեր անել:

Ես, հայրս և եղբայրս մտածում ենք:

Անցյալ տարի ես մայրիկին գլխարկ նվիրեցի: Անցյալ տարի իմ եղբայրը մայրիկին գիրք նվիրեց: Անցյալ տարի հայրիկը մայրիկին ծաղիկներ և շոկոլադներ նվիրեց:

«Հիմա ի՞նչ նվիրենք», - հարցրեց հայրիկը:

«Հիմա ի՞նչ նվիրենք», - հարցրեց իմ եղբայրը:

«Հիմա ի՞նչ նվիրենք», - հարցրի ես:

Հայրիկի մոտ մի միտք հղացավ: Մենք հրուշականոց գնացինք: Մեր մայրիկի համար ելակի տորթ գնեցինք: Ելակի տորթի վրա 30 հատ մոմ կա: Մայրիկը 30 տարեկան դարձավ:

Մոմերը վառեցինք: Մայրիկը ցանկություն պահեց մտքում և մոմերը հանգցրեց:

Մայրիկը շատ երջանիկ է: Մայրիկը 30 տարեկան դարձավ: