READING.GE

Ի՞նչ ունենք նախաճաշին

- Ի՞նչ ունենք նախաճաշին, - հարցրեց Տասոն մորը:

- Թեյ, հաց, կարագ և պանիր, - պատասխանեց մայրը:

- Կարագն ինչի՞ց են պատրաստում, - հարցրեց Տասոն մորը:

- Կարագը կաթից են պատրաստում, -պատասխանեց մայրը:

- Պանիրն ինչի՞ց են պատրաստում, - նորից հարցրեց Տասոն մորը:

- Պանիրը նույնպես կաթից են պատրաստում, - պատասխանեց մայրը:

-Հա՞ցն էլ են կաթից պատրաստում, - հարցրեց Տասոն մորը:

-Ո՛չ, Տասո՛, հացը կաթից չեն պատրաստում:

Հացը ցորենից և ջրից են պատրաստում:

- Թե՞յն ինչից են պատրաստում:

- Թեյը թեյի տերևներից են պատրաստում:

Թեյի տերևները հավաքում են, չորացնում, հետո թեյ թրմում ... Տասո՛, բավական է խոսես, արի՛ նախաճաշենք: