Լաշարոբա

Լաշարոբան Փշավիի բնակչության գլխավոր տոնն է: Տոնը նշում են Լաշարի սարի վրա, որտեղ Լաշարի Խաչի եկեղեցին է: Լաշարի Խաչի եկեղեցու կառուցման համար մարդիկ երախտապարտ են Լաշա Գիորգի թագավորին: Սակայն Լաշարի Խաչի երկրպագությունն ավելի վաղ, հեթանոսոսական ծիսակարգ պետք է լինի: Ըստ Փշավիի բնակիչների խորը համոզման, Լաշարի Խաչի սուրբը պատերազմող և մարտնչող սուրբ է: Պատերազմում այն թևավոր սպիտակ ձիով առաջնորդել է զորքին: Լաշարի Խաչի հեթանոսության մասին է խոսում նաև կենդանիների զոհաբերության ծիսակարգը և նրանց արյամբ մաքրագործվելը:

Լեռնցի մարդկանց քրիստոնեացումից հետո Լաշարի հեթանոսական աղոթատեղը մարդիկ կապել են Լաշա Գիորգի թագավորի հետ և այսպես այն դարձրել քրիստոնեական աղոթատեղի:

Լաշարոբան տոնում են Թիանեթիում, Խևսուրեթիում և Փշավիում: Դեպի Լաշարի սար են գալիս Վրաստանի տարբեր անկյուններից: Այս տոնի ժամանակ անցկացվում են ավանդական ծիսակարգեր, մորթվում են կենդանիներ, անց է կացվում ձիարշավ: Մարդիկ ուրախանում են, քեֆ անում, երգում և գինի խմում: Լաշարոբայի նախորդ գիշերը ուխտավորները հավաքվում են Լաշարի սարի վրա, գիշերը լուսացնում սրբի մոտ: Լաշարոբայի գիշերվա ավանդական ծիսակատարություն է քնած մարդկանց իրերը գողանալը և թաքցնելը, որը նշանակում է` ինչպե՞ս կարողացար Լաշարի գիշերը քնել: Փնտրել են տալիս կորած իրը և շատ չարչարելուց հետո վերադարձնում տիրոջը:

Լաշարոբայի տոնակատարությանը գինի է խմվում, որը փշավերը կուլուխ են անվանում: Կուլուխը Լաշարի խաղողի այգիների գինին է: Համարվում է, որ Լաշարի Խաչը շատ հարուստ է: Նա շատ նվիրատվություն ունի, թանկարժեք իրեր, կալվածքներ, խաղողի այգիներ Կախեթիում: Խաղողի այգիների մշակման համար փշավերը դրամ են հավաքում և չտեսնված գինի պատրաստում:

Լաշարոբայի տոնակատարությանը հենց այս գինին` կուլուխին է խմվում: Հնում ժողովուրդն այս գինին թանկարժեք արծաթյա գավաթներով էր խմում: Այժմ Խևիի նահապետը այդ գավաթներն այլևս ժողովրդի մեջ չի հանում, որ չկորչի: Լաշարի Խաչի տոնը նշվում է հուլիսի 12-ին, այն տևում է մեկ շաբաթ: Շատ մարդիկ են շարժ-վում դեպի Լաշարիի սարը և մատաղացու տանում զոհաբերելու: Մատաղացուն մորթելու իրավունք ունի միայն Խևիի նահապետը:

Երբեմն այնքան մատաղացու է լինում, որ նա շատ է հոգնում, այդ ժամանակ նրան օգնում է երկրորդ նահապետը: Մատաղացուն մորթելիս Խևիի նահապետն օրհնում է այն ընտանիքը և տոհմը, ով սրբին մատաղ է նվիրաբերում:

Փշավերը կատուն համարվում են պիղծ կենդանի: Զուրաբ էրիսթավը կաղնու վրա ցողում է սպանված կատվի արյուն, ծառը կտրում և դրանից հետո պարտության մատնում փշավերին: Փշավերը դավաճան Ափցիաուրիներին արտաքսում են Փշավիից, նրանք այսօր էլ Թիանեթիում են ապրում: Ափցիաուրիներն այլևս չեն բարձրանում Լաշարի Խաչին աղոթելու, չնայած նրան, որ նրանց արգելվում է սրբին մոտ գնալ, հեռվում անում են մատաղը և վերադառնում:

Լաշարի Խաչի հանդեպ մեծ հավատը և հարգանքը փշավերը դեռ պահպանում են: Ամեն տարի հարգանքի տուրք են մատուցում և տոնում Լաշարոբայի մեծ տոնը: