Մեղուները ապրուստի հայթայթման

Գարնանային արևը բոլորովին անհետացրեց ձյունը: Բնությունն արթնանում էր: Բույսերի վրա առաջանում էին մատղաշ, կանաչ ընձյուղներ, ծառերի ճյուղերի վրա բացվում էին կոկոններ և տերևներ:

1

2

Պայծառ, ջերմ արևն արթնացրեց նաև մեղուներին: Նրանք դուրս եկան պարսերից և դզզոցով թռան դեպի խնձորի ծառը:

- Խնձորի ծա՛ռ, խեղճ մեղուների համար ոչինչ չունե՞ս: Ամբողջ ձմեռ քաղցում էինք, շատ քաղցած ենք:

- Դեռ ո՛չ, - պատասխանեց խնձորի ծառը, - իմ ծաղիկները դեռ կոկոնների մեջ են թաքնված:

3

4

Մեղուները թռան-գնացին կեռասենու մոտ:

- Սիրելի՛ կեռասենի, մեղուների համար ծաղիկ չունե՞ս:

- Վաղը հարցրե՛ք, - խշշաց կեռասենին, - այսօր դեռ ծաղիկներիցս ոչ մեկը չի բացվել:

5

6

Մեղուները գնացին վարդակակաչի մոտ, սակայն նա զուրկ էր և՛ բույրից, և՛ քաղցր հյութից:

Վշտացած, քաղցած մեղուները մտադիր էին տուն վերադառնալ, սակայն այդ պահին թփուտի տակ մի նուրբ ծաղիկ նկատեցին: Դա մանուշակն էր: Նա մեղուների համար բացեց իր ծաղիկը, որը հաճելի բուրմունք էր տարածում և լի էր քաղցր հյութով:

Խմեցին, կերան մեր մեղուները և ուրախ վերադարձան տուն:

Ըստ Յակոբ Գոգեբաշվիլիի

7

8