Սոխակը

B

Արտաքին տեսքը և հատկությունները

B Սոխակը փոքրիկ, հանգիստ, զգույշ և բարի թռչուն է` ճնճղուկի նման է, բայց ավելի փոքր ու գեղեցիկ մարմին ունի: MԿկվի նման անմարդամոտ չէ և հեշտությամբ վստահում է մարդկանց` ի վնաս իրեն: Այդ պատճառով սոխակին բռնելը հեշտ է: Ծառի վրա շատ վերևում չի նստում` մարդու բարձրության է նստում, և թևերը ցած են կախված, իսկ պոչը` վեր բարձրացրած: Կարողանում է գետնին ուղիղ կանգնել և աշխույժ թռչկոտել:

Սոխակը տարբեր որդեր է ուտում, որոնք փնտրում ու գտնում է հողը փորփրելով: Իսկ նրա սիրած կերը մրջյունի ձվերն են: Ոչ էլ հասուն ելակից և մոշից է դժգոհում: Հաճախ է ջուր խմում: Ուտելուց հետո միշտ ջուր է խմում: Երբ տաք է, ամեն օր լողանում է ջրում:

Սոխակը մեր երկիր միայն ամառներն է չվադառնում, իսկ մյուս ժամանակ տաք երկրներում է: Սոխակը երբ գարնանը չվադառնում է, գտնում է իր հին տեղը և այդ տեղը երբեք ոչ ոքի չի զիջում: Սակայն մեկ տարեկան սոխակները շատ են չարչարվում` անհանգիստ ապրելու և բույն սարքելու համար հարմար վայր են փնտրում: Սոխակը ջրի մոտ է սիրում սարքել բույնը, խիտ թփուտերում, իսկ ավելի ճիշտ` ալոճենու թփերում:

Մայիսի սկզբին էգ սոխակը չորս կամ հինգ ձու է դնում, արու սոխակն օգնում է ձագերը հանել և մեծացնել: Երեք շաբաթ հետո ձագերն արդեն կարող են թռչել, և ծնողները դրանից հետո փորձում են փոքր ձագերին լավ դայլայլել սովորեցնել: Գեղեցիկ տեսարան է, երբ թփուտների կամ ծառերի վրա էգ և արու սոխակներն իրենց ձագերին դայլայլել են սովորեցնում:

Սոխակի անզուգական դայլայլը

Սոխակի դայլայլը բոլոր թռչունների դայլայլից լավն է: Տարեց արու սոխակներն ավելի լավ են դայլայլում, քան երիտասարդները: Բայց, անկախ դրանից, սոխակը որքան էլ վատ դայլայլի, միևնույն է մյուս թռչու-ններից լավն է նրա դայլայլը: Դա շատ լավ գիտեն բոլոր թռչունները, և որոշ թռչուններ ցանկանում են նմանակել սոխակին և նրա նման դայլայլել սովորել, բայց ապարդյուն են նրանց փորձերը, սո-խակի նման դայլայլել միայն սոխակն ինքը կարող է:

Սոխակն առավելապես առավոտյան և երեկոյան է սիրում դայլայլել: Արու սոխակը երբեմն գիշերն էլ է դայլայլում և բնում նստած էգին հոյակապ ձայնով գայթակղում: Ականջ է շոյում սոխակի դայլայլը հանգիստ և պարզ գիշերով: Վերևից լիալուսինը լուսավորում է թփուտներն ու ծառերը, թռչունները քնած են, շուրջը բոլոր կենդանիները լուռ են, և այդ ժամանակ սոխակն իր նուրբ ձայնով և հազար ձևով սուլում է և խախտում լռությունը:

Սոխակներն ավելի ակտիվ են դայլայլում գարնանը` մայիսին, երբ նոր են չվադարձած իրենց տներ:

Բոլոր սոխակներն ուրախ են հայրենիք վերադառնալու համար, և իրենց ուրախությունն ու բավարարվածությունը երգով են արտահայտում: Սակայն այդ դայլայլն ունի ևս մեկ պատճառ, տաք երկրներից դեռ արու սոխակներն են չվադառնում, հետո` էգերը: Բոլոր արու սոխակները շարունակ դայլայլում են, որ էգը գալուց հետո ձայնով ճանաչի և գտնի իրեն և այլ արու սոխակի հետ չընկերանա...

Քանի որ սոխակի ձայնը շատ հաճելի է մարդու համար, այդ պատճառով շատ տե-ղերում այդ թռչունին բռնում են և վանդա-կում պահում: Բայց դա լավ սովորույթ չէ: Սոխակները խրտնում են և նման տեղերի այլևս չեն մոտենում: Որոշ երկրներում մարդիկ այնքան ան-խելք են, որ այս գեղեցիկ, փոքրիկ թռչուններին ուտելու համար են սպանում:

Եթե ​​ սոխակները տների մոտ, ծառերի վրա են նստում, ապա նրանց առաջին թշնամին կատուն է: Դայլայլելիս սոխակների աչքերը փակ են, այդ պատճառով խորամանկ կատուն հեշտությամբ գաղտագողի մոտենում է նրան և բռնում: Բուն ևս սոխակին թշնամի է: Փոքրիկ տղաներն էլ նրա բույնն են քանդում: Օգոստոսի վերջին սոխակն իր ձագերի հետ տաք երկրներ է չվում:

Սոխակն օգտակար թռչուն է, քանի որ նա չի կարող հատիկայիններ ուտել, նա սնվում է միայն փոքր ճիճուներով, որդերով ու նրանց ձվերով, ինչով նպաստում է բերքին:

Օգտակար են նաև մյուս դայլայլող թռչունները, ինչպիսիք են կեռնեխը, արտույտը, ցախսարեկը, սերինոսը և այլն: